Բունիաթյանի դրամական միջոցները պակասել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Բունիաթյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ ու եկամուտներ: Նրա եկամուտները կազմել են 7 միլիոն 478 հազար դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերից: Եկամուտներն էլ նախորդ տարվա սկզբին կազմել են 26 միլիոն 500 հազար դրամ, 48 հազար ԱՄՆ դոլար ու 24 հազար եվրո: Տարեվերջին արդեն դրանք մասամբ նվազել են՝ եվրոն մնացել է անփոփոխ, իսկ դոլարն ու դրամը դարձել են համապատասխանաբար՝ 34 հազար ու 26 միլիոն:
Նշենք, որ Բունիաթյանը 2013 թ. մայիսին նախագահի հրամանագրով նշանակվել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով: Իսկ օրեր անց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում ընտրվել է որպես հանձնաժողովի նախագահ։ Մինչ այդ նա 2010 թ. սեպտեմբերի 7-ից 29-ը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գլխավոր պրոդյուսերն էր, իսկ 2010-2013 թթ.՝ նույն ընկերության գործադիր տնօրենը։
Past.am
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ