Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ-ն պետք է երաշխիքներ պահանջի. թուրքական հատուկ ծառայություններն ու Գերմանիայի դեսպանի հայտարարությունը

POLITICS

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հայտարարությունը ՀՀ քաղաքացիների շրջանում լուրջ անհանգստություն է առաջացրել: Դեսպանը հայտարարել է, որ այս տարվա ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից Շենգենյան վիզաների համար դիմումատուներին սպասարկող «VisaMatric» կազմակերպությունը  ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում:

Դեսպանի խոսքով՝ ընկերությունը մասնակցել է մրցույթում և շահել է ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք վայրերում: Լրագրողներն այս համատեքստում բարձրացրել են Հայաստանի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու փաստը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների անվտանգության խնդիրը:
Ի պատասխան՝ Մաթիաս Քիսլերը նշել է, որ անձնական տվյալների պաշտպանությունն իրենց համար շատ բարձր արժեք է, և կարող են երաշխավորել, որ որևէ տվյալ դուրս չի գա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ անձնական տվյալների պաշտպանության խնդիր այս առումով կա, թե ոչ: Անդրադառնալով դեսպանի հայտարարությանը՝ փորձագետը նախ ընդգծեց, որ Գերմանիան պատկանում է այն  երկրների շարքին, որտեղ անձնական տվյալների պաշտպանությունը շատ լուրջ հանգամանք է:

«Բացի այդ՝ առաջիկա ամիսների ընթացքում այդ հարցն ավելի է խստացվելու: Բայց մյուս կողմից, երբ երրորդ կողմն է ապահովում տվյալների մշակումը, բնականաբար, դա կարող է ինչ-որ կասկածներ առաջացնել: Այստեղ խնդիրն այն է, որ այս հարցը, այսպես ասած, տնավարի չի կարելի լուծել: Մեր հատուկ ծառայությունների ու պետական այրերի մակարդակով իրավիճակի վերաբերյալ պետք է գնահատական տրվի:

Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Իսկ պրակտիկորեն՝ սա այն հարցն է, երբ մեր երկիրը պետք է երաշխիքներ պահանջի: Իսկ երաշխիքների բացակայության դեպքում էլ՝ գուցեև պահանջի վերանայել կարգը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ս. Մարտիրոսյանը:
նշվածի համատեքստում բարձրացված այն հարցին, թե Հայաստանը և Թուրքիան դիվանանագիտական հարաբերություններ չունեն, փորձագետը նշեց, որ տվյալ դեպքում Թուրքիան կապ չունի. «Այս պարագայում սա հայ-գերմանական հարաբերությունների հարցն է: Նույնիսկ եթե Թուրքիայի հետ մենք հարաբերություններ ունենայինք, և եթե անգամ մեր հարաբերությունները շատ լավ մակարդակում լինեին, մեկ է՝ խնդիրն այն է, որ տվյալները մշակվում են երրորդ կողմում»:

Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ Հայաստանում այդ պրակտիկան արդեն վաղուց կա:
«Շատ եվրոպական երկրներ արդեն իրենց այդ գործառույթները հանձնել են «Վիզաների կենտրոնին»: ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունը ևս առանձին գործակալության հետ է աշխատում: Այնպես որ՝ այս պահին Եվրամիության երկրների վիզաներն ավելի շատ երրորդ կողմից է տրամադրվում, քան բուն դեսպանատների կողմից»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ «VisaMatric»-ին, Սամվել Մարտիրոսյանը շեշտեց, որ սա ենթադրում է մի գործառույթ է, որի դեպքում հնարավոր չէ կողքից նայել ու գնահատական տալ:

 «Բայց, բնականաբար, մտահոգություններ առաջացնում է. հաշվի առնելով թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ոճը, չի բացառվում, որ իրենք կփորձեն ստանալ այդ տեղեկությունները: Նկատի ունեմ բռի, ագրեսիվ գործողությունները, որոնք նրանց կողմից իրականացվում են ամբողջ աշխարհում»,-նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե մտավախություն կա՞, որ թուրքական հատուկ ծառայություններն այս միջոցով կարող են օգտագործել ՀՀ քաղաքացիների տվյալները, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե, իհարկե, այդ տեղեկատվությունն ընկնի թուրքական ծառայությունների ձեռքը… Տեսե՛ք, այստեղ շատ նուրբ տեղեկատվություն կա: Օրինակ՝ դեսպանատները պահանջում են բանկային հաշիվների քաղվածք: Սա շատ կարևոր տեղեկատվություն է, օրինակ՝ հավաքագրման համար: Այսինքն՝ կարևորագույն կետերից մեկը մարդու ֆինանսական վիճակի մասին իմանալն է: Մեծ հաշվով՝ այստեղ խոցելի լուրջ կետեր կան, որոնք կհետաքրքրեն հատուկ ծառայություններին»:

Դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ տվյալ կազմակերպության հետ համագործացություն կլինի, փորձագետը նշեց. «Բացառել չենք կարող: Իհարկե, ինչի մասին որ խոսում ենք, խոսում ենք տեսականորեն: Ոչ կարող ենք հաստատ իմանալ, թե ինչ եղավ, ոչ էլ կարող ենք բացառել»:

Հավելենք, որ փորձեցինք հարցի շուրջ պարզաբանում ստանալ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից: Նախարարությունից մեզ հայտնեցին, որ հարցի շուրջ այս պահին տեղեկանք է պատրաստվում:

Աննա Բադալյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak