Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


30-62՝ բարձր աշխատավարձ ստանալու լավագույն տարիքը

SOCIETY

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հիմնվելով Պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի վրա, 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի կիրառմանը: ՊԵԿ վարչական ռեգիստրի ներդրման արդյունքում ապահովվել է ամսական կտրվածքով վիճակագրական միավորների ամբողջական ընդգրկվածություն՝ ներառելով մեկ և ավելի վարձու աշխատող ունեցող բոլոր կազմակերպություններին՝ կազմակերպաիրավական ձևից անկախ:

Միջին ամսական աշխատավարձի ստորև ներկայացվող ցուցանիշները հաշվարկվել են մոտ 37 հազար կազմակերպությունների ավելի քան 500 հազար վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության տվյալների հիման վրա: Մինչ տեղեկատվական աղբյուրի այս փոփոխությունը, ցուցանիշները հաշվարկվում էին ամսական վիճակագրական մշտադիտարկմամբ ընդգրկված մոտ 4500 խոշոր և միջին կազմակերպությունների շուրջ 370 հազար վարձու աշխատողների նույնանուն տվյալների հիման վրա:

Այս տարվա հունվարին աշխատողների թվաքանակն ու միջին ամսական անվանական աշխատավարձը ուղիղ կապ են ունեցել կազմակերպությունների տեսակների հետ: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 36 հազար 493 կազմակերպություն, որտեղ աշխատում է 509 հազար 549 մարդ: Եվ որն ամենահետաքրքիրն է, ամենից շատ աշխատավարձ ստացել են մեծ անձնակազմ ունեցող կազմակերպության աշխատակիցները:

Մասնավորապես, գրանցվել է 1-9 աշխատող ունեցող 28 հազար 749 ընկերություն, որտեղ աշխատում է 76 հազար 695 մարդ: Նրանց միջին ամսական աշխատավարձը կազմում է 98 հազար 705 դրամ: 50-249 աշխատող ունեցող թվով 1497 ընկերություն կա, որտեղ աշխատում է ավելի քան 137 հազար քաղաքացի, նրանք միջինում վաստակում են 165 հազար 638 դրամ: Իսկ 250-ից ավելի աշխատող ունեցող 222 կազմակերպությունում աշխատում է 167 հազար 294 մարդ, ովքեր ամսական ստանում են մոտավորապես 223 հազար 445 դրամ: Ստացվում է, որ որքան ընկերությունը մեծ է, այնքան ավելի շատ գումար է այն վճարում իր աշխատակիցներին:

Կազմակերպությունների՝ պետական և ոչ պետական հատվածների տարանջատման դեպքում էլ, տեսնում ենք, որ պետական աշխատանք առաջարկող կազմակերպությունները 4090 են, իսկ ոչ պետական՝ 32 հազար 403: Առաջինում ընդհանուր առմամբ աշխատում են 198 հազար 200 քաղաքացի, իսկ երկրորդում՝ 311 հազար 349: Եվ համեմատության մեջ դնելով երկու հատվածների աշխատակիցներին վճարվող միջին անվանական աշխատավարձը, նկատում ենք, որ ոչ պետական հատվածում մարդիկ ավելի շատ են վաստակում:

Օրինակ, պետական մի կազմակերպություն, որն ունի 50-249 աշխատող, իր աշխատակիցներին վճարում է միջինում 126 հազար 434 դրամ, այն դեպքում, երբ նույն թվով աշխատողներ ունեցող մասնավոր ընկերությունները կարող են վճարել ամսական մինչև 206 հազար դրամ աշխատավարձ:

Ուսումնասիրության մեկ այլ դիտարկում էլ մտահոգվելու տեղիք է տալիս: Բանն այն է, որ այս տարի հունվարին գրանցված ցուցանիշների համաձայն՝ կանայք ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ: Տղամարդիկ միջինում վաստակում են 202 հազար դրամ, իսկ կանայք՝ 132 հազար դրամ:

Մեկ այլ դիտարկման համաձայն էլ՝ ավելի շատ են վաստակում 30-62 տարեկան մարդիկ: Օրինակ՝ 50 և ավելի աշխատող ունեցող ընկերությունը 15-29 տարեկաններին միջինում վճարում է 173 հազար դրամ աշխատավարձ, 30-62 տարեկաններին՝ 208 հազար դրամ, իսկ 63 տարեկանից բարձր անձանց՝ 163 հազար դրամ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli