Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վճիռը վաղուց կայացված է՝ դատավորի դարակում դրված

SOCIETY

Սարի թաղի գործով ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կնոջ՝ Լալա Բեռնեցյանի խոսքով, ամուսինն ասես դատավարի՝ Աննա Դանիբեկյանի կողմից թիրախավորված լինի: Վերջինս նախորդ երկու դատական նիստերից հեռացրել է նրան մեկական ժամով՝ նիստը «խանգարելու» պատճառաբանությամբ: Իրականում՝ ամբաստանյալը պարզապես խոսել է, խորհրդակցել իր պաշտպանի հետ՝ բնավ չխանգարելով դատական նիստի ընթացքին:

Այն, որ Զեյթունյանի նկատմամբ խտրական վերաբերմունք կա դատավորի կողմից, փաստում են նաև պաշտպանները, որոնցից մեկը՝ Գրիշա Բալասանյանը, ամբաստանյալին կրկին դատական նիստից հեռացնելու որոշումը լսելուց հետո հայտարարել էր, թե Զեյթունյանն ընդամենն իր պաշտպանի հետ խորհրդակցում էր և միթե խորհրդակցելու համար կարելի է նախազգուշացում տալ ամբաստանյալին, իսկ հետո՝ հեռացնել նիստերի դահլիճից: Ըստ փաստաբանի՝ սա դատական գործ է, որը «սիմպածիայով» և լավ տրամադրությամբ չպետք է կայանա՝ հավելելով, թե դատավորը վատ տրամադրություն ունենալու դեպքում սանկցիա է կիրառում:  Իսկ Զեյթունյանի՝ իր պաշտպանի հետ զրուցելու պատճառը վկայի՝ առանց անձնագիրը ներկայացնելու ամբիոնին մոտենալն արձանագրել էր:

«Ամուսինս նկատեց, որ դատավորը ցուցմունք տվող վկայից նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ չպահանջեց: Այսինքն՝ երևի նա վկաներին դեմքով ճանաչում է, իրար հետ էլ նստում, կոֆե են խմում: Դու քո վկային առանց անձը հաստատող փաստաթղթի պատրաստվում ես քննել, կարողա՝ հորեղբորդ տղան էր:

Դատավորն ասում է, թե ամուսինս իբր դատական նիստը խանգարում է, մեկ ժամով սանկցիա է կիրառում և դուրս հանում դահլիճից: Մեկ տարի 9 ամիս մարդուն անհիմն փակում ես, բա նա պետք է խոսա, նա խոսքի ազատության իրավունք ունի:

Դանիբեկյանը օրենք չգիտի, եկել է որպես դատավոր նստի, ի՞նչ անի: Կողքից մեր փաստաբաններն են նրան օրենքը հուշում, այնպիսի խախտումներով է դատավարություն անում: Ախր այնտեղ դատարան չկա, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են: Այնտեղ դատարան ես չեմ տեսնում, կամակատար անձ է, ոչ մեկին չի լսում, իսկ վճիռը շուտվանից կայացած, իր դարակում դրված է, մի օր կկանգնի, կհրապարակի, բայց երբ՝ պարզ չի»,- պատմեց Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը:

Հարցին, թե ինչու այդ դեպքում չեն հրապարակում վճիռը, Լալան պատասխանեց՝ կոնկրետ այդ 10 տղաների նկատմամբ հաշվեհարդար են իրականացնում: Պատժում են բերդերում, որտեղ ասեղ գցելու տեղ չկա. «Գնում ես՝ ժամերով կանգնում, որ երկու կտոր վեշ տաս քո կալանավորին: Մունաթով, զունաթով: Մեզ մոտ իրերի ընդունման կետում նոր մարդու են նշանակել: Այնպես է մեզ վերաբերվում, ասես իրեն պարտական լինենք, մարդկանց ժամերով կանգնացնում է, ո՛չ կարգ, ո՛չ կանոն, ո՛չ հերթ: Նախկինն իմիջիայլոց լավն էր, բոլորին դեմքով ճանաչում էր, համարակալում էր ու կանչում հերթով, ո՛չ վեճ էր լինում, ո՛չ՝ խոսակցություն: Հիմա ներքևը կալանավորների հարազատներն իրար ուտում են, թե ով պիտի մտնի»,- պատմեց նա:

Ինչպես Լալան է ասում՝ ամեն համակարգում բարդակ է: Մարդուն 1 տարի 9 ամիս պահում են, չեն կարողանում վճիռ կայացնել, ու չեն էլ կարողանա, որովհետև՝ անմեղ են: Ասում է, եթե դուք դուրս գաք ինչ-որ մեկի դեմ՝ նույն ճակատագրին կարժանանաք: Իսկ իշխանություններին հետաքրքիր չէ՝ այդ 10 կալանավորների ընտանիքներն ինչպես են ապրում, ինչ են անում, ինչ են ուտում, իրենց երեխաներն արդյոք ապրում են, թե ոչ:

Լալայի խոսքով դատավարությունը ամիսը մեկ անգամ է լինում, սակայն հետաձգվում է վկաների բացակայության պատճառով. «Նախանցածին դատախազը չկար, այս մեկին էլ՝ միայն մեկ վկա, որովհետև Դանիբեկյանը ուժ չունի, որ վկաներին բերման ենթարկի: Նրանք էլ չեն ներկայանում դատական նիստերին, որովհետև իրենք իրենց գրածը չեն կարողանում ճիշտ արտահայտել, դառնում են ծիծաղի առարկա: Եվ դա Դանիբեկյանի հեչ վեջին չի, նա երբեք ձայն չի հանում, հակասություններ չի գտնում, հակասություններ գտնողը միայն դատախազն է»,- հավելեց նա:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal