Վարչապետի թեկնածուի անունը՝ վա՞ղը
ՔԱՂԱՔԱԿԱՆOrer.am-ը գրում է.
Վաղը՝ ապրիլի 11-ին, տեղի կունենա Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի նիստ: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Մեր հարցին՝ կհայտարարվի՞ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը, պարոն Թադևոսյանը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ»:
Երեկ իր հարցազրույցում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ որոշել են որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի ունեցավ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որից հետո, ըստ Սահմանադրության, կառավարությունը հրաժարական տվեց: Վարչապետի ընտրությունը նախատեսված է ապրիլի 17-ին` ԱԺ հատուկ նիստում: