Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընտրությունների հոգեբանական ֆոնն ու շոուն. ի՞նչ մանդատ ստացավ Ալիևը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն առաջատարն է: Ալիևը հավաքել է ընտրողների ձայների 86,03 %-ը:

Թեև արդյունքն ամենևին անսպասելի չէր, բայց գնահատելով Ադրբեջանի նախընտրական ու արդեն բուն ընտրական գործընթացը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Արձանագրվեց Իլհամ Ալիևի իշխանության բացարձակությունը, անսասանությունը և Ադրբեջանում իր, այսպես ասած, համատարած լինելը: Մենք կրկին, իհարկե, դասական առումով այնտեղ քաղաքական գործընթացների ականատես չեղանք: Տեսանք, թե պետական ապարատն ինչպես է այդ երկրի տարածքում տարիներ շարունակ ոչնչացրել ցանկացած տիպի մրցակցայնություն: Ալիևը պարզապես ստացավ այն մանդատը, որը նախապատրաստել էր անցած՝ ավելի քան երկու տասնամյակների ընթացքում: Հիմա էլ դինաստիական կամ բռնապետական իշխանության էլ ավելի ուժեղացմանն ու կայացմանն ենք ականատես լինում: Մնացած առումներով, իհարկե, սպասելի էր արդյունքը»:

Քաղաքագետի խոսքով՝ 86 %-ն այն արդյունքն էր, որը բոլորն էին կանխատեսում:

«Անգամ ավելի բարձր կանխատեսումներ կային: Այնուամենայնիվ, սա ավելին էր, քան Ալիևի՝ նախորդ ընտրություններում ստացած քվեները: Բնականաբար փորձելու է հետագայում ևս նույն մեխանիզմներով ու նույն մեթոդներով ուժեղացնել իր ընտանիքի իշխանությունն Ադրբեջանի նկատմամբ»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, Հ. Մելիք-Շահնազարյանն ընդգծեց. «Դիտորդական առաքելություններ իրականացնող կազմակերպությունները դեռևս գնահատականներ չեն տվել, բայց անգամ այս առումով նորից շատ կանխատեսելի զարգացումներ են տեղի ունենում: Այն պետությունները, որոնց հետ Ադրբեջանը լավ հարաբերություններ է ունեցել, օրինակ՝ Ուկրաինան, Բելառուսը, Թուրքիան, շատ արագ շնորհավորեցին Ալիևին և բարձր գնահատեցին անցկացված ընտրությունները: Բայց արևմտյան ժողովրդավարությունները դեռևս լռում են: Կարծում եմ, որ մի քիչ բարդ իրավիճակում են, որովհետև բոլորի համար ակնհայտ է՝ Ադրբեջանում մրցակցայնություն չի եղել, Ալիևը սահմանադրություն է փոխել իր իշխանությունը հավերժացնելու նպատակով և այլն, և այլն: Անցած քարոզարշավի ընթացքում մենք ականատես եղանք, որ արևմտյան մամուլն ու տարբեր իրավապաշտպան կառույցներ շատ բուռն էին քննադատում Ադրբեջանի նախագահին թե՛ հետապնդումների, թե՛ ճնշումների, թե՛ազատ խոսքի սահմանափակման և թե՛ իր քաղաքականության համար: Կարծում եմ, որ ընտրություններին վերաբերող գնահատականներն էլ նույն տրամաբանության մեջ կլինեն»:

Հետընտրական զարգացումների մասին էլ, ըստ քաղաքագետի, խոսելու առիթ չենք ունենալու:

«Ընտրական գործընթացներ չեն եղել: Ինչպես կարող են հետընտրական գործընթացներ լինել, եթե անգամ չակերտավոր ընդդիմադիր թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին: Այս ամենի հոգեբանական ֆոնը բավականին հետաքրքիր է: Պարզ էր, որ թեկնածուն իրական ընդդիմություն չէր, և իշխանությունների դրածոն էր այդ ընտրապայքարի մեջ: Եվ Ալիևը, փաստորեն, խնդիր ուներ. այն է՝ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իսկապես վայելում է հասարակության լայն զանգվածների աջակցությունը: Դա շոու էր, որը ոչ մի ազդեցություն չի ունենալու: Հետընտրական զարգացում ասելով՝ մենք երևի պետք է սպասենք միջազգային կառույցների գնահատականներին, որոնցով ամեն ինչ ավարտվելու է»,-շեշտեց քաղաքագետը:

Նշենք, նախընտրական շրջանում ընտրությունները տեղափոխելու և արտահերթ ընտրություններ իրականացնելու փաստին զուգահեռ շահարկվում էր Ղարաբաղյան գործոնը: Մասնավորապես՝ Ալիևը ժամանակից շուտ է փորձում ազատվել ընտրությունների բեռից, որ նախապատրաստվի որոշակի գործընթացների:

«Ես չեմ կարծում, թե բանակցային գործընթացում որևէ լուրջ կամ հեղափոխական փոփոխությունների է պետք սպասել: Ավելին՝ Ադրբեջանը շարունակելու է իր դեստրուկտիվ դերակատարությունն ունենալ և, ըստ էության, խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ թե ինչու Ադրբեջանում ընտրությունները ոչ թե հոկտեմբերին, այլ ապրիլին անցկացվեցին, մի քանի պատճառներ կային: Ժամանակը առաջ բերելով՝ նա անակնկալ էր մատուցում շատերին: Ե՛վ հնարավոր ընդդիմախոսներին, և՛ միջազգային կառույցներին, որոնք պլանավորել էին իրենց տարեկան գործունեությունը և Ադրբեջանի ընտրություններին հոկտեմբերին էին սպասում: Ընտրությունները տեղափոխելով՝ Ալիևը նրանց արձագանքը մեղմելու նպատակ էր հետապնդում: Պատճառները շատ են, բայց, ըստ էության, հիմնականն այն է, որ Ալիևը ժամանակային լիմիտ չունի և ազատ է իր գործողությունների մեջ»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

 

 

 

 

 

 

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ Երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Կարևոր՝ ՌԴ-ում բնակվող հայերի համար․ վերահսկողությունը խստացվում է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, հնարավոր են տեղումներ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի Ադրբեջանի «ջանքերին». Բայրամով «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակներ չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր