Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀԱՊԿ-ին սազական ու համապատասխան

POLITICS

Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին բազմիցս է քննարկվել: Կառույցի մասին նեյտրալ գնահատականներ գրեթե չեն հնչում հայկական կողմից. ՀԱՊԿ-ը անվտանգության կարևոր համակարգ է կամ մի կառույց, որն այդ առումով վաղուց սպառել է իրեն: ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումներն ավելի քննադատական դարձան հատկապես ապրիլյան պատերազմից հետո: ՀԱՊԿ-ն նաև կարծես մի շարք պաշտոնյաների վերջին հանգրվանն է: Եվ խոսքը զուտ թոշակի անցածների կամ իրենց իսկ կամքով պաշտոնից հեռացածների մասին չէ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը երկու օր առաջ նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։ Նշանակումը հարցեր առաջացրեց, թեև, ըստ էության, պետք է զարմանալի չլիներ, որովհետև սրանից առաջ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դարձել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Հարցը հատկապես այն է, որ երկու պաշտոնյաների գործունեության առումով որոշակի խնդիրներ էին բարձաձայնվում: Հայկազ Բաղմանյանի դեպքում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատման պատճառը «աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն էր» եղել, ինչի մասին հայտարարել էր  անգամ ՊՆ նախարարի մակարդակով: Սակայն թե ինչ հարցում էր գեներալ Բաղմանյանը թերացել, այդպես էլ չէր հստակեցվել: Բացի այդ, տարիներ շարունակ ՊՆ-ում բարձր պաշտոն զբաղեցրած Հայկազ Բաղմանյանի անունը կապվում էր մի շարք քրեական պատմությունների և բիզնեսների հետ:

Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև նրա որդիների մասին ևս տարիներ շարունակ մամուլում տարատեսակ լուրեր էին շրջանառվում:

Ապրիլյան պատերազմից հետո շրջանառվեց մի լուր, թե նա տեղյակ է եղել ապրիլի սկզբին հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Յուրի Խաչատուրովը հերքեց այս տեղեկատվությունը: Նրա որդին՝ Գրիշա Խաչատուրովը, 2010 թ. մեծ աղմուկով` արատավոր վարքագծի պատճառով հեռացվեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: Սկանդալային բացահայտումների արդյունքում, ըստ շրջանառվող լուրերի, պարզվել էր, որ Խաչատուրովի որդու ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գենշտաբի պետի որդու կողմից:

Վերադառնալով վերոնշյալին, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, ի՞նչ կտա ՀԱՊԿ-ում նշված անձանց ներկայությունը, տրամաբանակա՞ն է որոշումը, թե ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, ՀՀ-ից դրական վարկանիշ ունեցող մարդիկ են պետք:

«Իրար ավելի  համապատասխան հանգամանքներ, քան ՀԱՊԿ-ն ու  նշված դեմքերն են, երևի դժվար էլ գտնվի: ՀԱՊԿ-ին լրիվ սազական են:  Հարցնում եք, ի՞նչ կտա նրանց ներկայությունը: Իրականում ՀԱՊԿ-ում անելու ոչինչ չկա: Նման ձևակերպումներով աշխատանքից հեռացվածների համար ՀԱՊԿ-ն շատ լավ տեղ է: Թող գնան, աշխատեն մեզանից հեռու: Միևնույն է՝ բացի գլխացավանքից, ՀԱՊԿ-ից ուրիշ էֆեկտ սպասել պետք չէ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Դիտարկելով դեպքերի ընթացքը, նա շեշտեց, որ  ՀԱՊԿ-ի հետ կապված նման դրսևորումները նաև ՌԴ-ի հետ ունեցած, այսպես կոչված, դարավոր բարեկամության արդյունքն են:

«ՀԱՊԿ-ում մնալը Ռուսաստանի նկատմամբ մեր լոյալության դրսևորման ձևերից մեկն է: Քանի Ռուսաստանի հետ լոյալ լինելու հանգամանքը կա, չես կարող չմնալ այդ կառույցում: Իսկ ներկա իրավիճակը հաշվի առնելով, չեմ կարծում, որ Հայաստանը պետք է կտրուկ շարժումներ անի: Նկատի ունեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները: Նախ՝ հաշվի առնելով  ՌԴ-Արևմուտք սրված հարաբերությունները, և երկրորդը՝ այն վարքը, որը դրսևորում է Ռուսաստանը»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանը չպետք է վերածվի այդ դիմակայությունների թատերաբեմի:

Աննա Բադալյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak