«Մերսեդեսը» փոխարինել է «Տոյոտայով»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Խորեն Մեջլումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրի համաձայն՝ նա նախորդ տարվա սկզբին ունեցել է 6 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 5 միլիոն 946 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Մեջլումյանը նախորդ տարի 8 հազար ամերիկյան դոլարով գնել է «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա, միևնույն ժամանակ վաճառելով իր «MERCEDES-BENZ E 200» մակնիշի ավտոմեքենան 1 միլիոն դրամով:
Մեջլումյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նրան է պատկանում նաև մեկ առանձնատուն:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ