Պաշտոնյան 50 միլիոն դրամ վարկ է վերցրել
ОБЩЕСТВОՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը նախորդ տարի վաճառել է մեքենան, գնելը նորը, ձեռք է բերել նաև երկու նոր ավտոտնակ, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես, Դավթյանը նախորդ տարի գնել է երկու ավտոտնակ, որոնք երկուսն էլ արժեցել են 1 միլիոն դրամ: Միաժամանակ 5 միլիոն դրամով վաճառել է իր «MERCEDES-BENZ E 280» մակնիշի ավտոմեքենան, փոխարենը 6 միլիոն դրամով գնելով «MERCEDES-BENZ E 350» մակնիշի ավտոմեքենա:
Նախորդ տարի պաշտոնյան ունեցել է նաև բաժնետոմսեր, որոնք կազմել են 36 միլիոն 467 հազար և 31 միլիոն 636 հազար դրամ: Դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 3 միլիոն 212 հազար դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար ու 1700 եվրո:
Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 9600 ԱՄՆ դոլար ու 9 միլիոն 656 հազար դրամ աշխատավարձերից և 29 միլիոն 100 հազար ու 23 միլիոն 692 հազար դրամ ստացված փոխառություններից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ