Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երկու Արամ Մանուկյան՝ Նալբանդյան փողոցում Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Արամ Սարգսյան. «1996 թվականից իշխանությունները միշտ էլ սադրանքի են դիմում և հաջողության հասնում» Ամենացածրը կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Ամո Շարոյան. «Մեր ապագան մշուշոտ չի» Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Գնել է բնակարան, վաճառել ավտոտնակ, հանձնել փոխառություններ. պաշտոնյայի «առօրյան»

ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Ենգոյանը նախորդ տարի 26 միլիոն 535 հազար դրամով ձեռք է բերել բնակարան, իսկ 1 միլիոն 710 հազար դրամով էլ վաճառել ավտոտնակը: Դրամական միջոցները կազմել են 3128 ամերիկյան դոլար ու 8 միլիոն 500 հազար դրամ: Եկամուտներն էլ գոյացել են 9 միլիոն 373 հազար ու 117 հազար դրամ աշխատավարձերից, 2 միլիոն 188 հազար դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից, 320 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի, դիմաց ստացված տոկոսից և որպես այլ եկամուտներ նշված 1 միլիոն 636 հազար դրամ գումարից:

Ենգոյանը նախորդ տարի զբաղվել է նաև փոխառությունների հանձնմամբ, մասնավորապես՝ տարեսկզբին հանձնել է 28 միլիոն 245 հազար և 3 միլիոն 500 հազար դրամ փոխառություններ: Առաջինն ամբողջությամբ նրան վերադարձվել է հարկային տարվա ընթացքում, իսկ երկրորդից միայն՝ 500 հազար դրամ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

website by Sargssyan