Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արգինայում կարկուտ է տեղացել, սակայն ԱԻՆ-ի մեկնաբանությամբ՝ դա նորմալ կարկուտ չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանի մի քանի համայնքներում կարկուտ է տեղացել: Քաղաքացի Հովսեփ Ղազարյանը, ով Արմավիրի մարզի Արգինա համայնքում ծիրանի ծառերի այգի ունի, նույնպես տուժել է այդ կարկուտից: Past.am-ի հետ զրույցում նա նշեց, թե կարկուտը տեղացել է ընդամենը 15 րոպե, սակայն համաձայն իր նախնական հաշվարկների՝ այգուն հասցված վնասը կազմում է մոտավորապես 50-60%: Ղազարյանի խոսքով՝ համայնքում հակակարկտային կայաններ կան, սակայն ստացվում է, որ դրանց առկայությունը, ըստ էության, ոչինչ չի փոխել:

«Այգիները հիմնականում ցանցապատված չեն: Հիմա միայն ծիրանն էր ծաղկած, միայն ծիրանի ծառերն են վնասվել: Բերքի 50-60%-ը երևի վնասվել է: Բայց ռեալ վնասը մի քանի օր անց միայն կերևա»,- հայտնել էր նա:

ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանի խոսքով՝ իրենց մոտ կարկուտ է գրանցվել Արագածոտնի մարզի Արտենի համայնքում: Մեր հարցին, թե վնասների մասին այս պահին տեղեկություն կա՞, վերջինս պատասխանեց, թե իրենք վնասների չափի մասին ոչինչ չեն կարող ասել, որովհետև դա ԱԻՆ-ը չի հաշվարկում: Վնասները պետք է հաշվարկի համապատասխան մարզի գյուղապետարանը և մարզպետարանը:

Նրա խոսքով՝ տեղացած կարկուտը կարկուտ չի կարելի անվանել, այն կարկտանման տեղում է, քանի որ իր բաղադրությամբ բավական փափուկ է և 0,5 սմ-ից էլ փոքր տրամաչափ ունի: Ըստ Գնդոյանի՝ այն չի կարող հասցնել այն վնասները, որոնք, որպես կանոն, կարկուտն է հասցնում գյուղատնտեսությանը:

Մեր այն դիտարկմանը, թե մի քաղաքացի նկար է հրապարակել և նշել, որ տուժել է կարկուտից, ԱԻՆ մամուլի խոսնակը պատասխանեց, որ տեսել է այդ նկարը, սակայն շեշտեց, որ դա այն վնասը չէ, որն իսկական, մեծ տրամաչափի կարկուտը կարող է հասցնել: «Բացի այդ, այն շրջաններում, որտեղ այդ թեթև կարկուտը եղել է, այնտեղ երկու տարբերակ ունենք՝ մի մասում այն ընդհանրապես պաշտպանված չէ, հակակարկտային կայանների սպեկտրը ընդամենը հանրապետության 9%-ն է պաշտպանում: Այն տեղերում, որտեղ տեղում է եղել, պահպանված չէ, և կան հատվածներ, որտեղ մասնավոր կարկտակայաններ են տեղադրված, որոնց տեխնիկական սպասարկումը ԱԻՆ-ը չի իրականացնում: Բոլոր այն տեղերում, որտեղ մեր կայաններն են տեղադրված, կարկտանման տեղումներ չեն գրանցվել»,- ասաց նա:

Ի՞նչ չափի պետք է լինի կարկուտը, որպեսզի նորմալ կարկուտ համարենք: Գնդոյանի խոսքով, նորմալ տրամաչափի կարկուտները համարյա 2 սմ-ից ավել են լինում, իսկ սա 0,5 սմ-ից էլ փոքր է: Կարկուտն ավելի խիտ և ծանր է լինում, իսկ այս դեպքում բաղադրությունն ավելի փափուկ էր:

Եթե մարդը ենթադրում է, որ իր բերքը վնասվել է 50-60%-ով, դա արդեն մե՞ծ վնաս է, թե՝ ոչ, հարցին էլ պատասխանեց, որ ինքներս ենք ասում, թե դա ենթադրություն է:

«Պետք է այնտեղ ավելի հստակ հետազոտություն արվի համապատասխան հանձնաժողովի կողմից, որը նման դեպքերում հետազոտություն է իրականացնում և հստակ մասնագիտական հաշվառում իրականացնում: Ես հասկանում եմ, որ ցանկացած տնտեսվարողի համար յուրաքանչյուր կորուստն էլ կարող է շատ երևալ: Դա նորմալ է: Մարդկային այդ հոգեբանությունը բնական է: Բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ և օբյեկտիվ է համապատասխան մարմինները հաշվառումն անեն, ներկայացնեն և այդ թվերով շարժվենք»,- հավելեց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Past.am

Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել