Սյունիքի քննչական վարչության պետը 6 միլիոն դրամից ավել գումար փոխառություն է հանձնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել է իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Դաղունցի տարեկան դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել՝ տարեսզկբին հայտարարագրել է 7 միլիոն դրամ ու 3600 ամերիկյան դոլար, իսկ տարեվերջին՝ 7 միլիոն 500 հազար դրամ ու 3600 ԱՄՆ դոլար:
Պաշտոնյան ունեցել է նաև փոխառություններ, որոնք 2017 թ. սկզբին կազմել են 4 միլիոն 872 հազար 400 դրամ, այնուհետև ավելացել ևս 1 միլիոն 674 հազար դրամով ու տարեվերջին կազմել 6 միլիոն 546 հազար 400 դրամ:
Տարեկան եկամուտները կազմել են 5 միլիոն 962 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Դաղունցի մեկ այլ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու առանձնատները:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ