Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մեկնարկել է բարեկարգման քաղաքային ծրագիրը

ОБЩЕСТВО
Մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների նորոգման ծավալը մեծացել է

 

2018 թվականին մայրաքաղաքում շիննորոգման աշխատանքներ կատարելու համար Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության ծրագրերով նախատեսվել է ծախսել 6.7 մլրդ դրամ, որի կեսը՝ 3.3 մլրդ դրամ բաժին է ընկնում ասֆալտապատ տարածքների նորոգմանը։ Չնայած այն բանին, որ այս տարի ոչ միայն ձմեռը ծանր չէր, այլեւ, կարելի է ասել, չունեցանք ձմեռ, ու փողոցներն այնքան էլ չտուժեցին, այդուհանդերձ հատկացված գումարն այնքան էլ մեծ չէ անհրաժեշտ նորոգումները պատշաճորեն կատարելու համար։ Պահանջվածի եւ հնարավորի տարբերությունը ստիպում է այս տարի էլ ձեռնպահ մնալ ասֆալտածածկի հիմնանորոգումից, բավարարվել փոսային նորոգումներով, որպեսզի հնարավոր լինի «անցնել բոլոր փողոցներով», ասել է թե՝ չթողնել խնդիր ունեցող որեւէ փողոց։ Ասենք նաեւ, որ վերջին տարիներին կատարված ասֆալտածածկի ճաքալցումների շնորհիվ այսօր մայրաքաղաքի փողոցներում վիճակը վատ չէ։
Նորոգումներ կկատարվեն ընդհանուր առմամբ 650 000 քմ մակերեսի վրա։ Այդպիսի ծավալ ուներ նաեւ անցյալ տարվա ծրագիրը։ Շինբարեկարգման վարչության ծրագրավորման եւ նախագծային փաստաթղթերի հետ աշխատանքի բաժնի պետ Էդվարդ Շաքարյանը նշեց, որ աշխատանքների ընթացքում, կարգի համաձայն, անհրաժեշտության դեպքում հնարավոր է նախագծի արժեքի տասը տոկոսի հավելում կատարել։ Այդպիսի անհրաժեշտություն կառաջանա թե ոչ, հայտնի կդառնա տարեվերջին։ Նախատեսված գումարի կեսը հատկացվելու է փողոցներին, կեսը՝ բակերին։ Սա նախնական բաժանում է, հնարավոր է, որ ընթացքում ծրագիրը խմբագրվի՝ ծրագրում ներառված որեւէ աշխատանքի չափաբաժնի հաշվին հարկ եղած դեպքում մեծացվի մեկ այլ անելիքի չափաբաժինը։
Կարծում ենք, տաք ձմռան արդյունքում շահել է նաեւ ճաքալցումը։ Տաքանալ—սառչելու վտանգից զերծ մնացած ճաքերը բավական լավ են պահպանվել, եւ նոր ճաքալցման ժամանակ դա նկատելիորեն կհեշտացնի գործը։ Այդուամենայնիվ այս տարվա համար կրկին նույն ծավալի՝ 400 000 գծմ ճաքալցում է նախատեսված։ Այս տեխնոլոգիան գործնականորեն շատ արդյունավետ է, եւ դրան միջոցներ հատկացնելը լիովին արդարացված է։ Քաղաքի փողոցների այսօրվա բարվոք վիճակը դրա արդյունքն է։


Նոր մոտեցում մանկապարտեզների նորոգմանը 

Այս տարի նախատեսվում է նորոգել չորս տասնյակ նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Ընդ որում նորոգումը նախորդ տարիների նման հատվածաբար չի կատարվելու։ Շինարարը չի հեռանա տվյալ մանկապարտեզի շենքից, քանի դեռ ամբողջությամբ չի ավարտել անհրաժեշտ անելիքները։ Ինչո՞վ է պայմանավորված մոտեցման փոփոխությունը։ «Եթե նախորդ տարիներին առաջնորդվում էինք տարբեր մանկապարտեզներում աշխատանքներն ըստ առաջնահերթության կատարելու սկզբունքով, քանի որ չկար բավարար ֆինանսական միջոց, ապա այս տարի գտնվել է գումար՝ աշխատանքներն ամբողջությամբ կատարելու։ Նորոգման ծրագրերից արդեն դուրս են եկել մարզական եւ երաժշտական դպրոցները։ Նրանց խնդիրը լուծել ենք անցյալ տարի։ «Ազատված» գումարն այժմ ուղղվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի նորոգմանը։ Այդ համակարգին նախորդ տարի ուղղված 500 մլն դրամ ներդրումն այս տարի կրկնապատկվել է՝ դառնալով 1.1 մլրդ դրամ, ինչն էլ թույլ է տալիս մանկապարտեզներում հիմնանորոգում իրականացնել։ Մտնում ենք շենք եւ բոլոր անելիքներն ավարտած ենք դուրս գալիս։ Ավելին, շենքի նորոգման հետ միաժամանակ բարեկարգվում է բակային տարածքը։ Ասել է թե՝ համալիր նորոգում է կատարվում»,–ասաց Էդվարդ Շաքարյանը։ Նա այն կարծիքին է, որ այս տեմպով առաջ ընթանալու դեպքում մի քանի տարի անց հիմնովին լուծված կլինի նաեւ մանկապարտեզների նորոգման հետ կապված խնդիրը։ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է 157 նախադպրոցական ուսումնական հաստատություն։


Աստիճանաբար բարելավվում են պոլիկլինիկաների շենքային պայմանները

Արդեն երկու-երեք տարի է, ինչ քաղաքապետարանը «մտել է» արտահիվանդանոցային բժշկական հիմնարկություններ՝ պոլիկլինիկաներ։ Երկար տարիներ այդ կառույցները, զրկված լինելով պետական լիարյուն աջակցությունից, հայտնվել էին մի կերպ «գլուխը պահողի» կարգավիճակում։ Վերջին տարիներին նկատելի է տեղաշարժը։ Երեւանի քաղաքապետարանը նախորդ երկու տարում նկատելի աշխատանք է կատարել իր ենթակայության ներքո գտնվող պոլիկլինիկաների շենքերում։ Դրանք արդեն ապահովված են ավտոնոմ ջեռուցման համակարգերով, իսկ անցյալ տարի եվրոպատուհաններով փոխարինվեցին լուսամուտների հին շրջանակները։ Այդ «եվրոպականացումը» ջեռուցման ծրագրի մաս էր կազմում. ջեռուցման արդյունավետությունը պայմանավորված է նորմալ ջերմամեկուսացմամբ։ Քաղաքապետարանի այս տարվա ծրագրում ներառվել է պոլիկլինիկաներից տասի տանիքների նորոգումը։ Պատրաստ են նաեւ հինգի տանիքների նորոգման նախագծերը, որոնք գործ կդառնան եկող տարի։ 2019—ին կսկսվի այդ շենքերի ներքին հարդարման ծրագիրը, մի բան, որը, թերեւս, պոլիկլինիկայի դուռը բացող այցելուի համար ամենեւին երկրորդական չէ։ Մրցույթի գործընթացն ավարտված է, շուտով կսկսվեն աշխատանքները։ 


Մինի ֆուտբոլի եւս վեց դաշտ

Կողքից դիտողին կարող է թվալ, թե բնակելի շենքերի բակերում մինի ֆուտբոլի դաշտեր ամեն տարի կառուցելը ամենեւին պարտադիր չէ, քանի դեռ մայրաքաղաքի համայնքային բյուջեի միջոցները դեռեւս չեն բավարարում ավելի կարեւոր խնդիրների լուծման համար, մանավանդ որ այսօրվա դրությամբ Երեւանում գործում է 132 այդպիսի դաշտ, եւ նորերի համար արդեն տեղ գտնելը դժվարացել է։ Օրինակ, Կենտրոն, Արաբկիր, Ավան, կարելի է ասել, նաեւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքները հագեցած են նման կառույցներով, եւ նորերի համար տեղ չկա։ Բայց քաղաքապետարանում ունեն նորերի կառուցման հիմնավորումը։ «Երեխան այսօր տնից ելնում է բակ եւ հիմնականում այդ փոքրիկ դաշտի կողքին է կանգնում՝ դիտելու իր հասակակիցների խաղը, կամ ինքն է մտնում խաղալու։ Ավելի հետաքրքիր եւ օգտակար խաղ նրա համար չկա։ Մինի ֆուտբոլի դաշտերը նաեւ բասկետբոլի հարթակներ են։ Որ խաղը երբ ուզենան կխաղան։ Ծնողների համար էլ փոքրիկների խաղին կողքից հետեւելը հետաքրքիր ժամանց է, հաճույքով հետեւում են։ Բակում սրանից ավելի հետաքրքիր ի՞նչ կարելի է կազմակերպել։ Ե՛վ հանգիստ է, ե՛ւ սպորտ։ Այդ փոքրիկ դաշտերը լուսավորություն ունեն, կողքերին նստարաններ են տեղադրված։ Վերջին հաշվով, սրանք նաեւ բակերի բարեկարգության բաղադրիչներ են։ Սրանով է պայմանավորված մինի ֆուտբոլի դաշտերի մեծ թիվը մեր քաղաքում եւ նորերի կառուցումը»,–ասում է Էդվարդ Շաքարյանը։


Նորոգվում է «Էրեբունի—Երեւան—2750» պուրակը 

Այս տարի նշելու ենք Երեւանի որպես բնակավայր հիմնադրման 2800—ամյակը, որի կապակցությամբ վերակառուցվում է Ալ. Մյասնիկյանի արձանին հարակից այգին։ Միանգամայն տրամաբանական է, որ նույն առանցքի վրա գտնվող, 2750—ամյակին նվիրված պուրակը նույնպես նոր հանդերձով դիմավորի հիշարժան տոնը։ Վերջին հաշվով՝ հինգ տասնյակ տարի է անցել դրա կառուցման օրվանից։ Չնայած ընթացքում շատրվանների նորոգումներ կատարվել են, սակայն հիմա էլ անելիք կա։ Շատ բաներ մաշվել, կորցրել են իրենց տեսքը, նորացման կարիք ունեն։ Նախատեսվում է փոխել անցուղիների եզրաքարերը, սալիկները։ Նորացվելու են ջրավազանների եզրերի քարե թասակները։ Կարգի են բերվելու դեպի Ստ. Շահումյանի հուշահամալիր տանող աստիճանները։ Հոբելյանական է «Էրեբունի—Երեւան–2800»—ը, անհամեմատ շատ հյուրեր են լինելու սփյուռքից եւ արտերկրից։ Նաեւ աշնանը Երեւանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31—րդ կոնֆերանսը։ Սրանցով պայմանավորված՝ արդարացված է դիտվում 50—ամյա հուշարձանը թարմացնելը։ Նորոգումը կատարվում է Երեւանի քաղաքապետարանի եւ պուրակի տարածքում սպասարկման ծառայություններով զբաղվող տնտեսավարողների համագործակցությամբ՝ համաֆինանսավորմամբ։


Բակային տարածքներ, ամրացվող շենքեր, շքապատշգամբներ

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ուշադրության կարժանանան բազմաբնակարան շենքերի՝ վերականգնման—ամրացման կարիք ունեցող շքապատշգամբները։ Դրանց թիվը կհասնի 147—ի՝ 69 շենք։ «Միշտ հարցնող լինում է՝ ինչո՞ւ մի շենքում անելիքը միանգամից չի արվում, երբ բոլոր պատշգամբներն էլ նույն հնությունն ունեն։ Առաջնորդվում ենք կոնկրետ վիճակով. առաջինը կատարելու համար ընտրում ենք այն, որն անհետաձգելի ամրացման կարիք ունի։ Այդպես չանենք՝ տխուր փաստի առաջ կարող ենք կանգնել։ Եղել է դեպք, երբ վերջին պահին ենք կարողացել կանխել փլուզումը»,–ասում է Էդվարդ Շաքարյանը՝ ավելացնելով, որ շքապատշգամբների ամրացումը քաղաքապետարանի պարտականությունը չէ, դրանք մասնավոր սեփականություն են, բնակիչներին աջակցելու նպատակով է արվում։
Բնակֆոնդի պահպանման նպատակով այս տարի համայնքային բյուջեի միջոցներով կամրացվի վթարայնության երրորդ աստիճան ունեցող չորս շենք։ Ընդհանուր առմամբ, քաղաքում առկա է երրորդ աստիճանի վթարայնության 101 շենք։ Շենքերի ամրացումը շատ ծախսատար գործընթաց է, եւ համայնքային բյուջեով բոլոր շենքերն ամրացնելը քաղաքապետարանը անիրատեսական է համարում։ Խնդրի լուծումը հնարավոր է միայն պետբյուջեի միջոցներով։
Բակերի բարեկարգման իրենց ամենամյա ծրագրերն ունեն նաեւ վարչական շրջանները։ Այս տարի նրանց ուժերով բարեկարգվելու է վաթսունչորս բակային տարածք։ Քաղաքապետարանը որպես աջակցություն սուբսիդավորում է իրականացնում համատիրությունների միջոցով։ Բակային տարածքների բարեկարգումը դեռեւս մեծ մասամբ կախված է բնակիչների վերաբերմունքից, քանի որ զավթված տարածքներն ազատելու բարի կամքը դեռեւս «կաշկանդված է մնում» նեղ անձնական շահերի շրջանակում։


Քաղաքի մուտքը բարելավելու նախագծեր

Երեւանի գլխավոր դարպասը՝ հարավ—արեւմտյանը բարելավման կարիք ունի։ Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանից Արգավանդի խաչմերուկ ընկած տարածքի մասին է։
Ժամանակին մարդիկ ինչպես ցանկացել, ինչպես կարողացել կառուցել են այդ ճանապարհի վրա ընկած տները, իսկ վերջին տարիներին՝ նաեւ տարատեսակ սպասարկումների վայր դարձած շենքերը։ «Էրեբունի—Երեւան—2800»—ամյակի տոնակատարության կապակցությամբ ՀՀ կառավարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը նախատեսել են հնարավորինս բարվոք տեսքի բերել այն։ Մշակման փուլում է մի նախագիծ, որով նախատեսվում է ակնահաճո տեսք հաղորդել անշուք տներին, ցանկապատերին եւ շենքերին։ Ըստ այդմ, ինչ—որ չափով գեղագիտական տեսք կհաղորդվի փողոցը երիզող տներին, դեկորատիվ էլեմենտներով կերեսակալվեն ցանկապատերը, հայկական գորգերի նախշերով կզարդարվեն տների եւ շենքերի ճակատները։ Մտադրություն կա, որ տների տանիքները միանման ներկվեն։ Թե ինչպիսին կլինի նախագիծը, կիմանանք շուտով։ Ըստ Էդվարդ Շաքարյանի՝ ծրագիրը լավն է, նախագծի ավարտից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը, որին կհաջորդի ֆինանսավորումը եւ աշխատանքների մեկնարկը։
Քաղաքի գլխավոր մուտքի բարեկարգման իմաստ ունի նաեւ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող, մոտ 200 մ երկարությամբ տրանսպորտային թունելի պատերի ու առաստաղի հարդարանքի նորացումը։ Այս աշխատանքների համար նախագիծը նույնպես դեռեւս մշակման փուլում է։ Նախատեսվում է թունելի պատերը եւ սյուները երեսպատել ֆիբրո—բետոնե թերթասալիկներով, առաստաղի ծեփը կնորացվի եւ կներկվի։ Ամբողջությամբ կփոխվի լուսավորությունը. կտեղադրվեն LED տիպի լուսատուներ։ Այս օրերին թունելի տարածքում ջրահեռացման ցանցն է կարգի բերվում։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги