Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կարեն Սարգսյան. «Երբ պայքարը քաղաքացիական է, հաճախ դիմություն-ընդդիմություն սահմանը ջնջվում է»

ОБЩЕСТВО

Սերժ Սարգսյանին առաջիկայում վարչապետությունից զրկելու կոչերը, նախաձեռնությունները նաև գործնական դաշտ են տեղափոխվում: Սակայն, փողոցում չկա հասարակության այն քանակը, որը կար, օրինակ` Խորենացիում, «Էլեկտրիկ Երևանի» կամ «Ոչ»-ի շարժման դեպքում: Ինչո՞ւ մարդիկ դուրս չեն գալիս փողոց:

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի խոսքով՝ խնդիրը հետևյալն է. «Եթե ամբողջ պահանջը մեկ անձին հանել, բայց համակարգը թողնելն է, այսպիսի մի բան ենք ստանում: Իրականում պետք չէ մտածել, որ մարդը, ով պետք է դուրս գա փողոց, ընդհանրապես ոչինչ չի հասկանում: Ժողովուրդն իր մասով բավականին գրագետ է: Գրեթե բոլորը հասկանում են, թե ինչպիսին է իրավիճակը: Հիմա, եթե մի մարդ փոխենք, կամ չփոխենք, ի՞նչ է փոխվում: Ոչինչ: Տեսեք, թե Դ. Թրամփի մոտ ինչ ստացվեց: Նա եկավ, փորձեց փոխել: Բայց համակարգն իրեն ամբողջությամբ կոտրեց, և ինքն անում է այն, ինչ ուզում է այդ համակարգը: Մեկ անձը ոչինչ չի փոխելու: Չեմ ասում պայքարի անիմաստության մասին, ես ասում եմ, որ ակնկալիքներն իրենք իրենցով մի քիչ ավելի ճոխ են, քան կարող են լինել»:

Նրա խոսքով՝ հայտնվում են մարդիկ, հանդես են գալիս ինչ-որ պահանջով ու ակնկալում, որ ժողովուրդն իրենց հետևից կգնա:

«Իսկ ինչու հարցի պատասխանը ոչ ոք չունի: Ի՞նչն է ստիպում իրենց մտածել, որ մարդիկ պետք է գնան իրենց հետևից: Փաստացի՝ ժողովրդի պահանջը դա չէ, ժողովրդի պահանջը մի փոքր ուրիշ է: Աղքատության կրճատումն է, կոռուպցիայի դեմ պայքարն է, ընդհանուր վիճակի բարելավումն է: Ակնկալել, որ հիմա ժողովուրդը դուրս կգա և մեկ անձին փոխելու համար կփորձի փողոց փակել, մի փոքր ոչ հասուն քաղաքական գործչի մտածելակերպ է: Մարդկանց թվում է, թե իրենք առաջնորդում են ժողովրդին և ինչ ասեն, ժողովուրդը պետք է գնա իրենց հետևից: Ոչ: Այդպես չէ: Եթե դուք չգիտեք ժողովրդի իրական խնդիրները՝ ակնկալել, որ ժողովուրդը ձեր հետևից կգա, մի փոքր հեքիաթներին հավատալուն համարժեք բան է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը:

Նա շեշտեց՝ քաղաքական պայքարը պետք է տարբերել քաղաքացիականից:

«Քաղաքական պայքարն ինչ-որ խմբերի պայքար է իշխանության համար: Կապ չունի՝ այդ խումբն ընդդիմադիր է, թե իշխանամետ: Հիմա իշխանության մոտ գտնվող անձանց խումբը փորձում է պահել այդ իշխանությունը, ընդդիմության մեջ գտնվող խումբն ուզում է գալ այդ իշխանությանը: Այս ամբողջ պատմության մեջ երկուսն էլ ակնկալում են ժողովրդի աջակցությունը: Եվ այնպես չէ, որ ժողովուրդը չի հասկանում դա: Հիմա, եղբայր, եթե ուզում ես ժողովուրդը գա քո հետևից, այնպես արա, որ կոնկրետ նպատակներ տաս նրան: Իսկ ինչ-որ մեկի դեմ բողոքելը բավարար չէ: Չ՞է որ այդ պրոցեսը երկկողմանի է: Այո, դու համարում ես, որ կարող ես հանդիսանալ այն մարդը, ով կսկսի այդ ամենը: Բայց ինչո՞ւ ես այդպես կարծում, ի՞նչն է քեզ ստիպում մտածել, որ մարդիկ քո հետևից կգան, չէ որ դու իրենց ոչինչ չես ասում: Քեզ համար դա շատ կարևոր բան է, իսկ մարդկա՞նց համար: Հասարակությունը միայն քաղաքական ակտիվը չէ, ով Facebook-ում գրառումներ է անում: Մոտ 2,5 միլիոնից ավելի բնակչություն ունենք, որոնցից 1,8 միլիոնն ընդհանրապես քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Մնացած 1 միլիոնին էլ հետաքրքիր չէ, ոչ թե նրա համար, որ վատ բան են ասում, այլ պարզապես հետաքրքիր չէ»,-նշեց նա:

Սոցիոլոգի խոսքով՝ մեր քաղաքական դաշտի ցավն այն է, որ թե՛ դիմությունը, թե՛ ընդդիմությունը մեծամասնությամբ քաղաքականապես կրթված չեն. «Խնդիրն ավելի բարդ է, քան տանից դուրս գալն ու ասելը, որ այսինչ պաշտոնյան խաբել է, բյուջեն վատնում է և այլն: Իսկ բնակչությունն ավելի ռացիոնալ է, սակավ էմոցիոնալ ու ավելի ծանր: Բնակչությանն ավելի դժվար է ստիպել ինչ-որ քայլերի գնալ, որոնք կարող են իրեն վնասել: Նա մտածում է՝ այսօր դուրս եկա, վաղը կրկին դուրս կգամ, բայց պայքարի վերջը ո՞րն է: Քաղաքական տգիտություն է, երբ պայքարի վերջը դրվում է կոնկրետ պաշտոնում մեկ անձի լինել կամ չլինելու հարցի վրա: Քաղաքական տգիտություն է ասել նաև այն, թե իշխող կուսակցության նախագահը կլինի վարչապետ, թե չի լինի, կամ դրանից իր իշխանությունը կպակասի, թե՝ ոչ: Սա նշանակում է, որ մարդիկ չեն հասկանում, թե քաղաքական համակարգն ինչպես է գործում: Ի՞նչ տարբերություն՝ Սերժ Սարգսյանը նստած կլինի Մելիք Ադամյանում, թե՝ իր շենքում: Եթե ինքն իշխող կուսակցության ղեկավարն է, միևնույն է, իշխող կուսակցության կառուցվածքային բոլոր կոմպոնենտներն իրեն են ենթարկվում: Մենք անցել ենք պառլամենտական համակարգին, և, որպես արդյունք, ստացել այսպիսի հնարավորություն. նույնիսկ կապ չունի, թե վարչապետն ով է, կապ ունի՝ որն է իշխող կուսակցությունը»:

Ըստ Կարեն Սարգսյանի՝ քաղաքացիական պայքարները մեզ մոտ շատ հաճախ հաջողություններ են ունենում:

«Երբ պայքարն իսկապես քաղաքացիական է, շատ հաճախ դիմություն- ընդդիմություն սահմանը ջնջվում է: Այն կուսակցական տարբերություններ չի ճանաչում: Լինում է, երբ քաղաքացիական պայքարը ուղղորդում են դեպի քաղաքական պայքարի, ընդ որում՝ ուժերից մեկն ասում է, որ ժողովրդի առաջնորդն է: Իրականում ոչ ոք ժողովրդի առաջնորդը չէ՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը: Ըստ Սահմանադրության, և ըստ էության, երկրի գլխին ժողովուրդն է: Դա ցույց տվեց ապրիլյան պատերազմը: Եթե ազգային պետականությանն ու անվտանգությանը լուրջ վտանգ սպառնա, ոչ ոք չի կարող կանգնեցնել ժողովրդին իր պետականությունը պահելու ճանապարհին: Կապ չունի՝ ղեկավարդ ով կլինի: Ո՞վ էր հրամանի սպասում ապրիլյան պատերազմի ժամանակ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

 

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ