Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երկու Արամ Մանուկյան՝ Նալբանդյան փողոցում Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Արամ Սարգսյան. «1996 թվականից իշխանությունները միշտ էլ սադրանքի են դիմում և հաջողության հասնում» Ամենացածրը կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Ամո Շարոյան. «Մեր ապագան մշուշոտ չի» Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժել է 8 մարդ. զոհեր չկան

Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 8 մարդ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Զոհեր չկան։ Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածներն են Ռուդոլֆ Մարկոսյանը (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյանը (8 տարեկան), Զարուհի Մելիքյանը (19 տարեկան), Էրիկ Աշուղյանը (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովաը (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոն (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինին (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

Հյուսիսային պողոտայում ժամեր առաջ տեղի ունեցած  պայթյունը միտումնավոր չէ, այս կապակցությամբ անհանգստանալու կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։

«Այս պահի դրությամբ միտումնավոր տարբերակը կբացառեմ, որովհետեւ համապատասխան կառույցների ներկայացուցիչներն աշխատում են, եւ նախնական տվյալների համաձայն՝ պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, նաեւ ինչը ակնհայտ է ներսում, եւ նույնը ականատեսներն են վկայում, բայց դրանք նախնական տվյալներն են: Կան վիրավորներ, ովքեր այս պահին բուժօգնություն են ստանում»,-ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի՝ պայթյունի հետեւանքով եղել են բեկորային մասնիկներ, որոնցից եւ մարդիկ վնասվածքներ ստացել են:

Աշոտ Ահարոնյանը  նշեց, որ Ոստիկանությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան գործողությունները շարունակում են: Նա հորդորեց հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, հանրությունը պարբերաբար կտեղեկացվի դեպքի մանրամասներին:

website by Sargssyan