Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գրիգոր Հարությունյանը ժամանակին ասել է, բայց նրան չեն հավատացել ու խաբվել են

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը զարմանում է, թե ինչի դեմ են այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում պայքարել, երբ ժամանակին ընդունել են թե՛ սահմանադրական բարեփոխումների հանրաքվերի և թե՛ ԱԺ ընտրությունների արդյունքները:

«Եթե նոր Սահմանադրությունն ընդունել են, այդ Սահմանադրության համաձայն մեծամասնություն են ձևավորվել, ու հիմա ժողովրդին հրապարակ են հրավիրում և այլ քայլեր կատարում, ես չեմ հասկանում, թե հիմա ընդդիմությունն ինչ ունի ասելու ժողովրդին: Ի տարբերություն շատերի, ես բազմիցս ասել եմ, որ Սերժ Սարգսյանը բոլոր փոփոխությունները իրականացնում է, որպեսզի ինքը դառնա վարչապետ: Ընդդիմադիր շատ գործիչներ ասում էին, թե նա ասել է, որ այլևս ո՛չ նախագահ է լինելու, ո՛չ էլ վարչապետ: Ես ասում էի, որ խաբնվելու են: Եվ այդպես էլ եղավ: Հիմա, երբ բանը բանից անցել է, ինչ են փայտը վերցրել, թափ տալիս»,- ասաց Գ. Հարությունյանը:
Նրա կարծիքով ընդդիմությունը պետք է ԱԺ ընտրություններից առաջ միանար և ոչ թե իրար քարկոծեին: Իսկ ստեղծված իրավիճակի համար, ըստ նրա, անխտիր բոլորն էլ մեղավոր են:

«Հասարակության մեծ մասն այսքան տարի հանդուրժել է այս հանցագործ իշխանություններին, իսկ արտագաղթելը պասիվ հանդուրժելու նշան է: Իմ ամբողջ պայքարը նրա համար էր, որ իմ երեխաները չլքեն Հայաստանը, բայց իմ երեխաներն էլ են գնացել: Ինչ անեն, իրենք էլ էին ուզում կայանալ ու իրենց երեխաներին պահել: Եվ այդպես երկրից բոլոր կարող ուժերը գնում են: Սովետական Միության ժամանակ կրթություն ստացած մարդիկ հիմնականում չեն գնում, բայց մի 10 տարի հետո նրանք էլ չեն լինի, ու այդ ժամանակ ես չգիտեմ, թե մեր երկրի վիճակն ինչ է լինելու»,- ասաց Գ. Հարությունյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ երկրում հիմք դրված ճորտատիրական կարգերը դեռ երկար կշարունակվեն, իսկ սրանից է՛լ ավելի վատ, ըստ նրա՝ չի կարող լինել:
«Սա վերջն է, սրանից վատ էլ չի կարող լինել: Եվ եթե հիմա ցանկություն էլ լինի, միևնույն է, ոչինչ էլ չի ստացվի: Ես այսօր պայքարելու տեղ չեմ տեսնում, որովհետև թափթփուկներին այնքան են հզորացրել, իսկ դրա հետ միասին ո՛չ դատական իշխանություն գոյություն ունի, ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանություն: Ինչի՞ մասին է խոսքը: Բոլորը միայն Ռուսաստանին, Ամերիկային ու մյուսներին են մեղադրում, բայց չեն ասում, թե իրե՞նք ինչ են: Ուրիշներն իրենց շահերն են հետապնդում, իսկ հետաքրքիր է, թե մենք ո՞ւմ շահն ենք հետապնդում»,- ասաց Գ. Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը չի միավորվում, քանի որ նրանց շարքերում անազնիվ մարդիկ շատ կան:

«Խաբում են, ժողովրդին ասում են, թե այս կանեն, այն կանեն, ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, ձայները հավաքում են, դնում են իշխանության տակ, ո՞ր մեկն ասեմ: Բայց մենք՝ ՀԺԿ-ն իրեն ազնիվ է պահել: Այլ հարց է, որ չենք կարողացել ինչ-որ բանի հասնել, որովհետև իշխանությունների հետ գործարքի մեջ չենք մտել: Ինչ որ չենք կարողացել անել՝ ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն այսօր ինչ-որ լուրջ քայլ է փորձում կատարել: Հակառակ դեպքում ես առաջինը կգնայի:

Մյուս կողմից սկսում եմ կասկածել նաև «Ելք» դաշինքին: Եթե «Ելք»-ը ընդունել է, որ ընտրություններին 1 մլն 600 հազար մարդ է մասնակցել, ուրեմն հավատացեք, որ քվեարկության արդյունքները նկարված են, քանի որ այդքան ընտրող չկա Հայաստանում: «Միասնություն» դաշինքի ժամանակ, 1999 թ.-ին, եթե չեմ սխալվում, 1 մլն 200 հազար մարդ է մասնակցել ընտրություններին: Հիմա, երբ այսքան մարդ է արտագաղթել, ինչպե՞ս է ընտրություններին մասնակցողների թիվն աճել: Այսինքն, ընտրությունները նկարված են, իսկ «Ելք»-ը ընդունել է այդ նկարված թվերը: Այս պարագայում ինչի՞ դեմ են ուզում պայքարել, ինչի են քաղաքական տարբեր ուղղություններով առաջ շարժվում՝ պարզ չէ»,- ասաց Գ. Հարությունյանը:

Արմինե Գրիգորյան  

Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդՎրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Փաշինյանի խոսնակը հերքում է տարածել Արտակարգ դեպք. Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Կենդանակերպի նշաններ, որոնց բախտը հանկարծ կբերի ապրիլի վերջին Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում