Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գաղտնիության» պայմանագրի անվան տակ չեն կարող փակել աշխատողի բերանը

SOCIETY

Վերջին շրջանում խմբագրությունը տարբեր քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ մասնավոր ընկերությունների կողմից ներկայացվող աշխատանքային պայմանագրի տեքստում կա մի կետ, համաձայն որի աշխատողն իրավունք չունի ընկերության ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին բարձրաձայնել:

Այլ կերպ ասած՝ գաղտնիության պայմանագիրը ուռճացված, լայնացված ու վերածված է մի «դևի», որից բոլոր աշխատողները վախենում են այստեղ-այնտեղ պատմել իրենց աշխատանքային պայմանների, թերությունների, ուշ-ուշ վճարվող աշխատավարձի, հավելավճար չտրամադրելու և այլ խախտումների մասին: Կարճ ասած՝ աշխատակիցներն իրավունք ունեն միայն տվյալ հիմնարկության պատերի ներսում «գոռալ, կանչել»:  

Այսինքն՝ «կանաչ լույս», բոլոր անպարտաճանաչ գործատուների համար: Իս աշխատողին, ինչպես ասում են՝ «շալե շապիկ»: Ասել է թե՝ սուղ աշխատատեղերի պայմաններում աշխատողին ճորտացնելու բոլոր նախապայմանները կան. աշխատեցնել՝ աշխատավարձը չվճարել, ծաղրել, վիրավորել, պատիվն ու արժանապատվությունն արատավորել, հավելավճար չտալ, սխալի կամ աշխատանքից ուշանալու համար զրկել աշխատավարձից և այլն:

Եվ թվում է, թե այս ամենին լուռ ու հնազանդ պետք է դիմանալ, բայց պարզվում է, որ իրականում թեև նուրբ հարցերը շատ են, սակայն մեծ հաշվով դրանք չեն կարող վերաբերել աշխատողների իրավունքների խախտումներին:

Past.am-ին դիմած քաղաքացին, ում անունն ու աշխատանքի վայրը հասկանալի պատճառներով չենք ներկայացնում, ասում էր՝ ինքը սույն թվականի փետրվարի կեսերին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել տնօրինությանը: Ենթադրվում է, որ տնօրինությունը պետք է ընթացք տա գործին, սակայն կադրերի բաժնի աշխատակիցը, հավանաբար հրահանգավորված լինելով, թե ինչպես պետք է նախկին աշխատակցին զզվեցնել, որ նա «թքի» հասանելիք ողջ գումարի վրա ու առանց արձակուրդային ու այլ գումարների պահանջը բավարարելու, եղածով բավարարվի ու հեռանա իրենցից, նախկին աշխատակցին արդեն մեկ ամիս է տանում բերում են, բայց վերջնահաշվարկ վճարել չեն պատրաստվում:

«Տեմպուս»  սոցիալական իրավունքի պաշտպանության կենտրոնի նախագահ,  աշխատանքային իրավունքի փորձագետ Տիրուհի Նազարեթյանը, պատասխանելով Past.am-ի հարցին, նշեց, որ չնայած յուրաքանչյուր առանձին գործի մասին հստակ տեսակետ հայտնելու համար հարկավոր է աշխատակցի կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրել, սակայն մեծ հաշվով, եթե աշխատանքի ընդունվելու ժամանակ ստորագրվել է գաղտնիության պայմանագիր, ապա դա ոչ թե աշխատողների իրավունքներին է վերաբերում, այլ աշխատանքի բովանդակությանը:

«Դա կարող է վերաբերել մասնագիտական գործունեությանը և ամենևին էլ չի նշանակում, որ եթե աշխատողի աշխատանքային իրավունքները խախտվում են, ապա աշխատողն իրավունք չունի պայմանագրից բխող մյուս կետերի մասին չբարձրաձայնել: Այսինքն, եթե աշխատակիցը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և նրա վերջնահաշվարկը չեն տալիս, ապա դա չի նշանակում, որ ինքը չի կարող այդ մասին բարձրաձայնել»,- ասաց Տ. Նազարեթյանը:  

Նա նշեց, որ աշխատողները պետք է կարողանան հստակ տարբերակել, թե ինչ կետեր է իր մեջ պարունակում գաղտնիության պայմանագիրը, որտեղ չեն կարող աշխատողի իրավունքների պաշտպանության սահմանափակումներ լինել:

«Գաղտնիության պայմանագիրը վերաբերում է աշխատանքային բնույթի մասին չբարձրաձայնելուն, որը ներքին «խոհանոց» չի: Եվ եթե աշխատողն իր մասով ունի նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ, աշխատանքից ազատման դիմում է գրել «Աշխատանքային օրենսդրության» պահանջով, այն սահմանված ժամկետներում մակագրվել է գործատուի կողմից և կարծում է, որ այս գործընթացի մեջ իրավունքի խախտում է առկա, ապա միանշանակ իրավունք  ունի դիմելու թե՛ փաստաբանի օգնությանը և ստանալ իրավաբանական խորհրդատվություն, և թե՛ կարող է դիմել դատարան»,- ասաց փորձագետը:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal