Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ունենք կալանավորներ, ովքեր անհապաղ վիրահատության կարիք ունեն». Նինա Կարապետյանց

SOCIETY

Բժշկի ցուցումը կա, բայց գումարներ չկան

Մի քանի ամիս է, ինչ «Կոշ» ՔԿՀ-ում կալանավորված Արայիկ Հակոբյանը սրտի վիրահատության կարիք ունի: Մեկ այլ կալանավոր՝ Հարություն Հովակիմյանն էլ ողնաշարի, ոսկորների, հոդերի խնդիր ունի: Իսկ Արթուր Մովսիսյանը ճողվածքի անհապաղ վիրահատության կարիք ունի:

Տվյալները «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանն են, որի  ղեկավար Նինա Կարապետյանցը Past.am-ի հետ զրույցում թվարկեց վերոնշյալ անձանց անունները ու հետո հավելեց՝ բոլորը չեն, ցուցակը շատ մեծ է:

Ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Այս մասին փաստել է նախորդ շաբաթ հրապարակված Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրությունը: Ըստ զեկույցի, եթե միջինում ԵՄ երկրներում յուրաքանչյուր ազատազրկված քաղաքացու համար բյուջեից մոտ 50 եվրո է տրամադրվում , ապա ՀՀ-ում՝ 11 եվրոյից մի փոքր ավելի:
Նինա Կարապետյանցը հենց վերոնշյալ օրինակներով խոսեց զեկույցի ու ՀՀ-ում առկա իրավիճակի մասին:

«Սրտի վիրահատության կարիք ունեցող անձի դեպքում պատճառաբանել էին, որ բյուջեում գումար չկա: Բայց հիմա տարեսկիզբ է, պետք է, որ գումար լիներ, բայց մինչև հիմա նա դեռ չի վիրահատվել: «Սասնա ծռեր» խմբից էլ կան մարդիկ, ովքեր վիրահատության կարիք ունեն, բայց հարցը չի լուծվում: Ավելին՝ նրանց բժշկական քարտերում նշվում է, որ համապատասխան  բուժում ու դեղորայք են ստանում, բայց երբ իրենցից ես ճշտում, պարզվում է՝ չեն ստանում, թղթերը ձևականորեն են լրացվում: Բոլոր դիմումների պատասխանը հիմնականում մեկն է՝ այս պահին գումար չկա: Կամ, որպես տարբերակ, ուղարկում են հետազոտության, բայց հետազոտությամբ խնդիրը չի լուծվում, քանի որ բժշկական միջամտություն է պետք»,-ասաց նա՝ հավելելով, որ պաշտոնատար անձինք տեղյակ են խնդիրներից, տարբեր դեպքերով դիմել են նաև ՄԻՊ-ին, բայց շարժ չկա:
Մեր զրուցակցին ցուցանիշը չի զարմացնում. «Մահացությունը կախված է պահման պայմաններից և սպասարկման ոչ թե վատ որակից, այլև բացակայությունից: Իսկ մոտ 11 եվրոյի մեջ է մտնում նաև ենթադրյալ հագուստը, անկողնային պարագաները, որը գրեթե չի տրամադրվում: Հաշվի առնելով մեզ հետ առնչվող բոլոր կալանավորների հարազատների տվյալները, կարող եմ ասել, որ այդ ամենը տանից են ուղարկում: Այդ մարդկանց դեղամիջոցները ևս փոխանցում են հարազատները: Անգամ նշված գումարը ռացիոնալ չի օգտագործվում, իսկ ռացիոնալ օգտագործելու դեպքում էլ չէր բավականացնելու, որ մարդը նորմալ և արժանապատիվ կրի պատիժը»:

Մեր զրոցակցի խոսքով՝ անգամ ՔԿՀ վարչությունը չի մերժում այն, որ բավարար քանակությամբ մասնագետներ չունեն. «Խոսքը սրտաբանների, գաստրոէնտերոլոգների և այլ մասնագետների մասին է: Մասնագետները բացակայում են, որովհետև այդ պայմաններում անգամ բժիշկները չեն համաձայնվում աշխատել: Հետևաբար, մահացության ցուցանիշն էլ բավականին բարձր պետք է լիներ: Նշեցի անուններ: Այսինքն՝ հենց այս պահին ունենք կալանավորներ, ովքեր անհապաղ վիրահատության կարիք ունեն: Կա անհապաղ վիրահատություն կատարելու բժշկի ցուցում, բայց գումարներ չկան: Այս մարդիկ ազատազրկման վայրում մահացածների ցուցակը պոտենցիալ լրացնողներն են»:

 Ըստ նրա՝ Արդարադատության նախարարությունը և ՔԿՀ վարչությունը վերջին տարիներին մի քիչ փոխել են վերաբերմունքը. «Հիմա ասում են, այո՛, ունենք խնդիր, պայքարում ենք դրանց լուծման համար, ընթացակարգեր ենք մշակում: Բայց վերջնական արդյունքի հասնելը բավականին երկար ժամանակ է պահանջում և այդ ընթացքում կոնկրետ մարդիկ ուղղակի մահանալու են: Բացի այդ, կալանավորներն ու դատապարտյալները ՀՀ-ում չեն ընկալվում որպես առավել խոցելի խումբ, իսկ մինչև այդպես չընկալվեն, մենք ունենալու ենք այս ցավալի արդյունքները:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ ընթացակարգերը պետք է ավելի արագ, օպերատիվ և ռացիոնալ իրականացվեն. «Պետք է գտնեն ճանապարհներ և օգտագործեն նաև քաղաքացիական հիվանդանոցների ռեսուրսները: Ասում են՝ կալանավորներին բուժելու համար միջոցներ չունենք բյուջեում: Փոխարենն՝ ունենք Արդարադատության նախարարության շքեղ շենք: Սա ես չեմ հասկանում: Այո, շենքն էլ պետք է լինի շատ գեղեցիկ ու համապատասխանի իր ստատուսին, բայց երբ չունես կալանավորին բուժելու գումար, բայց փոխարենն ունես շքեղ առանձնասենյակներով, կահույքով ապահովված ԱՆ շենք, հարց է ծագում, ինչո՞ւ է պետք ԱՆ շենքը, եթե կառույցն իր արդարադատություն իրականացնելու ֆունկցիան չի կատարում»:

Նրա դիտարկմամբ՝ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, կոռուպցիայի վերացումը լուծում կլիներ:

«Թեև կոռուպցիայի վերացումն այդ համակարգում անհնար է, քանի որ կամք չկա ասելու, որ անգամ այդ մոտ 11 եվրոն նպատակային չի ծախսվում: Ոչ ոք չի ուզում ընդունել խնդիրը: Ցավոք սրտի, քիչ են նաև մարդիկ, ովքեր պատրաստ են բարձրաձայնել ՔԿՀ-ների խնդիրների մասին, որովհետև հասկանում են, որ փակ համակարգում գտնվելն իրենց կյանքի համար վտանգավոր է: Իմ պաշտպանյալներից Հրաչյա Գևորգյանը մահացավ: Ես, սակայն, լուրջ կասկածներ ունեմ, որ նա սպանվեց, որովհետև կետ առ կետ բարձրաձայնում էր ՔԿՀ-ի յուրաքանչյուր կոռուպցիոն ռիսկի և խնդրի մասին: Բարձրաձայնող կալանավորները թիրախ կդառնան: Հետևաբար, ներսից որևէ մեկը չի արձագանքելու, կառույցները չեն ընդունելու, որ խնդիր կա, իսկ խնդիրը չընդունելու դեպքում հարցը չի լուծվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal