Կես տարվա մեջ 41 միլիոն դրամ շահաբաժին է ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը տաս անուն անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Այսպես, պաշտոնյան հայտարարագրել է վեց անուն անշարժ գույք, երեք առանձնատուն և մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է արժեթղթեր՝ 100 և 50 հազար դրամ արժողությամբ բաժնետոմսեր: Փոխառությունները կազմել են 1 միլիոն 500 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 5 միլիոն դրամ:
Տարեսզկբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում կուտակել է 66 միլիոն 718 հազար դրամ եկամուտ, որից 41 միլիոն 160 հազար դրամը շահաբաժինն է, 23 միլիոն դրամը գույքն օտարելուց ստացված եկամուտները, իսկ 2 միլիոն 558 հազար դրամը՝ աշխատավարձ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am