Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արհամարհանք՝ լրատվամիջոցների նկատմամբ. սահմանափակումների տրամաբանական շարունակությունը

SOCIETY

Մարզահամերգային համալիրում կայացած՝ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը լրագրողները հնարավորություն ունեին հետևելու միայն Ազգային ժողովի շենքից:

Սկսած 1991 թվականից նման ոչ մի արարողության ժամանակ լրատվամիջոցների նկատմամբ նման սահմանափակում չի եղել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ այս սահմանափակումն անսպասելի չէր:

«Այդ առումով այսօրվա իշխանությունների ընդհանուր քաղաքականությունը դեպի ավելի փակ ձևով աշխատելու ուղղությամբ է գնում: Վերոնշյալ սահմանափակումը նախորդ որոշումների տրամաբանական շարունակությունն է: Մյուս կողմից, իհարկե, որոշումն աննախադեպ էր. անկախացումից ի վեր այսպիսի մի դեպք չէր եղել, որ լրատվամիջոցները նախագահի երդմնակալության արարողությունը չլուսաբանեին հենց իրադարձության վայրից: Եվ սա, իհարկե, մեծ հաշվով լրատվամիջոցների աշխատանքի արհամարհում է: Այն փաստը, որ լրատվամիջոցների ղեկավարներին հրավիրել են այնտեղ, ամենևեին էլ չի կարող հիմնավորում լինել լուսաբանող լրագրողներին ներս չթողնելու առումով: Լրատվամիջոցների ղեկավարներն այնտեղ էին որպես ղեկավար և ոչ թե որպես լուսաբանող լրագրող: Իհարկե, որևէ լրատվամիջոցի ղեկավար կարող է որոշել, որ ինքն է լուսաբանելու արարողությունը, բայց որպես կանոն ղեկավարներն այնտեղ ուղղակի ներկա են որպես հյուր և ոչ թե որպես լուսաբանող լրագրող: Եվ սա շատ տխուր է՝ իշխանությունը կարծես արհեստականորեն ջրբաժան է անցկացնում իր և լրատվամիջոցների միջև»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելիքյանը:

Նշենք, որ օրեր առաջ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: Կազմակերպությունը շեշտել է, որ «մամուլի ազատության անկումը դադարեցնելը» պետք է Հայաստանի կառավարության հիմնական խնդիրը լինի. «Մենք մտահոգված ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով և կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը»: Կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես ընդգծվել է մարտի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունը, ըստ որի ՀՀ կառավարության նիստերը դռնփակ են լինելու, իսկ ՀՀ կառավարության անդամները առանց վարչապետի թույլտվության չեն կարող հարցազրույց տալ լրագրողներին:

Աշոտ Մելիքյանը շեշտեց՝ համամիտ է կազմակերպության գնահատականի հետ: «Զարգացումներն ինֆորմացիոն ոլորտում ընթանում են այնպես, որ օրենքներում լրատվամիջոցների գործունեության առումով գնալով ավելի են շատանում սահմանափակումները: Այդ սահմանափակումները կան հատկապես պետական մարմինների գործունեությունը լուսաբանելու առումով: Սա, իհարկե, անդրադառնում է խոսքի ազատության, տեղեկատվության ազատության իրավիճակի վրա: Այս ամենը, բնականաբար, չի վրիպում միջազգային կազմակերպությունների աչքից, և այդ ամենն իրենք արտացոլում են իրենց գնահատականներում»,-ընդգծեց ԽԱՊԿ նախագահը:

Իսկ թե բացի գնահատականներից ինչ կարելի է սպասել, հատկապես, երբ Հայաստանը Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրել, Աշոտ Մելիքյանը նկատեց. «Կարծում եմ՝ միջազգային կառույցների, այդ թվում նաև Եվրամիության կողմից պետք է հետևողականություն ցուցաբերվի: Կան պարտավորություններ, որոնք նախատեսված են համաձայնագրում: Պետք է պահանջել, որ նաև այդ համաձայնագրի տառին և ոգուն համապատասխան գործողություններ լինեն թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի Հանրապետության կողմից: Երբ համաձայնագիրը ստորագրվում էր, մենք հույսեր էինք փայփայում, որ այն կնպաստի Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, բայց, ցավոք, առայժմ հետընթացի, ռեգրեսիվ գործընթացների ենք ականատես լինում: Ճիշտ է, այդ համաձայնագիրը դեռ ուժի մեջ չի մտել, բայց նման փաստաթուղթ ստորագրելուց հետո պետությունն ինքը պետք է նախաձեռնի քայլեր, որոնք դեպի զարգացում կտանեն: Այն, ինչ որ մենք տեսնում ենք խոսքի ազատության և տեղեկատվության ազատության ոլորտում, առայժմ հակառակի մասին է վկայում»:

Աննա Բադալյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer