Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լևոն Շիրինյան. «Արևմուտքն ընդառաջ է գալիս». ի՞նչ պետք է հետևի կոնգրեսականների կոչին

POLITICS

Հայաստանին և Արցախին  օժանդակելու հարցը ԱՄՆ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում է հայտնվել ու դարձել նաև քննարկման առարկա: Այս մասին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը:

37 կոնգրեսականներ մասնավորապես կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Բացի այդ՝ կոչ են արել 20 միլիոն դոլար տրամադրել ՀՀ-ում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Կոնգրեսականները կոչ են արել նաև դադարեցնել Ադրբեջանին տրվող ցանկացած օգնություն և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Արցախին, որը կուղղվի ականազերծման աշխատանքներին և զինադադարի խախտումները գրանցող սարքավորումներ տեղադրելուն: Պատահակա՞ն էր, որ նման կոչ եղավ հենց այս ժամանակահատվածում. աշխարհաքաղաքական, տարածաշրջանային կարևոր իրադարձություններ, ինչպես նաև այցեր, հաջորդող հայտարարություններ, որոնց էլ հետևում են Ադրբեջանին զսպելու անհրաժեշտության մասին կոչերը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ ոչ մի պատահականություն չկա:  

«Երբ մեր ժողովուրդը ապրիլյան պատերազմի ժամանակ անմնացորդ կանգնեց պետականության պաշտպանության գործին, Ադրբեջանի և Ռուսաստանի դավադրության դեմ այդ հակազդեցությունը բերեց Արևմուտքի քաղաքականության փոփոխությանը: Եվրոպան այդ քայլն արդեն կատարել է, երկրորդն էլ վերոնշյալն է: Սա նշանակում է, որ արևմտյան քաղաքական շրջանակներում Հայաստանն առանձնացվում է: Այս ամենի արդյունքում Արևմուտքի համար հետագա  հեռանկարների առումով Հայաստանը, հավանաբար, բարեկամ երկիր է դիտվում»,-անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների որոշմանը՝ Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը չի բացառում՝ այստեղ  կա նաև հայկական լոբբիի աշխատանքը:
«Բայց դա չէր լինի, եթե չլիներ ապրիլյան պատերազմը: Սա մեր ժողովրդի հաղթանակի արդյունքն է: Արևմուտքն ընդառաջ է գալիս մեր անկախության, պետության ամրապնդմանը: Կա նաև երկրորդ հանգամանքը: Ադրբեջանա-թուրքական դաշինքը կարող է հզորանալ, Ամերիկայի հետ հակադրությունն այս առումով կարող է մեծանալ՝ հաշվի առնելով նաև այն, որ Ադրբեջանն ունի «պուտինյան» Ռուսաստանի աջակցությունը:  Եթե մենք մեր ազգային շահերից ելնելով քաղաքականություն վարենք, ապա մեզ համար կրկին դրական արդյունքներ կլինեն: Այս ամբողջի համատեքստում է դիտարկվում նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, որի ընթացքը ես փայլուն եմ գնահատում»,-շեշտեց քաղաքագետը:

Իսկ թե ԱՄՆ կոնգրեսականների կոչից հետո որքանո՞վ կարելի է գործնական քայլերի սպասել, Լ. Շիրինյանն ընդգծեց. «Դա կապված է հայաստանյան կլանների շահերից: Եթե կոռուպցիա չլինի, եթե մաքսային ծառայությունը «մաքրվի», Հայաստանը կստանա թե՛ վերոնշյալը և թե՛ շատ ու շատ այլ ներդրումներ: Հայաստանը պետք է նորմալ պետություն լինի, որ բոլորը հարաբերություններ հաստատեն: Եթե կոռուպցիան, ժողովրդավարության ինստիտուտի խեղաթյուրումները շարունակական բնույթ կրեն, ապա ոչ մի առաջընթաց չի լինի: Չեն կարող լուրջ հարաբերությունների մեջ մտնել մի երկրի հետ, որտեղ նորմալ օրենսդրություն և օրենքի կիրառում չկա: Ամեն ինչ «բլեֆներով» չէ, իրավիճակը տեսանելի է»:

Նրա խոսքով՝ պետական շահի հիմքում քաղաքական ու տնտեսական զարգացման շահագրգռվածությունը պետք է լինի. «Մաքրեք երկիրը՝ կստանաք շատ բան»:
Լևոն Շիրինյանը չի բացառում, որ ԱՄՆ կոնգրեսականների նման կոչից հետո Ադրբեջանում հիստերիայի նոր ալիք բարձրանա:  

«Կլինեն նման դրսևորումներ: Բայց կարևորը մեր քայլերն են: Գիգանտն իր քայլը արել է, մնում է՝ փոքրն իր ընդառաջ քայլն անի: Եղեք քաղաքակիրթ, ձեզ հետ հարաբերություններ կհաստատեն, չեք լինի, կամ ձեր քայլերն իմիտացիոն բնույթ կկրեն, այս ամենը զուտ անիմաստ քարոզչության կվերածվի»,-եզրափակեց քաղաքագետը:




Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak