Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ստուգման գործընթաց՝ «ՎիզաՄետրիկ»-ի վերաբերյալ. Արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է խնդիրը

SOCIETY

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հայտարարության վերաբերյալ հասարակության և փորձագիտական շրջանակներում առկա որոշակի մտահոգություններին Past.am-ն արդեն անդրադարձել է: Մասնավորապես՝ դեսպանը հայտարարել էր, որ այս տարվա ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից Շենգենյան վիզաների համար դիմումատուներին սպասարկող «ՎիզաՄետրիկ» կազմակերպությունը ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում:Նա հայտնել էր, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Քաղաքացիների գլխավոր մտահոգությունը ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցն է՝ թուրքական գործոնի համատեքստում:

Մենք փորձել էինք հարցի շուրջ պարզաբանում ստանալ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից: Նախարարությունից մեզ հայտնել էին, որ հարցի շուրջ պարզաբանումն ավելի ուշ կլինի:

Արդարադատության նախարարությունն անդրադարձել է խնդրին: Past.am-ին տրամադրած գրավոր պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով դեսպանի հայտարարությունը, հայտարարության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունը, ՀՀ քաղաքացիների անձնական տվալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությանԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու և անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար»:

Նախարարությունից հավելել են նա, որ գործակալության գործողությունների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնեն հանրությանը:

 Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Past.am-ի հետ զրույցում ընդգծել էր, որ տեսականորեն մեր քաղաքացիների տվյալների պաշտպանության հետ կապված և ոչ մի վտանգ այս առումով չի բացառվում: Նա նաև շեշտել էր, որ Հայաստանն այդ առումով պետք է հստակ երաշխիքներ պահանջի: Չէր բացառել, որ տեսականորեն հնարավոր է նաև, որ այդ տվյալներն ընկնեն թուրքական հատուկ ծառայությունների ձեռքը:

Ավելի ուշ՝ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ դիմել է Հայաստանի կառավարությանը՝ ԵՄ մի շարք երկրների համար Շենգենյան վիզա ստանալու գործընթացը թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությանը վերապահելու որոշման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։

 

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal