Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՔՊ վերջին կանգառին մնաց երեք օր

POLITICS

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց քայլարշավ լավ է անցնում և մինչ օրս քայլարշավի մասնակիցները որևէ հետապնդումների կամ ճնշումների չեն ենթարկվել:

«Մեր կամքն ամուր է, մենք արդեն 11-րդ օրն է այսօր, և արդեն անցել ենք մոտ 140 կմ ճանապարհ՝ Շիրակի մարզից Լոռու, Տավուշի մարզերով հասել ենք Գեղարքունիքի մարզ: Ներկայում շարժվում ենք դեպի Հրազդան: Տպավորությունները լավ են, իսկ հասարակության արձագանքն առաջին օրերի համեմատ ավելանում է: Մայրուղիներում, վարորդների արձագանքը մեր քայլարշավին ցույց է տալիս, որ մեր այս տասը օրերի իրազեկման փուլը լավ է անցնում և մարդիկ տեղեկացված են: Վերջին օրերի ընթացքում իրազեկման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդարձնենք, որպեսզի Հայաստանում եթե 100 տոկոսով չստացվի իրազեկել, ապա շատ փոքր թվով մարդ մնա, ով տեղեկացված չի լինի մեր նախաձեռնության մասին: Պետք է նաև ջանքեր գործադրենք, որպեսզի ապրիլի 13-ին, ժամը 18.00-ին «Ազատության հրապարակում» առավելագույն մասնակցություն կարողանանք ապահովել, ինչին էլ ուղղված էր մեր այս 14-օրյա քայլարշավը»,- ասաց Ա. Հարությունյանը:

Խոսելով ճանապարհին խորհրդանշական ծառեր տնկելու մասին, նա նշեց, որ երեկ քայլարշավի մասնակիցները տնկեցին «ուսանողի ծառը», որը խորհրդանշական բնույթ ունի, քանի որ նման նախաձեռնությունների ժամանակ կարևորում են ուսանողների և երիտասարդների ներգրավվածությունը:

«11 օր քայլել եմ մեր թիմի հետ, բայց այսօր մի քանի ժամով եկել եմ Երևան, որպեսզի ուսանողների հետ հանդիպումների ժամանակ քննարկենք ուսանողների հնարավոր ներգրավվածության հարցը:  Եվ առիթ ունեմ կոչ անելու ուսանողներին, որպեսզի ապրիլի 16-ին և 17-ին դասադուլ հայտարարեն և ակտիվորեն ներգրավվեն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը կանխելու գործընթացում»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հանուն Հայաստան պետության» ճակատի միջև մինչև ապրիլի 13-ը գործողությունները համակարգելու պայմանավորվածության կա, իսկ դրանից հետո համատեղ քայլերի հարցը կքննարկվի ապրիլի 13-ի հանրահավաքից հետո:

Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին, նա նշեց, որ «Ելք» խմբակցության անդամները չեն մասնակցել արարողությանը:

Ա. Հարությունյանը նշեց նաև, որ «ՔՊ» կուսակցության քայլերթին բավականին մեծ թվով երիտասարդներ են մասնակցում: Մյուս կողմից իր շփումները ցույց են տալիս, որ երիտասարդների շրջանում բավականին մեծ է այն գիտակցումը, որ  Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը մի շարք լրջագույն խնդիրներ կառաջացնի մեր պետության համար:

«Դա Հայաստանի ադրբեջանացումն է, լիդերի անփոխարինելիության թեզը շրջանառության մեջ դնելը, որը քաղաքական դաշտի դեգրադացում է նշանակում, և թույլ չի տա երկրի քաղաքական կյանքում առաջընթաց ապահովել: Բացի այդ, վերջին 10 տարիներին Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը իրենց կառավարման ընթացքում ամենամեծ ձախողումներն են ունեցել: Այդ բոլորը հաշվի առնելով ենք սկսել պայքարը, և առաջիկա օրերին պատրաստվում ենք մեր ջանքերը կրկնապատկել, որպեսզի հաջողության հասնենք»,- ասաց Ա. Հարությունյանը:
Ի դեպ, երեկ Ֆեյսբուք սոցիալակն ցանցի միջոցով «ՔՊ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացման ժամանակ տեղեկացրեց, որ իր հետ հեռախոսային կապ է հաստատել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը և իր զորակցությունն է հայտնել իրեն և քայլարշավի բոլոր մասնակցիներին:

Արմինե Գրիգորյան    
     

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak