Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանն այս օրվան ոչ թե հինգ, այլ մինիմում քսան տարի է պատրաստվել»

ПОЛИТИКА

«Հանուն Հայաստան պետության» ճակատի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով իշխանության դեմ պայքարելու ընթացքում, երբ ընդդիմությունը մտում է ուժի դաշտ, իշխանություններն իրենց սկսում են զգալ ինչպես ձուկը ջրում:

«Մենք որևէ խնդիր չեն տեսնում անզեն, խաղաղ պայքարի դուրս գալու հարցում: Դա այն է, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը: Ես համոզված եմ, որ այդ հարցում մենք ընդհանուր եզրեր կգտնենք»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Պ. Մակեյանը:
Պատասխանելով «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը ստրատեգիական միտք չունի, հակառակ դեպքում այսօրվա խնդիրը 5 տարի առաջ կդներ, ոչ թե վարչապետի ընտրությունից 15 օր առաջ, Պ. Մակեյանն ասաց, որ հայաստանում արդեն 20 տարի է, ինչ ընդիմությունը պայքարում է և երբեք չի դադարել պայքարն այս վարչախմբի դեմ:

«Այդ պայքարի հետևանք է մարտի 1-ը, 2003 թ.-ի ապրիլի 13-ի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը, Սարի-Թաղի դեպքերը: Այս բոլորը պայքարի արդյունք է եղել, և ընդդիմությունը երբեք էլ չի դադարել: Նույնիսկ, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական, այսպես կոչված՝ հանրաքվեն, ընդդիմությունը այդ ժամանակ շուրջօրյա երթեր ու հանրահավաքներ կազմակերպեց: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի այսօրվան պատրաստվելուն, ապա իմ տպավորությամբ նա ոչ թե 5 տարի, այլ՝ ավելի երկար է պատրաստվել այս օրվան: Ես հիշում եմ, երբ նա 95, 96, 97 թվականներին շատ հանգիստ, անաղմուկ, սև պապկան ձեռքին, Ազգային ժողովի և կառավարության միջանցքներով քայլում էր, քաղաքական գործիչների հետ շատ հարգալից էր, բայց այդ ամբողջ ընթացքում նա երևացող և երևալու պոտենցիալ ունեցող բոլոր քաղաքական գործիչների դեմ գործեր էր հավաքում, որպեսզի այսօր հասներ այս հանգրվանին»,- ասաց Պ. Մակեյանը:

Նրա դիտարկմամբ, Սարգսյանն այս ամենին ոչ թե 5, այլ մինիմում 20 տարի է պատրաստվել և հիմա հարցը մոտենում է հանգուցալուծման: Պ. Մակեյանը համաձայն չէ դիտարկմանը, թե իր նշած 20 տարվա ընթացքում ընդդիմությունը բացի փողոցային պայքարից, այնուամենայնիվ չի կարողացել ստրատեգիական քայլեր մշակել, դրանք իրագործել և արդյունքի հասնել: Նա շեշտեց, որ ընդդիմությունը երբեք էլ չի դադարել պայքարել, իր խոսքով ասած՝ գործող ռեժիմի դեմ, իսկ առաջարկվող 15-օրյա պայքարի հնարավորություններն, ըստ նրա, իրատեսական է:

«Այդ 15 օրը տալիս է իշխանությունների ասած՝ սահմանադրական, օրենքի և իրավական հիմքերն օգտագործելով Սերժ Սարգսյանի կողմից երրորդ անգամ իշխանությունը ուզուրպացնելու քայլը կանխել: Այդ խնդիրը մենք հիմա ենք փորձում լուծել, քանի որ այդ հնարավորությունը տալիս է ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածը, իսկ թե պայքարի արդյունքն ինչպիսին կլինի, կախված է հանրության արձագանքից: Եթե ժողովուրդը այս 20 տարվա թալանը, ստորացումները, որը տեղի է ունեցել Սերժ Սարգսկյանի մասնակցությամբ, իսկ վերջին 10 տարին նրա գլխավորությամբ հանդուրժի, ուրեմն կնշանակի, որ դեռ դիմանալու տեղ ունի: Բայց ես վստահ եմ, որ եթե ժողովուրդը դուրս գա, այս պայքարը հաղթանակով կավարտվի»,- ասաց Պ. Մակեյանը:

Խոսելով «դոսյեներ» հավաքած անձանց մասին, քաղաքական գործիչը նշեց, որ նրանք բոլորն այսօր ՀՀԿ-ի վերնախավում են, մաքուր մարդիկ այնտեղ տեղ չունեն: Ինչ վերաբերում է ուժի կիրառմանը, ապա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի կարծիքով, եթե բողոքի ցույցերին մասնակցի ողջ ժողովուրդը, ապա իշխանությունները չեն կարողանա ուժ կիրառել: Պատասխանելով հարցին, թե 10 000 դրամով ընտրությանը մասնակցած քաղաքացիներն արդյոք այսօր կգնա՞ն ու կկանգնե՞ն ընդդիմության կողքը, քաղաքական գործիչը պատասխանեց:

«Նույն այդ 10 000 դրամ վերցրած քաղաքացին, ում նաև 20 տարի նսեմացրել են, ապրիլյան պատերազմի ժամանակ ոտքով, մեքենաներով, ով ինչ հնարավորություն ուներ, շտապում էր Արցախը պահելու: Այսինքն, ժողովրդին մեղադրել, որ գումար է վերցրել, չեմ կարծում ճիշտ է: Վաղը նույն այդ ժողովուրդը, եթե կարողանա հաղթել, կարող է նույն այդ 10 000-ը հետ տա նույն այդ գումար տվողներին»,- ասաց Պ. Մակեյանը:
Նա նաև նշեց, որ իրենք նաև ցանկանում են այս շանսն օգտագործել, որպեսզի 2022 թվականի ժամանակ նույնը չկրկնվի:


«Եթե այս իշխանությունները մնան, 2022-ին 100 %-ով նույնը կրկնվելու է: Այդ պատճառով էլ մենք ժողովրդին ասում ենք, եկեք այս շանսն օգտագործենք և թույլ չտանք, որ ժողովրդի ողնաշարը լրիվ կոտրվի: Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ ժողովուրդը ոտքի կկանգնի: Եվ եթե կանգնեց, ուրեմն խնդիրը կլուծվի: Հակառակ դեպքում՝ պայքարը կշարունակվի: Կշարունակենք ժողովրդի հետ աշխատել, հնարավոր և սպասելի ֆորս մաժորներն օգտագործելով կփորձենք պայքարել: Եվ եթե դա էլ չստացվի, կսպասենք մինչև 2022 թվականը»,- ասաց Պ. Մակեյանը:   

Արմինե Գրիգորյան  

 

Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян