Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի նախագահն իր թիկնապահներին փրկելու համար փորձում է կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես արդեն հայտնի է, Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի նկատմամբ առաջադրված մեղադրանքները, ովքեր մեղադրվում էին 2017 թվականի մայիսին խաղաղ ցուցարարների, այդ թվում և հայերի դեմ բռնություն կիրառելու մեջ:

Այս քայլը թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով ԱՄՆ-Թուրքիա հերթական առևտրի հետևանք է, քանի որ թուրքական զորքերի կողմից սիրիական Աֆրին քաղաքի գրավումից առաջ ԱՄՆ նախկին պետքարտուղարը մեկնել էր Թուրքիա՝ երեք հանձնաժողով ձևավորելու համար:

«Հանձնաժողովներից մեկը պետք է Սիրիայի հարցերով զբաղվեր, մյուսը՝ Մենբիչի, երրորդը՝ Աֆրինի: Եվ ըստ երևույթին փոխհամաձայնության են եկել և չի բացառվում, որ ամերիկացիները համաձայնել են Մենբիչի հարցում նույնպես զիջել Թուրքիային, որպեսզի հետագայում կարողանան թուրքական կողմին որոշ քայլեր պարտադրել, իսկ նախկին առևտուրը ոչ միայն չի հասել նախկին մակարդակին, այլև չի հասնի, քանի որ Թուրքիան Արևմուտքի  և ԱՄՆ-ի կողմից իրականացվող ճնշումները փորձում էր թուլացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմամբ»,- ասաց Հ. Չաքրյանը:

Եվ այն, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը Քրդական պետություն հիմնելու հարցում Թուրքիային դիտարկում էին որպես խոչընդոտ, այլևս մնացել է անցյալում, քանի որ փաստորեն թուրքերը կարողացել են համոզել, թե իրենց երկրի անվտանգության նկատառումներից ելնելով է Թուրքիան նման ագրեսիայի դիմում:

«Վերջին՝ Աֆրինի դեպքերից հետո Թուրքիան դադարեցրել է Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունը, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիա-Արևմուտք սակարկությունները որոշակի արդյունքի են հանգեցրել: Եվ ի վերջո, պետք չէ մոռանալ, որ նրանք վաղեմի դաշնակիցներ են և, որքան էլ նրանց հարաբերությունները սրվեն, այնուամենայնիվ, նրանց շահերը համընկնում են»,- ասաց թուրքագետը:
Հ. Չաքրյանը նշեց նաև, որ առաջին անգամը չէ, որ թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները հարձակվում են մարդկանց վրա և ծեծի ենթարկում նրանց: Նման վարքագիծ նրանք դրսևորել են նաև լատինաամերիկյան և աֆրիկյան երկներ կատարած այցելությունների ժամանակ: Եվ այդ ամենն իմանալով՝  առաջին հերթին Միացյալ Նահանգների ոստիկանությունը չպետք է թույլ տար, որ նման բռնություն իրականացվի:

«Այս պահին դժվար է ասել, թե ամերիկացիները Թուրքիայի որ խոստման դիմաց են համաձայնել նրա թիկնապահներին առաջադրված մեղադրանքները հանել: Իրականում, այս պահին տեսանելի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևմուտքում ձևավորում է իր վերահսկողության տակ գտնվող տարածք, ինչը նշանակում է, որ Թուրքիան փորձում է կասեցնել Իրանի հետագա առաջխաղացումը դեպի Սիրիա՝ դրանով իսկ սանձելով Ռուսաստանի ազդեցության հետագա տարածումը այդ երկրում»,- ասաց Հ. Չաքրյանը:

Արմինե Գրիգորյան

Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին