Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նաիրա Զոհրաբյան. «Չեմ կարծում, թե շատ բան կարող է փոխվել, քանի դեռ Հանրապետականն ունի քաղաքական մեծամասնություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հոդվածում նշել էր, որ իշխանությունը պետք է իրենց զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, ՍԴ ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, ԲԴԽ 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը և այլն: Ըստ Մարուքյանի՝ «ԵԼՔ» դաշինքին, որպես խորհրդարանական ընդդիմության, քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող շերտերին պետք է տեղեր տրվեն երկրում առկա և փոփոխված սահմանադրությամբ ստեղծված բոլոր վերահսկիչ և անկախ կառույցներում, փոխզսպման և հավասարակշռման գործառույթ իրականացնող մարմիններում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն։ 

«Փաստ» օրաթերթը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից փորձեց ճշտել՝ իրենք բավարա՞ր են համարում վերահսկողական այն գործիքակազմը, որն ունի այսօր խորհրդարանական ընդդիմությունը: Տիկին Զոհրաբյանը նշեց. «Իհարկե չի բավարարում, բայց այն, ինչ պահանջում է իմ գործընկեր Էդմոն Մարուքյանը, նախատեսված չէ Սահմանադրությամբ: Դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ: Անգամ, եթե ընդդիմությանը տրվեն նշված լծակները, ես չեմ կարծում, որ շատ բան կարող է փոխվել, քանի դեռ Հանրապետականն ունի քաղաքական մեծամասնություն: Դու ոչինչ չես կարող անել, եթե ՀՀԿ-ն ունի քաղաքական մեծամասնություն և ցանկացած նախաձեռնություն կարող է տապալել: Մեր խնդիրը չպետք է լինի մեկ կամ երկու լծակ ունենալու համար պայքարելը: Պետք է հասնենք նրան, որ մեր երկրում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, որպեսզի որևէ քաղաքական ուժ չօգտագործի վարչական և ֆինանսական ռեսուրսը և չունենա տոտալ մեծամասնություն»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պայքարին՝ մեր զրուցակիցն ասաց. «Հիմա, երբ նրանք շարժում են սկսել, ես ինձ իրավունք չեմ վերապահում հնչեցնել անձնական գնահատական: Մեր կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: Այլ հարց՝ ես ինքս հավատո՞ւմ եմ պայքարի հաջողությանը, թե՞ ոչ»: Նկատի ունենալով նախորդ տարվա ԱԺ ընտրությունները՝ Զոհրաբյանը կարծում է, որ լեգիտիմ իշխանափոխության հնարավորություն եղել է, բայց հանրությունն այն բաց է թողել: «Այն փորձը, որը մենք ունեցել ենք անկախությունից ի վեր, ցավոք սրտի, չի վկայում ընդդիմության հաղթանակների մասին: Այն հարցին, թե կարո՞ղ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինել լուծում, ես կպատասխանեմ հակընդդեմ հարցով՝ մենք վստա՞հ ենք, որ հանրությունը, ենթարկվելով վարչական և ֆինանսական ազդեցություններին, նորից չի ընտրի նույն կուսակցությանը: Այս խնդիրները պետք է հաշվի առնի ցանկացած ընդդիմադիր ուժ»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Լևոն Փանոսյան

 

Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել