ՏՄՊՊՀ անդամի կինը ամուսնուց ավելի շատ գումար է վաստակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հովհաննիսյանը նախորդ տարվա սկզբին հանձնել էր 2 հազար ԱՄՆ դոլար փոխառություն, այնուհետև տարվա ընթացքում դրանց թիվը ավելացրել է ևս 6 հազար ԱՄՆ դոլարով, որոնք տարեվերջին կազմել են 8 հազար ԱՄՆ դոլար:
Տարեկան եկամուտները նախորդ տարվա ընթացքում գրեթե չեն փոփոխվել՝ տարեսկզբին հայտարարագրած 5 միլիոն դրամին ու 30 հազար ամերիկյան դոլարին տարեվերջին ավելացել է միայն մեկ միլիոն դրամ: Պաշտոնյայի եկամուտները գոյացել են 6 միլիոն 167 հազար դրամ ու 540 հազար դրամ աշխատավարձերից և 122 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:
Կինը՝ Արմինե Ղարաքեշիշյանը, հայտարարագրել է 8 միլիոն դրամ ու 25 հազար դոլար դրամական միջոցներ և 12 միլիոն 794 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից ստացված:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ