Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի ինքնուրույնությունը չի՞ խախտվելու. ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները՝ Հայաստանում

POLITICS

Հղում կատարելով ռուսական Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությանը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել, որի համաձայն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում մասնավորապես ընդգծել է, որ խնդիրն այս պահին քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով: Նա հայտնել է, որ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման անհրաժեշտությունը Հայաստանում պայմանավորում են Գյումրիի 102-րդ ռազմակայանում եղած կարգապահական խնդիրներով։

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ հաշվի առնելով 102-րդ ռազմաբազայի առկայությունը ՀՀ-ում, պետք է լինեն իրավական ստորաբաժանումներ, որոնք կկանխեն հանցանքներն ու նման այլ գործողությունները:

«102-րդ ռազմաբազան ու բազայի զինծառայողներն օգտվում են օտարերկրյա (էքստերիտորիալ) անձեռնմխելիությունից: Հայկական իրավապահների կամ դատական մարմինների առջև իրենք որոշ իրավախախտումների համար դատվում ու պատասխանատվության են ենթարկվում ռուսական օրենքներով: Հիմա, որ ոստիկանություն պետք է լինի, հասկանալի է, բայց ուրիշ հարց է՝ իրենք 102-րդ ռազմաբազայից դուրս կունենա՞ն գործառույթներ, որոնք մեր սուվերենիտետն ու մեր հանրապետության իրավունքներն ինչ-որ տեղ կսահմանափակեն: Հնարավոր նախագիծը կամ փաստաթուղթը շատ ուշադիր պետք է կարդալ, ծանոթանալ: Պետք է հետևել, որ այնտեղ, այսպես ասած, մեզ խանգարող ոչ մի կետ չլինի: Պետք է հետևել նաև, որ որ սահմանված կետերը չխախտեն: Եթե իրենք ռազմաբազայի տարածքն են հսկելու, որ իրավախախտումներ, «սամավոլկա» գնացողներ չլինեն, շատ նորմալ է: Բայց արդյոք ՀՀ ինքնուրույնությունը չի խախտվելու: Մինչև համապատասխան փաստաթուղթ չլինի, չենք կարող ասել, թե իրականում ինչ է կատարվում»,-ընդգծեց նա:

Վովա Վարդանովը շեշտեց, որ 102-րդ ռազմաբազայում հսկողությունը երբեք բավարար չի եղել. «Իրենք սովետական ձևով են հարցերը լուծում՝ պարետատուն, «նարյադ», «պատրուլ»: Բայց սա չի աշխատում և երբեք չի աշխատելու: Սովետական Միությունում այդ մոտեցումներն այդքան խիստ չէին: Իսկ ինչո՞ւ չկար ռազմական ոստիկանություն. մենք ապրում էինք իդոլոգիական համակարգում և այնպիսի քարոզչության տակ էինք, ըստ որի՝ ենթադրվում էր, որ շատ իրավախախտումներ ուղղակի բացառվում են: Սա է պատճառը, որ չի եղել ռազմական ոստիկանության ֆունկցիան կատարող մի մարմին: Եղել են տարբեր ստորաբաժանումներից հերթապահ «պատրուլներ» և իրենք երբեք իրենց գործը լավ չեն կարողացել կատարել: Բազմաթիվ խախտումներ են եղել: Եթե ոստիկանություն լիներ, կիմանայիր, որ իրավախախտման դեպքում կհայտնվեիր օտարի ձեռքում, և ոչ թե քո ընկերոջ, ով «պատրուլում» է ու «չի նկատի» քեզ»:

Ինչ վերաբերում է այն դիրքորոշումներին, թե վերոնշյալը Հայաստանին, մեղմ ասած, ինքնուրույնությունից զրկելու ՌԴ-ի ծրագրի մասն է, մեր զրուցակիցը նշեց. «Ռուսաստանում ուժեր կան, ովքեր կցանկանան Հայաստանը դարձնել Ռուսաստանի «գուբերնիաներից» մեկը: Բայց մեզ մոտ կան ուժեր, որ դա չեն ցանկանում: Ես չեմ ցանկանա, որ մենք կորցնենք մեր անկախությունը, որովհետև եթե մենք 100 կամ մասնակի տոկոսներով կախված լինենք ՌԴ-ից, այդ հանգամանքը կորուստների է բերելու: Այս պարագայում խնդիրն այն չէ, որ ռուս զինվորականներին փորձելու են օրինական դաշտի մեջ պահել: Մեզ համար պրոբլեմ է, որ սահմաններից դուրս չգան, չսկսեն սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքները: Իսկ իրենց զինվորականներին վերահսկելը մեզ համար վնաս չէ: Բոլորս հիշում ենք Ավետիսյանների ընտանիքի ոճրագործությունը: Բացի այդ, Գյումրիում ռուս զինծառայողների կողմից իրավախատման շատ դեպքեր են եղել»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ռազմական ոստիկանության հայտնվելն ինչ-որ տեղ նաև ուշացած է, քանի որ այդ ստորաբաժանումը արդեն մի քանի տարի է, ինչ կա ՌԴ-ում:

«Չի բացառվում, որ եթե ռազմական ոստիկանությունը ներկա լիներ 102-րդ ռազմաբազայի ներսում, այն տականքը միգուցե չոչնչացներ Ավետիսյանների ընտանիքը: Շեշտում եմ՝ խնդիրն այն է, որ չհասնեն մեր իրավունքները խախտելուն»,-եզրափակեց նա:

 

Աննա Բադալյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal