Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Ամո Շարոյան. «Մեր ապագան մշուշոտ չի» Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ

Համացանց. հակապատվաստումային քարոզի աշխուժացման պատճառ ու հարթակ

Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 17 դեպք: Համաճարակաբանական հետազոտության տվյալների համաձայն` առաջին դեպքերի հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ: Հիվանդներից 14-ը՝ 82%-ը, պատվաստված չեն, իսկ 3-ը` թերի պատվաստված: 17 հիվանդից 6-ը 1-4 տարեկան են, 3-ը՝ 5-9, 1-ը՝ 15, 2-ը՝ 20-29, իսկ 5-ը՝ 30-ից բարձր տարիքի անձինք են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, անդրադառնալով վերջին շրջանում պատվաստումներից հրաժարվելու դեպքերի ավելացմանը, Past.am-ի հետ զրույցում նշեց, թե այդ թվի նվազման գործում իրենց մեծ զինակիցը պետք է լինեն ԶԼՄ-ները՝ գիտակցելով դրա կարևորությունը:

Կարևորելով մամուլի դերն այս հարցում, Հայթայանը հիշեցրեց գարդասիլի օրինակը, երբ, ըստ նրա, լրագրողները խառնվեցին գործին ու խանգարեցին ծրագրին՝ մեծ վնաս պատճառելով, որովհետև վաղը, մյուս օրը նրանք, ովքեր չեն պատվաստվել, մեծ վտանգի են ենթարկվում, որի մասին այսօր չեն գիտակցում:

Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ, անդրադառնալով ոլորտում ստեղծված պատվաստումների խնդրին, փաստեց, որ երկրում նկատվում է պատվաստումներից հրաժարումների աճի միտում ու դրան զուգահեռ պատվաստումներում երեխաների նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների նվազում:

Նախարարությունն ամփոփել է 2017 թ. վիճակագրությունը՝ արձանագրելով նպատակային խմբերի ամբողջական պատվաստվածների թվի նվազում: Եթե նախկինում գրանցվում էր առնվազն 93% և նպատակային խմբերը իրենց բոլոր պատվաստումները ստանում էին, ապա նախորդ տարի 1 տարեկան պատվաստվածների թիվը կազմել է 91%:

«Ցուցանիշների նվազեցում և հիվանդացման դեպքերի աճ ունենք: Եթե նախկինում կապույտ հազը գրանցվում էր եզակի դեպքերով, հատուկենտ չպատվաստված երեխաներն էին հիվանդանում, ապա տարեսկզբին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ գրանցվել է հիվանդացության աճ մոտ 8 անգամ: Ունեցել ենք 31 հիվանդացման դեպք, 30 հոգի հիվանդացել են, նախորդ տարվա 4 դեպքի փոխարեն»,- տեղեկացրեց նա:

Համացանցը, հիվանդությունների ու պատվաստումների մասին կարդա՞լն է ավելի շատ պատճառ հանդիսացել պատվաստումներից հրաժարումների թվի ավելացմանը հարցին զրուցակիցս պատասխանեց, թե այդ գործում համացանցն իր ուրույն ազդեցությունն է ունեցել՝ ամենահիմնական:

Ըստ նրա՝ վերջին 2 տարվա ընթացքում համացանցում բավական աշխուժացել է հակապատվաստումային քարոզը: Բայց եթե ծնողն իր երեխային տարել է պատվաստման, նշանակում է, որ նա ընդունում է պատվաստումների արդյունավետությունն ու դերը:

Առողջապահության նախարարությունը մարդկանց մոտ պատվաստումների վտանգավոր լինելու մասին ստեղծված կարծիքը չեղարկելու համար իր մեթոդներն ու ու քաղաքականությունն ունի: Սահակյանի խոսքով, առաջին հերթին տեղամասային բժշկի պարտականությունների մեջ է մտնում զրուցելը, հաղորդակցվելը ծնողի հետ, ներկայացնելը պատվաստման ու հիվանդությունների ռիսկը, առավել շատ տեղեկատվություն և գիտելիքներ տրամադրելը ծնողին, որպեսզի վերջինս որոշում կայացնի: Ռազմավարության մյուս օղակը համառ աշխատանք տանելն է պատվաստումից հրաժարվողների հետ:

«Եթե մարդ մեկ անգամ հրաժարվում է պատվաստումից, դա չի նշանակում, որ պետք է մոռանանք նրա մասին, երեխայի ամբուլատոր քարտը մի կողմ դնենք ու այլևս այդ երեխային չվերադառնանք: Նա մշտապես մեր ուշադրության կենտրոնում է լինում, և ժամանակ առ ժամանակ բժիշկը նորից ծնողի հետ աշխատանք է տանում: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հրաժարական գրած ծնողը վերադարձել է ու ստացել երեխայի պատվաստումը:

Մյուս օղակը ԶԼՄ-ներով պարբերաբար տեղեկատվության տարածումն է: Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը նույնպես այդ նպատակն է հետապնդում՝ ևս մեկ անգամ բարձրացնելու ծնողների զգոնությունը»,- նշեց նա:

Այս գործին են նպաստում նաև պարբերաբար տեղի ունեցող գիտական, ապացուցողական տեսակի բժշկական տեղեկատվության տարածումը պաշտոնական կայքով և ոլորտում աշխատող մասնագետների անձնական էջերով: Համացանցի տարբեր խմբերում ծնողների, մայրիկների համար ստեղծված «Ամեն ինչ պատվաստումների մասին» և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» էջերի միջոցով փորձում են հանրությանը տեղեկատվություն հասցնել:

Նշենք, որ ամբողջ աշխարհում ապրիլի վերջին շաբաթը նշվում է որպես իմունիզացիայի վերաբերյալ հանրային իրազեկման շաբաթ, սակայն Հայաստանում որոշել են ամբողջ ամիսը նվիրել հանրության գիտելիքների ավելացմանն ու իրազեկմանը: Սահակյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում կլինեն հեռուստահաղորդումներ, պաշտոնական կայքի և մասնագետների անձնական էջերի ակտիվացում: Սա նախարարության մարտավարության պլանային մեթոդներից մեկն է:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

website by Sargssyan