Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երկիր Ծիրանին» դավաճանում է Երևանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Haymedia.am-ը գրում է՝

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը երեկ ներկայացավ հերթական սկանդալային շոու օրակարգով. առաջարկում էին Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով, երկրորդ՝ Մյասնիկյանի արձանի հետնամասում տեղադրել մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան: 
Առաջին օրակարգը տարօրինակ էր հետեւյալ առումով. ինչպես բնիկ երեւանցիներն են հիշում, դա մշտապես եղել է մեկ փողոց՝ մեկ անվամբ, ուրեմն ինչպե՞ս կարելի է վերցնել եւ կիսել առանց այն էլ այդ փոքր փողոցը ու երկու տարբեր անուններով անվանակոչել: ՀՀԿ եւ «Ելք» խմբակցության անդամներն իրականում դեմ չլինելով Վուդրո Վիլսոնի անունով փողոց ունենալու գաղափարին՝ միաժամանակ զարմացած էին. իսկ ինչո՞ւ ԱՄՆ նախագահի անունով փողոց ունենալ Հայաստանի ազգային հերոսի փողոցի հաշվին: Եվ ինչո՞ւ դրա համար չգտնել մեկ այլ փողոց:

Զարուհի Փոստանջյանը նախագծերը ներկայացնելիս նկատեց, թե վերջապես, շնորհիվ դրանց՝ իրեն կհաջողվի քաղաքապետարանում ծավալել քաղաքական քննարկում։ Փաստորեն հենց սա էլ տիկնոջ նպատակն էր: 
Տիկինը հստակ հաշվարկել էր, որ փողոցի անվանափոխության առաջարկն ու իր ելույթը վրդովեցնելու են ոչ միայն ՀՀԿ-ին, մանավանդ ԵԿՄ անդամներին, այլեւ ընդդիմադիր «Ելք» դաշինքին, որի կազմում ընդգրկված կուսակցություններից մեկը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կողմից ղեկավարվող «Հանրապետությունն» է:
«Ակնհայտ է, որ կա միտում, ստանձնել են պատվիրատուների ծաղրածուների դերն ու կատարում են կեղտոտ, նողկալի պատվեր: Սա հերթական բեմադրությունը չէ, որը հատուկ է նախագիծը բերողներին, սա պարզ հաշվարկ է ու շահ, բիզնես շահ»,- հայտարարեց «Ելքի» ներկայացուցիչ ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Իսկ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ մեր ազատամարտի հերոսի` Վազգեն Սարգսյանի անունով փողոցն են ուզում վերանվանել՝ նրա դերը նսեմացնելով, կամ որքանո՞վ է բարոյական Մարտի 1-ի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի անհրաժեշտության հիմնավորումը կապել ազգային հերոսի անվան հետ: «Ի՞նչ են ուզում ասել սրանով նախագծի հեղինակները. որ հայոց բանակի հիմնադիրն ու հայ ժողովուրդը չե՞ն հաղթել Արցախյան պատերազմում: Այսպե՞ս ենք արժեւորում մեր ժամանակի հերոսներին: Թե՞ նպատակը անտեսանելի ու տեսանելի ուժերին ծառայելն է, «Ելքը» պառակտելը»:

«Ելքից» Անի Խաչատրյանը, որի կնքահայրն է եղել Վազգեն Սարգսյանը, Փոստանջյանին անվանեց դավաճան, որը բորենու հոգեբանությամբ Վազգենի հիշատակի դեմ կռիվ է տալիս. «Զազրախոս, հայկական կեղծ ժաննա դ’Արկ խաղացող, համայն հայությանը եւ Արեւմտյան Հայաստանը հետ բերող տիկի՛ն, դուք ձեր մայր կուսակցությունն եք քանդել: Քաղաքակիրթ երկրներում նման հակապետական նախաձեռնության հեղինակները կարժանանային քաղաքական եւ հանրային պարսավանքի»: 
Ավագանիներին վրդովեցրել էր այն, որ պատվեր կատարող, մարտնչող տգիտությունը կարող է հանդգնել ԱՄՆ նախագահին արժեւորել ի հաշիվ ազգային հերոսի՝ Վազգեն Սարգսյանի հիշատակի: ԵԿՄ փոխնախագահ ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆԻ ելույթը կտրուկ էր. «Ինձ համար ակնհայտ է, որ «Երկիր ծիրանին» գործում է բացառապես դրսի պատվերով, դրսի հրահանգներով, ընդ որում՝ գործելաոճը միշտ նույնն է` գնալ հնարավոր բոլոր տեսակի սադրանքների, ազդել ավագանու, քաղաքապետարանի, Հայաստանի վարկանիշի վրա: Իսկ դուրսը ես շատ ավելի հեռու էի պատկերացնում, բայց այս նախաձեռնությունից պարզ դարձավ, որ պատվերը կարող է գալ շատ մոտիկից` ուղիղ հարեւան հանրապետությունից»:

ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ նշեց, որ «Երկիր ծիրանի» խմբակցության քայլերում չարի ուժ է տեսնում, կա վտանգավոր սադրանք. «Ինչի՞ եք ուզում հասնել. որ սպարապետի հազարավոր զինակիցները վրդովվե՞ն ու դուրս գան փողո՞ց: Երբեք չեք հասնի ձեր ուզածին»:

Հեղինակ՝ Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 20-ի համարում

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ