Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գագիկ Գինոսյան. «Ամենամեծ սխալը նրանց հերոսի կոչում չշնորհելն էր»

POLITICS

Ապրիլյան պատերազմից երկու տարի անց

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Գինոսյան, Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու տարի է անցել: Մեր կյանքի ու ապրելակերպի մեջ ինչ փոխվե՞ց:

-Բնականաբար, ինչ-որ բան փոխվել է, բայց ոչ այն չափի, որն անհրաժեշտ էր: Հասարակությունը փոխվեց: Խոսքը պատասխանատու շերտի մասին է, որովհետև կա մի շերտ, որը նույնիսկ ապրիլյան պատերազմի օրերին էր շարունակում գարեջրատներում մնալ՝ անտեսելով դեպքերն ու իրադարձությունները: Ավելի լուրջ սպառազինության ու ռազմարդյունաբերության տեսանկյունից քայլեր էլ են արվում, բայց դանդաղ և ոչ այն ծավալներով, որն անհրաժեշտ էր:

-Հիմա էլ չի բացառվում նոր պատերազմի վերսկսումը: Ապրիլից հետո արեցի՞նք անհրաժեշտ հետևություն, որով կարող ենք առաջնորդվել նոր պատերազմի դեպքում:

-Կարծում եմ՝ հասարակությունն ավելի մոբիլ է դարձել և ավելի արագ է արձագանքում ցանկացած զարգացման: Բայց նոր պատերազմին պատրաստվելու մեծագույն բաժինը բանակինն է, և բանա՛կը պետք է նախապատրաստված լինի: Կուզենայի, որ 2016թ. մեր թերություններն ու սխալները չկրկնվեն թե՛ մոբիլիզացիայի, թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ սահմանին ոչ բավարար սպառազինության և հագեցվածության առումներով:

-Ապրիլյան թեժացումներին միասնականություն դրսևորվեց: Ընդամենը երկու տարի է անցել, բայց շատերն այդ միասնականությունը կարոտով են հիշում:

-Կարծում եմ՝ կարոտելու խնդիր չկա, որովհետև վերջին ժամանակներում համախմբվածության և միասնականության փաստն ավելի քան ակնհայտ է: Բայց մոբիլիզացիայի առումով մենք շատ լուրջ թերացումներ ունեցանք և այդ համախմբվածությունը, կուտակված մարդկային ռեսուրսը, հայրենադարձության մեծ ալիքը չօգտագործվեց: Մարդիկ գալիս էին պատերազմին մասնակցելու ու օգտակար լինելու իրենց երկրին: Այդ ալիքը դեմ առավ անկազմակերպվածության պատին, այնինչ այդ ներուժը պետք էր օգտագործել, թույլ չտալ, որ այդ հայրենադարձությունը կանգ առնի: Մոբիլիզացիոն ոչ բավարար կազմակերպվածության ու այդ ներուժը սխալ օգտագործելու պատճառով եկածները նորից հետ վերադարձան: Այս տեսանկյունից վտանգավոր է ևս մեկ անգամ այդ սխալը թույլ տալ: Ցանկացած սահմանապահ դիրք կես ժամ հետո պետք է համալրված լինի մոտակա բնակավայրում ապրող տղամարդկանցով: Եթե թուրքը իմանա, որ յուրաքանչյուր դիրքում կես ժամ հետո իր դեմ կլինի ոչ միայն զորքը, որը խրամատում է, այլ տասնապատիկ ու քսանապատիկ շատ զորք, չի փորձի ոտնձգություն անել: Եկան մարդիկ, ովքեր չկարողացան անտարբեր լինել՝ այն շերտը, որը սրտացավ է երկրի համար: Մեր երկրում ստեղծված անթույլատրելի պայմանների պատճառով է, որ շատերը հեռացել են: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդիկ իրենց հաճույքի համար չեն հեռացել, այլ պարտադրված՝ հոգալու հանապազօրյա հացի խնդիրը: Նրանք ոչ միայն ուղղակի վերադարձան, այլ եկան հայրենիքը պաշտպանելու: Պետք է անել ամեն ինչ, որ վերադարձը հայրենիք անդառնալի լինի:

-Ապրիլյան պատերազմի մասնակիցները գնահատվեցի՞ն:

-Ամենամեծ սխալն իրենց ՀՀ հերոսի կոչում չշնորհելն էր, իսկ դրանից հետո ինչ-որ մարդկանց շնորհելը, ովքեր պատերազմի և հերոսության հետ որևէ առնչություն չունեն: Պարգևատրեցին արվեստագետների, բիզնեսմենների նոր շերտեր: Իրականում ազգն ունի իրական հերոսի կարիք: Վայ այն ժողովրդին, ով հերոս չունի: Ապրիլն ապացուցեց, որ մենք ունենք իրական հերոսներ, ովքեր այդպես էլ պետականորեն չստացան այդ կոչումը: Նրանց հերոսության մասին մասնավոր բարձրաձայնվեց, պաշտոնական օղակներով էլ խոսվեց, բայց պետականորեն չամրագրվեց այդ կոչումը: Ապրիլից հետո Էդուարդո Էռնեկյանը ստացավ ՀՀ հերոսի կոչում, ինչն անընդունելի էր: Թող «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար մեդալ տային… բայց երբ իրական հերոսություն է կատարվում…

Բահով անօդաչու թռչող սարք է ոչնչացվում, զինվորը կասեցնում է հակառակորդի ներխուժումը: Կարծում եմ՝ հերոսության մասին այլ կերպ ինչ-որ մեկնաբանություն տալ պետք չէ: Նույն վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ է: «1000» դրամների ծրագիրը միգուցե աշխատում է, բայց աշխատում է 2017թ. հետո վիրավորվածների համար: Բայց գոնե ապրիլյան օրերին վիրավորված երիտասարդների դեպքում այդ ծրագիրը պետք է աշխատեր: Հետո իշխող կուսակցությունը զոհվածի ծնողին խաբկանքով ներքաշեց նախընտրական քարոզարշավի մեջ, ինչը անբարոյականություն էր: Այսինքն՝ այս ամենը ցուցիչ էր, թե ինչ վերաբերմունք ունեցանք ապրիլյան պատերազմի մասնակիցների կամ զոհերի նկատմամբ:

-Կոչումներից խոսեցիք: Վաղուց կան կարծիքներ, որ դրանք արժեզրկված են: Նշեցիք, որ պետականորեն պետք է ամրագրվեր հերոսի կոչումը: Իսկապե՞ս այդքան կարևոր է, առանց դրա չգիտե՞նք, թե ով է իրական հերոսը:

-Բնականաբար՝ Կոմիտասին ժողովրդական արտիստի կոչում տալ պետք չէ: Բայց օրվա թոհուբոհի մեջ անընդհատ աչքդ են մտցնում կոչումը ու ասում, թե ինչ ներդրում է արել բիզնեսմենը: Եվ դեռ հարց է՝ Հայաստանի զարգացման համա՞ր, թե որոշ պաշտոնյաների բիզնեսի մեջ: Պետք չէ մտածել, որ ազգը գնահատում է Նժդեհին, Կոմիտասին ու Անդրանիկին: 70 տարի ազգը շատ դեպքերում խուժանին ասում էր Նժդեհի բանդա: Շատ դեպքերում սովորական մահկանացուն, ով դպրոցական դասագրքից զատ ոչինչ չի կարդում, ուտում է այն կերակուրը, որն իրեն հրամցվում է: Նա չի փորձում գտնել այն, ինչն առողջարար է: Այսօրվա թոհուբոհի մեջ նոր սերնդին ճիշտ դաստիարակելու համար կամ ընդհանրապես պետք է բացառվեն կոչումները, կամ պետք է արժևորվի իրականությունը: Մենք տեսնում ենք խեղաթյուրված արժեհամակարգ, երբ բիզնեսմենին կարելի է հերոսի կոչում տալ, իսկ հերոսի կոչմանն արժանի մարդու մորն ասել՝ քո տղան բավարար հերոսություն չէր արել:

Աննա Բադալյան

 

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal