Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լյուդմիլա Սարգսյան. «Ի սկզբանե տեսանելի է, որ դա պայքար է «в никуда»»

POLITICS

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ առանց համախմբվելու ընդդիմությանը երբևիցե չի հաջողվել որևէ ծանրակշիռ քայլ կատարել, իսկ այսօր այն բավականին պառակտված և ջլատված վիճակում է:

«Ամեն մեկն իր օրակարգով է առաջ շարժվում: Մի կողմից «Քաղաքացիական պայմանագիրը» խախաղ ակցիաների ճանապարհով փորձում է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, իսկ «Հանուն Հայաստան պետության» ճակատը մտածում է, որ պետք է ավելի ռադիկալ ճանապարհով գնալ, քանի որ միայն այդկերպ է հնարավոր պայքարել գործող համակարգի դեմ: Եթե հարցին մոտենում ենք օրենքի տեսանկյունից, ապա այստեղ ընդդիմությունն անելիք չունի, բայց եթե կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ ժողովրդին ակտիվացնելով, կարող են կասեցնել այդ գործընթացը, ապա ես նրանց հաջողություն եմ մաղթում, ի սկզբանե ընդգծելով, որ դա որևէ արդյունք չտվող գործողություն է լինելու»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Լ. Սարգսյանը:

Նախկին պատգամավորը կարծում է նաև, որ ընդդիմության ակտիվացումը թեև առանձնապես չի կարող ազդել քաղաքական օրակարգի վրա, սակայն դրական քայլ է, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, չեն ցանկանում ձեռքերը ծալել ու ոչինչ չանել:

«Այն, որ «Ելք» դաշինքը չկարողացավ միասնական պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ, թույլ է տալիս եզրակացնելու, որ այստեղ կուսակցությունների միջև անգամ ներքին համաձայնություն չկա: Եվ պետք է ցավով նշեմ, որ նման պայմաններում հասարակության կողմից մեծ աջակցություն սպասել, իմ կարծիքով, պետք չէ: Այս պահին չեմ կարող ասել, թե օրերր հետո ինչ արդյունք կարձանագրվի, բայց ինձ համար շատ տեսանելի է, որ ընդդիմությանը Սահմանադրությամբ տրված իրավունքից օգտվելու հնարավորությունից ՀՀԿ-ին զրկել չի հաջողվելու»,- ասաց Լ. Սարգսյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ ընդդիմադիր դաշտի ոչ բոլոր քաղաքական ուժերն են դեմ  Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Եվ այդ է պատճառը, որ բոլորը չէ, որ պարտաստ են կամ ցանկություն ունեն մասնակցել քաղաքական ակտիվ գործընթացներին:  

«Ի դեպ, նոր չէ, որ ընդդիմությունը պառակտված է: Այստեղ ևս ամբիցիաները շատ մեծ են: Եվ չկա մի քաղաքական ուժ, որը նախկինում մեկ այլ քաղաքական ուժի հետ որևէ դաշինք կազմած չլինի կամ ակտիվ գործընթացների մասնակցած չլինի, ու հետո պառակտված չլինի: Իշխանությունը կուռ և համախմբված պահելն ավելի հեշտ է, քան ընդդիմությունը, քանի որ իշխանություններն ունեն կոնկրետ շահեր, որոնք կարող են պահպանել ու տիրապետել միայն իշխանության պահպանման դեպքում: Իսկ ընդդիմությունը չունի նյութական շահ, ուստի ամեն մեկի մոտ ավելի շատ սեփական ամբիցիաներն առաջ տանելն ավելի կարևոր է, քան միասնական ձևով ընդհանուր նպատակին հասնելը: Միշտ այնպես է եղել, որ 5-6 լիդերների մեջ չեն կարողացել միասնական որոշում կայացնել, թե առաջին դեմքով ով պետք է հանդես գա, ինչն էլ խանգարել է համատեղ գործել»,- ասաց Լ. Սարգսյանը:

Քաղաքական գործիչն ընդգծում է նաև, որ  հիմա վիճակն ավելի տխուր է, քանի որ տասնամյակների փորձը ցույց տվեց, որ նույնիսկ համախմբված ընդդիմությունը չի կարողանում վերջնարդյունքի հասնել: Ինչ վերաբերում է փորձառու քաղաքական ուժերին, ապա ըստ Լ. Սարգսյանի, նրանք նույնպես ներկա պահին պայքարելու կռվաններ չեն տեսնում:

«Փորձառու քաղաքական գործիչները մտածում են՝ ինչո՞ւ գործողություններին միանան, երբ ի սկզբանե տեսանելի է, որ դա պայքար է «в никуда»: Հետևաբար որևէ մեկը չի ցանկանում այդ պարտության պատասխանատվությունն իր վրա վերցնել»,- ասաց Լ. Սարգսյանը:

Նախկին պատգամավորը նշեց նաև, որ այսօր ընդդիմությունը բավականին թույլ և հեղհեղուկ իրավիճակում է, իսկ ժողովուրդը մասամբ հիասթափված է ոչ միայն իշխանությունից, այլև ընդդիմությունից: Իսկ մեղավորներին պետք է փնտրել ոչ թե առանձին անհատների կամ երևույթների մեջ, այլ ընդհանուր համակարգի, քանի որ Հայաստանում գործող քաղաքական համակարգը կուսակցական համակարգի զարգացման համար պայմաններ չեն ստեղծում:

«Այսօր մի փաստի առնչվեցի և ապշած եմ, թե ինչպես կարելի է պետության կողմից դրված պահանջը կատարելու՝ կուսակցության ֆինանսական հաշվետվությունը azdarar.am կայքում հրապարակելու համար կուսակցությանը ստիպել 30 – 35 հազար դրամ վճարել: Այդ կայքում հաշվետվության հրապարակումը պարտադրանք է, քանի որ առանց այդ կայքում հաշվետվություն հրապարակելու, կազմակերպությունը չի կարող ֆինանսական հաշվետվությունը ներկայացնել  այլ մարմիններ: Կան կուսակցություններ, որոնք մինչև 100 հազար դրամ են վճարում, որը խայտառակություն է: Եվ ինչպե՞ս կարելի է կուսակցություններին ամեն գնով ֆինանսապես խեղդել: Չէ՞ որ պետությունը կուսակցություններին որևէ աջակցություն չի տրամադրում, փոխարենն ամեն կերպ քամում է արտախորհրդարանական քաղաքական ուժերին: Նմա քայլերով ընդդիմությանը դարձնում են ոչ մրցունակ և արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք այսօր»,- ասաց Լ. Սարգսյանը:    

Արմինե Գրիգորյան    
    


     

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer