Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արամ Սարգսյանը համոզված է, որ այս պահին հանրահավաքային տրամադրություններ չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից «Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը» չեն հրավիրել մասնակցելու իրենց կողմից կազմակերպվող հանրահավաքին, որի ժամանակ բարձրացվելու էր ոչ միայն իշխանափոխության, այլև համակարգային փոփոխության պահանջ: ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգյանը կարծում է, որ այս օրերին նման պահանջով մարդկանց հանրահավաքի հրավիրելը ուշացած քայլ է:

«Ցավոք սրտի, դրանք այն պահանջները չեն, որոնք կարող են հասարակության մոտ հույս արթնացնել, թե դրանք կարող է իրականանան: Եվ եթե ժողովուրդը, այնուամենայնիվ, այդ պահանջներին հավատա և դուրս գա հանրահավաքի, պետք է կարողանալ հաղթանակի հույս արթնացնել: Ու եթե հերթական անգամ կրկին ոչինչ չստացվի, ապա մարդիկ նորից հուսախաբ կլինեն և նորից արտագաղթի ալիք կբարձրանա: Իսկ իմ և մեր կուսակցության համար շատ կարևոր է մարդկանց հուսախաբ չանելը: Բացի այդ, իմ կարծիքով այս պահին բարձրացված հարցերի մասով հասարակական պահանջ չկա»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:  

Նա նաև նշեց, որ իրենց տարիների փորձը թույլ է տալիս ասել, որ պայքարի նպատակով հասարակությանը դուրս կանչելուց առաջ, հարկավոր է բոլոր հաշվարկները ճիշտ անել, համոզված լինելով, որ այնուամենայնիվ պայքարը գոնե որոշ չափով հաջողության է բերելու: Բայց ներկա փուլում նա լուրջ կասկածներ ունի, որ հասարական շարժում հնարավոր կլինի կազմակերպել:

«Մենք այսօր նման գնահատական տալ չենք կարող: Եթե հանրահավաք հրավիրողները կարծում են հնարավոր է հասարակական շարժում կազմակերպել, թող կազմակերպեն: Եվ եթե 100 հազար մարդ կարողանան դուրս բերել փողոց, ապա կկարողանան նաև իշխանությունների վրա ճնշում գործադրել: Բայց խնհդիրն այն է, որ չեմ կարծում, թե հնարավոր կլինի այդքան մարդ դուրս բերել փողոց»,- ասաց Ա. Սարգսյանը:
Խոսելով խորհրդարանական «Ելք» դաշինքում առկա անհամաձայնության մասին, նա նշեց, որ ամենայն հավանականությամբ դաշինքի յուրաքանչյուր կուսակցություն իր մոտեցումն ունի, այդ պատճառով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ հանրահավաքային պայքարը իշխանափոխության հասնելու միակ ճանապարհն է և հույս էր հայտնել, որ ճակատի անդամներին կհաջողվի իրենց կողմից ներկայացվող Սերժ Սարգսյանի վարչապետության կանխման, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն հիմնելու, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, նոր «Ընտրական օրենսգիրք» ընդունելու, «Կուսակցությունների մասին» օրենք ընդունելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջները ժողովրդի պահանջն են և իրենք ամեն ինչ անելու են դրանք իրականություն դարձնելու համար:

Նման վճռական կեցվածքը, սակայն Ա. Սարգսյանը որակում է որպես երիտասար ուժերի ցանկություն, որը դժվար թե մեծ արդյունք ապահովի:
 
Արմինե Գրիգորյան

 
 
  

Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն