Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կեղծ ռազմահայրենասիրություն, որից խորհրդային շրջանի հոտ է փչում». իրավապաշտպանը՝ ԿԳ նախագծի մասին

ПОЛИТИКА

Շրջանառության մեջ է դրվել «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հեղինակը ԿԳՆ-ն է: Մշակված ռազմավարության նպատակներից է հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի ձևավորելը, զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացումը՝ նպաստելով հայրենիքը թշնամուց պաշտպանելու, հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը, կարգապահության ամրապնդմանը: Ռազմավարության իրականացման արտաքին ու ներքին մարտահրավերներ են առանձնացվել:

 Արտաքին մարտահրավերներից են պատերազմները, շրջափակումը, հարևան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումները և այլն: Ըստ ԿԳՆ-ի՝ ՀՀ առջև ծառացած ներքին մարտահրավերներից են հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարգապահությունը, արտագաղթը, թմրամոլությունը, սեռական այլասերվածությունը և այլն:

«Կեղծ ռազմահայրենասիրություն, որից խորհրդային շրջանի հոտ է փչում»,-անդրադառնալով ռազմավարությանը՝ Past.am-ի հետ զրույցի սկզբում ընդգծեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ ներկայացված ռազմավարությունը կեղծ հայրենասիրություն է:

«Այս կետերով ոչինչ չի փոխվում: Զինվորի, բանակի նկատմամբ վերաբերմունքը պետք է իրական լինի: Տեսնում ենք անտարբերության մատնված վիրավոր զինվորներ, ներքին հարաբերություններով պայմանավորված զոհեր: Իրենց ռազմահայրենասիրական տեքստերը չեն համապատասխանում իրականությանը: 21-րդ դարում, այս ազատ աշխարհում սովետական շրջանի տեքստեր բերելն ու դրանք երեխաների գլխում սերմանելն անընդունելի է: Փաստորեն, չեն թողնում մանկություն ունենան, ոչ էլ իրենց բնական սերն ունենան հայրենիքի, բանակի նկատմամբ: Ամբողջովին ռազմականացնում են դպրոցները: Չեն թողնում, որ հայրենիքը ոչ թե տեքստերով, այլ իրական սիրեն»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ սա սովետական շրջանին հատուկ պարտադրանք է, ինչն անընդունելի է:

«Հիմա իրական կյանքում թույլ չեն տալիս աղոթագիրք փոխանցել զինվորին, իսկ այն ամենը, ինչը գրվում ու ասվում է եթերներից, իրականությանը չի համապատասխանում: Վիգեն Սարգսյանն Արևմուտքում կրթություն է ստացել ու հիմա եկել է, որ ամբողջ Հայաստանը սովետականացնի, վերադարձնի խորհրդային ժամանակաշրջան, որտեղ ամեն ինչ պարտադրված էր: Իհարկե, պարզ է, որ ԿԳ նախարարը մենակ չի նստել ու հորինել այդ ռազմավարությունը: Հիմա որոշել են փչացնել մեր երեխաների մանկությունը»,-նշեց նա:

Դիտարկմանը՝ միգուցե այլ ձևակերպումներով նման ռազմավարությունը հասկանալի լիներ, իրավապաշտպանն ընդգծեց. ««Ռազմագիտություն» առարկան լրիվ բավարար է, թեև այդ առարկան երբեք լուրջ առարկա չի համարվել: Հիմա մենք պետք է կրենք ժողովրդավարական արժեքները: Ամեն ինչ պետք է մարդու համար գրվի, և ոչ թե պլակատային հայտարարություններ արվեն հայրենասիրության մասին: Լրջություն չկա այս ամենի մեջ: Չեմ կարծում, որ ձևակերպումները կփոխեն իրավիճակը: Այս ժամանակահատվածը, ինտերնետը երեխաներին ուրիշ աշխարհ է տանում, և իրենք չեն հասցնի այդ կոնցեպտներով ընկնել երեխաների հետևից և փոխել նրանց մտածողությունը»:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ ձևակերպումները ևս անընդունելի են:

«Ընդգծվել է նաև արտագաղթը, բայց արտագաղթը Հայաստանից տեղի է ունենում հենց այդ կոնցեպտները գրողների պատճառով: Իրենք թող վերանայեն իրենց վարքագիծը, հարցնեն, թե որքանո՞վ են օրենքին խոնարհ ծառայում երկրին: Այս ամենը մի բուռ բնակչության վրա բարդելն անընդունելի է: Իսկ «հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիները» պաշտոնատար անձանց, հանրապետականների զավակներն են: Առաջին հերթին՝ թող իրենց միջավայրը կարգի բերեն, իրենց զավակներին ուղարկեն ծառայության, և հետո նոր անդրադառնան մյուսներին: Իսկ մյուսները սիրում են իրենց հայրենիքը: Պատերազմի ժամանակ ցույց են տվել, թե որքան հայրենասեր են: Բայց հիմա Հայաստանը լրիվ այլ ճանապարհով է գնում, ինչը բացահայտ շեղում է ժողովրդավարությունից: Արտագաղթը և նշվածները որպես մարտահրավեր բարդում են մարդկանց վրա: Ասում են, թե կան ծառայության ոչ պատրաստ մարդիկ: Իսկ ինչպես պատրաստ լինեն, երբ ամեն ինչ արվում է, որ մարդիկ լքեն Հայաստանը»,-եզրափակեց Ժ. Ալեքսանյանը:

Աննա Բադալյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ