Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երևան քաղաքի սոցիալական ոլորտի ռազմավարությունը նպատակաուղղված է կայուն և համաչափ սոցիալական միջավայրի ձևավորմանը».Ռուզաննա Զաքարյան

SOCIETY

Past.am

Analitik.am գրում է.

Յուրաքանչյուր տարի համապետական ու համաքաղաքային տոներին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են սոցիալական նշանակության բազմաթիվ ծրագրեր, որում ընդգրկվում են սոցիալական տարբեր խմբեր: Առաջիկայում սպասվող ծրագրերի ու նախաձեռնությունների շուրջ Analitik.am-ը   զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հետ:

 

 

 

Տիկին Զաքարյան, հատկապես ո՞ր խմբերն են ընդգրկվում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերում:

 

 

 

Երևան քաղաքի սոցիալական ոլորտի ռազմավարությունը նպատակաուղղված է մայրաքաղաքում աղքատության կանխարգելմանը, դրա հաղթահարմանն ու աստիճանական կրճատմանը, ինչպես նաև կայուն և համաչափ սոցիալական միջավայրի ձևավորմանը: Որդեգրած քաղաքականության շրջանակում սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր են իրականացվել և իրականացվում, որում ընդգրկվում են Արցախյան պատերազմում և առհասարակ շփման գծում զոհվածների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքները, Հայրենականի Մեծ պատերազմի վետերանները, բազմազավակ, ինչպես նաև ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքները, տարեցները,  հաշմանդամություն ունեցող անձինք: Մենք մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում ենք պահում նաև սիրիահայ ընտանիքների, մուրացկանությամբ զբաղվող անձանց, ինչպես նաև անօթևաններին, որոնց տեղավորում ենք ժամանակավոր կացարանում:

 

Իսկ ի՞նչ ծրագրեր են նախատեսված 2018թ. ընթացքում:

 

Բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվել են 2017թ. ընթացքում Երևանում, շարունակական են լինելու նաև 2018թ.-ին: Ըստ այդմ, հետևողական աշխատանքներ են տարվելու Արցախում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի կազմակերպման, «Էրեբունի-Երևան» տոնակատարության սոցիալական բաղադրիչի իրականացման, առաջին դասարան հաճախող երեխաներին գրենական պիտույքների և դպրոցական պարագաների տրամադրման, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ ճամբարներում ամառային հանգստի կազմակերպման, ինչպես նաև բարեգործական ճաշարանների գործունեության շարունակականության ապահովման ուղղությամբ: Մշտական ուշադրության կենտրոնում կշարունակեն գտնվել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքները:

 

 

 

Որպես սոցիալական նշանակության հաջողված ծրագիր՝ ո՞ր նախաձեռնությունը կառանձնացնեիք:

 

Գիտեք, յուրաքանչյուր տարի, իսկապես մեծ սիրով ու պատասխանատվությամբ ենք պատրաստվում սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցին և որդիներին տեսակցության կազմակերպմանը: Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը ոչ միայն դարձել է սոցիալական նշանակության հաջողված ծրագիր, այլև կարևոր տեղ է զբաղեցնում բանակ-հասարակություն կապի ամրապնդման հարցում: Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 10000 ծնող արդեն հնարավորություն են ունեցել այցելել իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին: Նախաձեռնության հանդեպ երևանցիների հետաքրքրությունն ու ծրագրին ակտիվ մասնակցությունը մեկ անգամ ևս փաստում են, որ այն իսկապես սպասված էր ու անհրաժեշտ: Տեղեկացնեմ նաև, որ այս տարվա առաջին այցը նախատեսված է ապրիլի 27-ին, և մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքները:

 

Տիկին Զաքարյան, իսկ ի՞նչ նախաձեռնություններ եք ունեցել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Կա՞ն սոցիալական նշանակության ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվել են հենց տոնի շրջանակում:

 

Ե՛վ Կանանց միջազգային օրվա, և՛ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից լինում են սոցիալական նշանակության կարևոր նախաձեռնություններ, որոնք նույնպես արդեն դարձել են սպասված մեր համաքաղաքացիների կողմից:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, այս տարի ևս քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են անապահովության գնահատման համակարգում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող շուրջ 250 բազմազավակ ընտանիքների, հայրենիքի պաշտպանության համար ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերին ու կանանց, սիրիահայ բազմազավակ կանանց, ինչպես նաև մայրանալ պատրաստվող կանանց: Մայրության և գեղեցկության օրվա առթիվ՝ նրանք ստացել են ծաղիկներ, Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները, ինչպես նաև տարբեր նվերներ:

 

2018թ. հոբելյանական տարի է Երևանի համար: 2800-ամյակին ընդառաջ սոցիալական նշանակության նախաձեռնություններ  սպասվո՞ւմ են:

 

Ձևավորված ավանդույթի համաձայն, արդեն չորրորդ տարին անընդմեջ, Երևանի ծննդյան օրվա շրջանակում մայրաքաղաքում իրականացվում է սոցիալական բաղադրիչ-ծրագիրը: Այս տարի ևս, շուրջ 2800 ընտանիքներ՝ ճիշտ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան, կստանան անակնկալ նվերներ՝ կենցաղային տեխնիկա: Ցուցակները կազմելիս մենք անում ենք հնարավորը, որպեսզի բացառենք նախորդ տարիների հետ կրկնությունները: Նաև հաշվի ենք առնում բնակիչների առաջարկները: Սա, իսկապես հաճելի ու կարևոր նախաձեռնություն է, որի շրջանակում Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, այս տարի ևս, մայրաքաղաքի բնակիչները կզգան Երևանի տոնական ու հոգատար շունչը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal