Այդ հրապարակումը ծայրից ծայր երևակայության դաշտից է. Իվետա Տոնոյան
ОБЩЕСТВОՍկզբունքորեն աշխատում եմ բանականության սահմաններից դուրս դասական ցնդաբանություններին չարձագանքել կամ չմեկնաբանել, սակայն հարգելով ձեր ընթերցողների տեղեկացված լինելու իրավունքը շատ կարճ պետք է ասեմ, որ այդ հրապարակումը ծայրից ծայր երևակայության դաշտից է կամ ցանկալին իրականության տեղ սղղացնելու անհագուրդ մոլուցք: Slaq.am–ի հետ զրույցում այսպես արձագանքեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով մամուլի այն հրապարակումը, թե ապրիլյան վերադասավորումներին սպասում են ոչ միայն իշխանությունում, այլ նաեւ ՝ ԲՀԿ-ում:
«Իրատես» թերթի տեղեկություններով ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլինի այդ քաղաքական ուժի «խելոք» մնալու գինը»: ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկում և կայացնում է որոշումներ, որոնք նպատակահարմար է գտնում: Եվ որևէ այլ անձ կամ քաղաքական ուժ այս որոշումների և գործընթացների հետ անգամ նվազագույն առնչություն չունեն,-ամփոփեց Իվետա Տոնոյանը: