Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե քսան թեկնածու էլ լիներ, մեծամասնության համար ամենաընդունելին Սերժ Սարգսյանը կլիներ»

POLITICS

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

- Ըստ Freedom House միջազգային կազմակերպության՝ Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Իշխանությանը մտահոգո՞ւմ են նման գնահատականները:

-Իշխանության, ընդդիմության և հասարակության այլ ներկայացուցիչների համար միջազգային հանրության գնահատականները շատ կարևոր են, որովհետև մենք գնում ենք ավելի ժողովրդավարական պետություն դառնալու ճանապարհով: Բնական է, որ տարբեր կառույցներ ունենում են իրենց մոնիթորինգները, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ տեսլականը: Միայն Freedom House կազմակերպությունը չէ: Բազմաթիվ միջազգային զեկույցներում նշված է, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով, չկան ավտորիտարիզմի նշույլներ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, օրինակ, շատ բարձր է գնահատել 2017-ի ԱԺ ընտրությունները: Կրկնում եմ՝ տարբեր մոնիթորինգներ կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ բոլորն անկողմնակալ են:

-Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն ընդունվել է միաձայն, կուսակցությունում չեն եղել այլ կարծիքներ:Դավիթ Հարությունյանի խոսքով՝ քննարկումներ,այլ անուններ, այնուամենայնիվ, եղել են: Որքանո՞վ է ժողովրդավար, երբ կուսակցական քննարկմանը վարչապետի միայն մեկ թեկնածուի անուն է հնչում:

-Էդուարդ Շարմազանովի ասածը վերաբերում է կուսակցության գործադիր մարմնի նիստի քննարկումներին: Եթե նրան հարցնեին՝ ի՞նչ անուններ են շրջանառվել նախքան նիստը, ինչպիսի՞ ներքին քննարկումներ են եղել, ապա նա կասեր, որ քննարկվել են բազմաթիվ տարբերակներ, քանի որ Հանրապետականը հզոր ուժ է և ունի կադրային մեծ բազա: Եթե քսան թեկնածու էլ լիներ, մեծամասնության համար ամենաընդունելին Սերժ Սարգսյանը կլիներ: Դավիթ Հարությունյանը նկատի է ունեցել, որ մենք ժողովրդավար ուժ ենք և լսում ենք տարբեր կարծիքներ:

-Որքանո՞վ եք ականջալուր լինում հարցումներին: Մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակվեցին GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ի հարցումների տվյալները: Կարեն Կարապետյանին ավելի շատ մարդ է տեսնում վարչապետի պաշտոնում, քան Սերժ Սարգսյանին:

-Ծանոթ եմ այդ տվյալներին: Ուրախ եմ, որ ձայների մեծամասնությունը տրվել է մեր կուսակցության երկու ներկայացուցչի՝ ՀՀԿ նախագահին և առաջին փոխնախագահին:

-Այնտեղ Գագիկ Ծառուկյանի անունն էլ կա: Նա նույնպես Սերժ Սարգսյանից շատ տոկոս է ստացել:

-Ես մեր կուսակցությունը նկատի ունեմ:

-Ձեզ հետաքրքիր չէ՞ ձայների հարաբերակցությունը:

-Ցանկացած հարցման մեջ մեծ տեղ ունի սուբյեկտիվիզմը: Մեծ վերապահում ունեմ ցանկացած թվի հանդեպ:

-Ֆորս-մաժոր կարո՞ղ է լինել՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի գործունեությունը:

-Աստված չանի: Հույս ունեմ, որ «Ելք» դաշինքի այդ փոքրիկ հատվածը, որն այսօր փողոցներում է, կսթափվի և կգա տրամաբանական դաշտ: Նրանք էլ շատ լավ հասկանում են, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում: Հանրապետական կուսակցությունը ստացել է մեծամասնություն, Սահմանադրությունը պարտադրում է, որ հենց մեծամասնությունն առաջադրի վարչապետի թեկնածու: Չեմ հասկանում՝ ի՞նչ փոթորիկ է առաջացել մեկ բաժակ ջրում: Գուցե ընդդիմության այդ փոքրիկ հատվածն ուզում է հիշեցնել իր մասին, գուցե ընդդիմությունը պատրաստվում է 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին, գուցե նրանք հասկանում են, որ ընդդիմադիր դիմագիծ են կորցրել: Բայց հասարակությունը շատ ավելի իրատես է: Նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարեց, որ փողոցում հարցեր չեն լուծվում և վերցրեց մանդատը: Ինքն իրեն հակասող բաներ է անում: Հուսամ՝ սթափ մոտեցումը կգերակշռի: Մեզ ֆորս-մաժոր պետք չէ:

-Հանրապետականներն ասում են, որ իրենց որոշելիքն է վարչապետի հարցը, քանի որ ունեն մոտ 800 հազար քվե: Բայց նույն այդ մեծամասնությունը կարող է Աժ բերել օրինագիծ, որը փողոց կհանի ինչ-որ X խմբի: Բնականաբար, իշխող ուժը խնդիր չունի օրենքն անցկացնելու, բայց կարող է հաշվի առնել բողոքավոր մարդկանց կարծիքը և չեղարկել դա: Այս զուգահեռը տրամաբանակա՞ն է:

-Բնականաբար, Դուք ճիշտ եք: Եթե քաղաքացիների X խմբի կողմից քաղաքական մեծամասնության բոլոր օրենդրական նախաձեռնությունները լինեին բացարձակ ընդունելի, ապա դա կնշանակեր, որ խորհրդարանական մեծամասնությունը հարյուր տոկոսանոց մեծամասնություն է: Բայց մենք հավաքել ենք հիսուն և մի քիչ: Տարբեր կարծիքներ գոյության իրավունք ունեն: Դուք չեք ուզում, չէ՞ միատարր հասարակություն: Մենք ավտորիտար հասարակություն չենք: Այն իրադարձությունները, որոնք կատարվում են մեր երկրում, Ձեր հարցազրույցը հերքում են Freedom House կազմակերպության գնահատականը:

Լևոն Փանոսյան
Past.am

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer