Հարգանքի տուրք ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից երջանկահիշատակ վարչապետի շիրմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Այնուհետ ներկաները ծաղիկներ են խոնարհել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ու խնկարկել Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստյան համար:
Ներկաներից շատերը հիշողություններ են պատմել լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, ազգային նվիրյալ գործչի և կուսակցական սիրելի առաջնորդի մասին: Բոլորն ընդգծել են, որ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատգամը սերունդներին հստակ էր՝ ձեռք ձեռքի և ուս ուսի տված, հաղթահարելով բոլոր դժվարությունները, հզորացնել Հայաստանի Հանրապետությունը: