Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չումբոն» ու ԿԳՆ-ն. ո՞րն է խնդիրը

SOCIETY

Երկու օր է՝ քննարկման առիթ է դարձել «Չումբո նախաձեռնող խմբի» այն հայտարարությունը, թե ԿԳՆ նախարարի ու փոխնախարարի հետ հանդիպման արդյունքում որոշվել է, որ ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը, կրթամշակութային միջոցառումների զարգացումը, Վերջին զանգի տոնախմբությունների փոփոխված և ավելի միասնական ու հետաքրքիր կազմակերպումները վստահել «Չումբո նախաձեռնող խմբին»: ԿԳՆ-ն հերքեց ու ապատեղեկատվություն որակեց այս հայտարարությունը, թեև չհերքվեց հանդիպման փաստը: ԿԳՆ պարզաբանման մեջ նշվել է, որ հանդիպումը տեղի է ունեցել նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ նախարարի կողմից գրավոր ծրագիր ներկայացնելու պահանջ է դրվել: Ի դեպ՝ «Չումբո»-ն մինչ այս չի կատարել ԿԳՆ-ի պահանջն ու  համացանցից չի հեռացրել իրականությունն աղավաղող տեսանյութն ու հաղորդագրությունը:  

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ առհասարակ ԿԳՆ-ն ընդհանրապես չպետք է խառնվի աշակերտների ժամանցին, որովհետև դա ծնողի գործն է:
«Դպրոցն իր կրթական ֆունկցիան պետք է կատարի և վերջ: Թե դասերից հետո երեխան ուր կգնա, թող որոշի ծնողը և ոչ թե, օրինակ՝ «Չումբոն» կամ ԿԳՆ-ն: Դպրոցական միջոցառումների և Վերջին զանգի միասնական ֆորմատի մասին ևս խոսակցություն կար այդ տեսանյութերում: Սա անընդունելի է: Պատկերացնո՞ւմ եք՝ 21-րդ դարում միջոցառումները միասնական լինեն: Մեկը պետք է սցենա՞ր գրի, մենք զոմբի՞ ենք, թե ռոբոտ: Ինչու չենք թողնում, որ դպրոցների ուսուցիչներն ինքնուրույն ինչ-որ միջոցառում կազմակերպեն: Համաձայն եմ, կան շատ վատ միջոցառումներ, միգուցե մակարդակը բավարար չէ, բայց դրան զուգահեռ կան նաև շատ լավ միջոցառումներ: Բարձր մակարդակի միջոցառումներ շատ դպրոցներում եմ տեսել: Ինչու պետք է այդ մարդկանց զրկել ազատությունից և մոնոպոլացնել նշվածը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ ԿԳՆ-ն հենց սկզբից պետք է հրաժարվեր որևէ ֆորմատով բանակցել այդ նախաձեռնության հետ:

«Կազմակերպության անունն արդեն բավական է, որ որևէ բանակցություն տեղի չունենար: Երբ «Չումբո» և ԿԳՆ-ն բառերն իրար կողք կողքի ես դնում, ծիծաղելի բան է ստացվում»,-նկատեց Ս. Խաչատրյանը:

Նա նշեց, որ կան դպրոցներ, որտեղ գումարներ են հավաքում ու սցենար պատվիրում, բայց  կան դպրոցներ, որտեղ ուսուցիչներն են այդ ամենը կազմակերպում. «Սա խնդիր է, որի դեպքում պետք է դպրոցի ղեկավարությունն ու ծնողներն իրար հետ համաձայնության գան և ինքնուրույն որոշեն: Չեմ կարծում, որ որևէ կազմակերպություն պետք է խառնվի այս խնդիրներին: Բացի այդ, «Չումբո»-ն միակը չէ, նման գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպություններ էլ կան: Իրենք ի՞նչ են անում. գնում են մանկական սրճարաններում միջոցառումներ են իրականացնում, ով ուզում՝ երեխային տանում է: Նաև պարի, կարատեի և արվեստի այլ ճյուղերի ուսուցման խմբակներ են բացում: Այսինքն՝ եթե ժամանցային նման ծրագրեր ես ուզում իրականացնել, պետք է ստեղծես քո կենտրոնն ու առաջարկես քո ծառայությունները: Իրենք ասում են, որ շատ գումար են ներդնում: Ավելի լավ՝ եթե շատ գումար ունեն, թող այդ ամենն անվճար իրականացնեն, որը հատկապես անապահով խավի համար շատ լավ կլինի: Բայց չպետք է պարտադրեն: Եվ չեմ հասկանում, թե այստեղ ինչ կապ ունի ԿԳՆ-ն: Սա ոչ թե որևէ առարկայի ուսուցման կամ դպրոցի հետ կապված ծրագիր է ենթադրում, այլ ժամանց է»:
Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ամբողջ խնդիրը նման նախաձեռնությունների հետ  պաշտոնական մակարդակով հարցեր քննարկելն է. «Ես չեմ ասում, որ «Չումբո»-ն պետք է փակել: Ինչ ուզում են՝ թող անեն: Ես ասում եմ՝ ինչու ե՞ք այդ մարդկանց հարթակ բերում ու պետական մակարդակով իրենց հետ հարցեր քննարկում: Խնդիրը սա է»:

 Մեր զրուցակցի խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն չի հեռացրել «Facebook»-յան հրապարակումները, այլև երրորդ տեսանյութն է հրապարակել, որով, ըստ էության, պատասխան է տվել նախարարությանը. «Եթե ուշադիր նայենք, կհասկանանք, որ այդ տեսանյութով իրենք ուզում են ապացուցել ու ասել, թե «մենք արդեն իրար հետ համագործակցում ենք, իրար հետ գործ ենք արել, ինչո՞ւ եք հրաժարվում մեզանից»: Տեսանյութի մեջ իրենց տնօրեններ ու պաշտոնյաներ են շնորհակալություն հայտնում»:
Իսկ թե այս ամենին ինչ պետք է հետևի, Սերոբ Խաչատրյանը նշեց՝  ԿԳՆ-ն պետք է պահանջի, որ այդ հրապարակումներն իսկապես հեռացվեն. «Միգուցե նաև ինչ-որ իրավական լուծում պետք է տրվի, օրենքով պարտադրեն հերքել այդ ամենը»:

Աննա Բադալյան


"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded