Բախշյանը խիստ քննադատում է Փոստանջյանին
POLITICSNEWSPRESS.am-ը գրում է՝
«Եթե Զարուհին ասեր՝ մի' վերցրու մեդալը, ես կմտածեի. չեմ մտածել՝ խմբակցությունը որոշել է, ես վերցրել եմ»:
NEWSPRESS.am-ի հետ զրուցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով «ԵԾ» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Փոստանջյանն Անահիտ Բախշյանին մեղադրել էր այն բանում, որ նա իր «ամուսնուն սպանող արյունոտ ձեռքերից» մեդալ է վերցրել:
Անահիտ Բախշյանը նկատում է, որ Զարուհին ու ինքը տարբեր են իրենց գործելաոճով: Եթե Բախշյանը կողմ է համագործակցության ու հարցը լուծելու համար իր դաշտ է բերում պաշտոնյաներին, ապա Զարուհին դեմ է դրան:
«Զարուհին ասում է՝ ո՛չ, իշխանության հետ համագործակցող մարդը…. Չեմ ուզում կրկնել իր բառերը, բայց չի ընդունում… իմ փորձը ցույց է տալիս, որ միայն քննադատելով հարց չի լուծվում, պետք է կարողանալ քո դաշտ բերել իշխանության նույնիսկ ամենակարկառուն ներկայացուցչին, որ խնդիրը լուծվի»,- ասում է Բախշյանն ու նկատում, որ համենայնդեպս իր պրակտիկայում միշտ դա հաջողվել է իրեն:
Անդրադառնալով Փոստանջյանի՝ մեդալի հետ կապված մեղադրանքներին՝ նա նկատում է, որ այն ժամանակ ինքն ինչ-որ տեղ այդ մասին չի մտածել:
«Այս պահին այդ հարցում ինքը ճիշտ է, բայց այն ժամանակ նա նաև ինձ քննադատում էր, որ «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ եմ: Ասում էր՝ դու այնտեղ ես, դու մանկավարժական խորհրդի անդամ ես, դու… մի խոսքով, իր համար դա անընդունելի եղանակ էր… ինքն իր ուղղության մեջ է ճիշտ, ես՝ իմ… առաջին պահերին ցավ ապրեցի, բայց հետո հասկացա, որ այսպես է: Սա է քաղաքականությունը»:
Անահիտ Բախշյանն, արձագանքելով Փոստանջյանի դիրքորոշմանը՝ մեջբերում է մտածողներից մեկի խոսը. «Անբան ատելով իշխանությանը՝ նրան ազատում ես որևէ բան անելու պարտականությունից»:
Մանրամասները՝ տեսանյութում