Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արմեն Մարտիրոսյան. «Եթե ապրիլի 9-ից ինչ-որ բան փոխվի, ուրեմն լավ կլինի»

POLITICS

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հոդվածում տեսակետ է հայտնել, թե համոզված է, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել բերված փաստարկները, մերժել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մշակույթը, չլսել թե՛ իր, և թե՛ իր պես մտածող այլ քաղաքացիների ձայները, երկրի ներսում ավելի հաճախ են լսվելու կրակոցների ձայները, որոնք տասնամյակներով հետ են շպրտելու Հայաստանը՝ խորացնելով ժողովրդի հուսալքությունը, և խարխլելով պետության հիմքերը:

Ուշագրավ է, որ հոդվածի տակ ստորագրել է ոչ թե կուսակցությունը կամ այն խմբակցությունը, որի անդամ է Է. Մարուքյանը, այլ միայն ինքը, ինչը կարծես ավելի է ընդգծում, որ «Ելքի» ելքերը բավականին նվազել են:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն է Է. Մարուքյանի այդ մտքի հետ, քանի որ ներկայացված փաստարկները իշխանությունը մշտապես անտեսել է:

«Ցավոք սրտի իշխանությունը Հայսատանում երբևիցե փաստարկները չի լսել: 1991 թվականի ընտրություններից հետո մենք այդպես էլ չունեցանք իշխանափոխություն: Բոլոր հաջորդ իշխանությունները եղել են նախորդ իշխանությունների շարունակողները: Այդ պատճառով էլ փաստարկներ չլսելը նորություն չէ: Եթե որևէ փաստարկ լսեր, ապա իշխանության չէր լինի: Դրա փոխարեն իշխանություններն իրենց ողջ ներուժն ուղղել են անընդհատ վերարտադրվելու համար, որպեսզի հանրային ռեսուրսներն ու դրանից ստացվող եկամուտն անընդհատ տնօրինեն»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:  

Նա նշեց նաև, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատն այլևս համախմբված միավոր է և եթե այլ միավոր լինի, որը ցանկություն հայտնի միասնական պայքար մղել, ապա ճակատը դրան դեմ չի լինի:

«Ոչ թե մեզ միանալ է պետք, այլ պետք է, որ բոլորը միանան: Եվ եթե այդ միացումը լինի, ապա հասարակությունը կարձագանքի, իսկ եթե ոչ՝ ապա հասարակությունը չի արձագանքի: Ինձ համար դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Ես ցանկություն ունեմ, որ այդպես լինի, մնացածն արդեն քաղաքական ուժերի և գործիչների քաղաքական որոշման հարցն է»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
 
Նա նշեց, որ ճակատը ապրիլի 9-ից սկսվող պայքարին միանալու հարցով չի բանակցել ՕԵԿ-ի հետ, իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության մասով պատկերը մի փոքր այլ է:
«Արամ Կարապետյանը, որպես քաղաքացի է մասնակցում մեր հանրահավաքներին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա չբացառեց նաև, որ իշխանությունները կարող է իրենց ուժերը ջլատելու համար կրկին փորձեն ինչ-որ տեղեկատվական ֆոն ստեղծել ու հետո պառակտել ընդդիմությանը:
«Քանի որ մենք իրավապահ մարմինների փոխարեն ունենք իշխանությունների կամակատարներ,  իսկ դատարանների փոխարեն ունենք իշխանությունների վճիռները կարդացողներ, ուստի ամեն ինչ էլ կարող է լինել: Ոչինչ չեմ բացառում: Այդ է պատճառը, որ այս վիճակում ենք: Ուրիշ երկրներում ընդդիմությունը կարողանում է նորմալ ֆինանսավորվել, ընդդիմադիր կուսակցությունները կարողանում են գործունեություն ծավալել, ընտրությունների միջոցով իշխանության գալ, կուսակցություններում լիդերների փոփոխություններ իրականացնել և այդպես շարունակել երկրի ղեկավարումը, բայց Հայաստանում դա չի լինում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանի հնչեցրած միտքը, թե Սերժ Սարգսյանը ցանկալի արդյունքին հասնելու համար 5 տարի է պատրաստվում, իսկ ընդդիմությունը ուզում է 15 օրում հասնել իր ուզածին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը չցանկացավ մեկնաբանել:  Նա հրաժարվեց նաև պատասխանել հարցին, թե «Երկիր ծիրանի» կուսակցության հետ ճակատը բանակցություն վարել կամ վարո՞ւմ է: Բայց այս իրավիճակում, երբ ընդդիմադիր ուժերին ու գործիչներին իրականում կարելի է մատերի վրա հաշվել, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը շարունակում է պնդել, որ եթե միասնական ընդդիմություն լինի, ապա քաղաքացիների աջակցությունը կլինի:

«Եթե միասնական ընդդիմություն չձևավորվի, լավ չի լինի: Եթե ապրիլի 9-ից ինչ-որ բան փոխվի, ուրեմն լավ կլինի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Արմինե Գրիգորյան


 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak