Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Լարիսա Ալավերդյան. «Ամեն ինչ միայն մեկ մարդու վրա բարդելն ազնիվ չէ»

ПОЛИТИКА

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը թեև ՀՀ Սահմանադրության նոր փոփոխությունների մասին նոր դիտարկումներ չունի, սակայն ելնելով վերջին շրջանի Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրողություններից իրավիճակային վերլուծույթյուն  է իրականացրել և հանգել բավականին ուշագրավ եզրակացության:

Եվ ի տարբերություն շատ փորձագետների, ովքեր Ադրբեջանում տեղի ունեցող նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխությունը, զորավարժությունները, Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները և այլն դիտարկում են սոսկ ալիևյան իշխանության պարզ վերարտադրության ձգտում և ներքին խնդիր, ապա նրա կարծիքով այդ ամենը զուտ ներքին սպառման «կերակուր» չէ:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, կառավարման նոր համակարգի անցնելով, պետք է նաև վերանայի թե՛ երկրի ընդհանուր ռազմավարությունը և թե՛ առանձին-առանձին բոլոր ոլորտների ռազմավարական նպատակներն ու ծրագրերը: Հուսանք, որ դա կարվի ճիշտ ժամանակին և հարևան երկրի իշխանությունների հայտարարությունների հանդեպ ցուցաբերվող ներկայի արհամարհանքը չի լինի նոր ղեկավարության աշխատանքի ուղեցույցը»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կարծիքով, հարկավոր է վերանայել ոչ միայն Հայաստանի արտաքին, այլև՝ ներքին քաղաքականությունը: Եվ այն բոլոր թերությունները, որոնց մասին խոսում ու բարձրաձայնում են փորձագետները և հասարակությունը, ներկա կառավարության կողմից միշտ չէ, որ լուրջ ուշադրության է արժանանում: Այնինչ, այն իրավիճակում, որում 100 տարի անց՝ 21-րդ դարում, հայտնվել ենք ընդամենը մոտ մեկ դար առաջ ձևավորված պետության պատճառով, ստիպում է ամբողջովին վերանայել ամեն ինչ:

«Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է այնպիսի ներքին քաղաքականություն վարեն, որպեսզի ժողովուրդը մեծ վստահություն ունենա իր իշխանությունների հանդեպ: Եվ այն որոշումները, որոնք ընդունվում են իշխանությունների կողմից, արժանանան ոչ թե միայն կառավարական վերնախավի, այլ, միանշանակ, ողջ ժողովրդի վստահությանը»,- ասաց Լ.Ալավերդյանը:

Հարցին, թե ինչպես կարող է իշխանությունների հանդեպ վստահությունն աճել, եթե փաստացի ոչինչը ոչինչի նման չէ, միայն ֆասադային քաղաքականություն է վարվում, իսկ ներսում ամեն ինչ դատարկ է, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը նշեց, որ հասարակությունը պետք է նախ ինքն իրեն զգա որպես կառավարման սուբյեկտ, ոչ թե վերևների ծառա:

«Երբ բոլոր սխալները վերագրվում են մեկ անձի, ապա դա նշանակում է, որ հասարակությունը չի կարողանում երկրում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունենալ: Եվ այս պարագայում միայն քննադատել մեկ անձի, ազնիվ չէ: Պետք է վերջապես հասկանալ, որ անընդհատ շարունակաբար մեկ անձի քննադատելով՝ ինքներս մեզ կառավարման օբյեկտի ենք վերածում: Եվ եթե մի կողմից ակնկալում եմ, որ իշխանություններն ավելի ուշադիր լինեն հասարակության կողմից հնչեցվող բոլոր ահազանգերի հանդեպ և արձագանքեն դրանց, ապա մյուս կողմից էլ կոչ եմ անում քաղաքացիական հասարակությանը, ակադեմիական հանրությանը, որպեսզի կարողանանք համախմբվել, ուժեղանալ, որպեսզի ինքներս մեզ կարողանանք մեր երկրի կառավարող սուբյեկտները զգալ: Հակառակ պարագայում մենք ինքներս ենք տանուլ տալու»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Նա նշեց նաև, որ ակադեմիական հանրության կողմից ցուցաբերվող լռությունը ոչ թե վախի, այլ պասիվության, սպասողականություն ցուցաբերելու նշան է: Մինչդեռ ակադեմիական հանրությունը, լինելով բավականին ինտելեկտուալ հատված, ունի նաև պարտականություն, որը մեծ հաշվով չի իրականացնում:
«Ակադեմիական հանրությունը, ունենալով գիտելիքի մեծ պաշար, չի կարող իներտ մնալ: Իրադարձություններին արձագանքելը նրա պարտականությունն է»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Արմինե Գրիգորյան  
Past.am

Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области