Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարինե Դանիելյան. «Եթե այսպես շարունակվի, ապա ինչպես ժամանակին դինոզավրերն են վերացել, հիմա էլ մոլորակի մարդկությունը կվերանա»

POLITICS

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նույնպես մասնակցում էր ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը և կարծում է, որ այն շատ լավ էլ կազմակերպված: Past.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախագահին նա ճանաչում է դեռևս ՀՀ վարչապետ եղած տարիներից և արտերկրում միջազգային գիտաժողովների մասնակցելու ժամանակ նույնպես հանդիպել է նրան:

«Ես իհարկե տխրեցի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ կապված երևույթի պատճառով, չնայած Արմեն Սարգսյանը հերքում է իր և այդ ընկերության կապը, և նշում է, որ ինքը ընդամենը երեք ամիս եղել է կառավարման խորհրդի անդամ և ոչ ավելի: Ես հույս ունեմ, որ դա իրոք այդպես է: Ինչ վերաբերում է նրա անձին, ապա շատ բարձր կարծիք ունեմ, լայն մտահորիզոն ունեցող շատ լուրջ գիտնական է և հատկապես էկոլոգիական խնդիրներն ընկալող գիտնական է: Եվ այս ամենը ինձ հույս է ներշնչում, որ այս առումով դրական տեղաշարժեր կլինեն»,- ասաց Կ. Դանիելյանը:

Այդ հույսը էկոլոգի մոտ արթնացել է այն բանից հետո, երբ մասնակցել է Արմեն Սարգսյանի՝ մտավորականների և ապա հանրային խորհրդի հետ հանդիպումներին: Երկրորդ հանդիպման ժամանակ Ա. Սարգսյանն է Կ. Դանիելյանին վստահեցրել, որ եթե նախագահի պաշտոնում ընտրվի, անպայման կզբաղվի էկոլոգիական խնդիրներով:
«Նա խոստացավ, որ մենք դեռ կհանդիպենք և կքննարկենք այս խնդիրը, և ես հույս ունեմ, որ հանդիպումը կկայանա, քանի որ գնալով էկոլոգիական խնդիրները մեր երկրում խորանում են, որն իր բացասական ազդեցությունն է թողնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև բնակչության առողջության վրա»,- ասաց Կ. Դանիելյանը:

Բնապահպանը համոզված է, որ եթե ՀՀ նախագահը կարողանա իր շուրջը համախմբել լայն մտահորիզոն ունեցող փայլուն գիտնականների, ովքեր նաև սիրում են Հայաստանը, հայրենասեր են, նվիրված են իրենց հայրենիքին և պատրաստ են անվճար աշխատել, միայն թե երկրում առկա խնդիրները լուծվեն, ապա սայլը տեղից կշարժվի:
«Ճիշտ է, ընկերներս ինձ ձեռք են առնում, ասում են՝ ծերացել ես, բայց էլի նույն միամիտ մարդն ես մնացել, էլի հավատացիր, բայց ինչ արած, ես հավատում եմ, որ լավ է լինելու»,- ասաց Կ. Դանիելյանը:    

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի ԱԺ-ի կողմից վավերացմանը, նա համոզված նշեց, որ Հայաստանի իշխանություններն ուզեն, թե չուզեն պետք է կյանքի կոչեն համաձայնագրով նախատեսված պարտավորությունները: Հատկապես Հայաստանը պետք է էկոլոգիական վիճակին սպառնացող խնդիրների վերացմանն ուղղված քայլեր ձեռնարկի, քանի որ եվրոպական երկրներում հասկանում են, որ մոլորակը մտել է վտանգավոր էկոլոգիական ճգնաժամային փուլ և սկսել է վանել մարդկությանը:
«Եվ եթե այսպես շարունակվի, ապա ինչպես ժամանակին դինոզավրերն են վերացել, հիմա էլ մոլորակի մարդկությունը կվերանա: Եվ այդ պատճառով էլ եվրոպացիները բավականին ջանքեր են գործադրում հանուն իրենց երկրների կայուն զարգացման և էկոլոգիական խնդիրները լուծելու համար: Եվ այս պարագայում միայն կոնվենցիաներին միանալով, դրանք ձևականաորեն ստորագրելով ու ստանձնած պարտավորություններից շատ քիչ մասն անելով շարունակել այլևս հնարավոր չի լինի»,- ասաց Կ. Դանիելյանը:
Խոսելով ընդդիմության կողմից ձեռնարկած՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին ընտրելու գործընթացը կանխելու հավանականության մասին, բնապահպանը կարծիք հայտնեց, որ դժվար թե ընդդիմությանը հաջողվի խափանել այն, քանի որ ավելի շատ պետք է ոչ թե պառակտման, այլ համագործակցության ճանապարհով գնալ:

«Չնայած ես փորձել եմ համագործակցության ճանապարհով գնալ Սերժ Սարգսյանի հետ, բայց հաջողություն չեմ ունեցել: Վերջերս, հանդիպման ժամանակ ես շրջակա միջավայրի և մարդկանց վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցության վերաբերյալ հարց բարձրացրեցի, որի հետ նա բացարձակ չհամաձայնեց: Արդյունքում կոնֆլիկտ եղավ, բայց ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում պետք է հանդիպել, խոսել և բոլոր հարցերը բարձրացնել: Եվ չնայած որոշ հարցեր այս ընթացքում հաջողվել է լուծել, բայց ես կցանկանայի, որ ավելի շատ հարցեր լուծվեին և համագործակցությունն ավելի մեծ արդյունքների հանգեցներ: Եվ հիմա, երբ Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան տանդեմը լինի, միգուցե մեր հաջողություններն ավելի շատ լինեն: Համենայն դեպս ես այդ հույսն ունեմ»,- ասաց Կ. Դանիելյանը:   

Արմինե Գրիգորյանը    

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal