Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ներդրումային ծրագրերը կարող են սառեցվել կամ նվազել. ռուբլու արժեզրկման ազդեցությունը՝ ՀՀ-ի վրա

ECONOMICS

Վաշինգտոնն ապրիլի 6-ին հայտարարեց  Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցներիցանկն ընդլայնելու մասին: Պատժամիջոցների ցուցակում ներառվեցին 38 ռուսգործարարներ, պաշտոնատարանձինք և ընկերություններ: Այս ֆոնին ռուբլու կտրուկ արժեզրկում գրանցվեց:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ ռուբլու տատանումներն ի՞նչ ազեցություն կունենան Հայաստանի վրա:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ ազդեցությունների շրջանակը մեծ է:

«Այդ փորձը կա: Ընդհանրապես, երբ ռուբլին արժեզրկվում է, և այդ գործընթացը երկարաժամկետ է լինում, բնականաբար, դեպի ՀՀ մասնավոր տրանֆերտները նվազում և կրճատվում են: Հանգամանքը մի քանի ամիս անց կարող է իր ազդեցություններն ունենալ: Երկրորդը՝ ռուսական շուկան սեղմվում է: Այս դեպքում բնական է, որ պահանջարկը նվազում է, և ռուսական շուկայում աշխատողները, ինչպես նաև այստեղ արտադրող և ՌԴ արտահանող գործարարները կորուստներ են կրելու: Բացի նշվածներից, կարող են նաև սառեցվել կամ նվազել ներդրումային ծրագրերը»,- Past.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ հիմնական ազդեցությունները վերոնշյալներն են. «Բացի այդ՝ մեր հայրենակիցները, ովքեր ՌԴ-ում աշխատանք ունեն, խնդիրներ են ունենալու: Համենայն դեպս, 2015-2016թթ. զարգացումներն այդպիսինն էին: Մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան, ինչը հարված է այն ընտանիքներին, որոնց եկամուտների աղբյուրը կամ եկամուտների մի մասը ռուսական շուկան է: Սրանք այն ազդեցություններն են, որոնք հայաստանյան տնտեսության վրա ևս իրենց ազդեցությունն են թողնելու: Բազմաթիվ այլ ոլորտներ ևս կապակցված են: Օրինակ՝ ռազմարդյունաբերության ոլորտը, որը սկսել է շնչել, ինչպես նաև տեքստիլ և թեթև արդյունաբերության ոլորտները, որոնց դեպքում վերջին շրջանում բավականին աշխուժություն կա: Մեր գործարարները հիմնականում աշխատում են ռուսական շուկայի վրա և նրանք, բնականաբար, կորուստներ են կրելու»:

Ատոմ Մարգարյանը շեշտեց՝ ՌԴ-ն նավթ արդյունահանող ու վաճառող երկիր է. «Քանի դեռ նավթի գները կայուն են կամ աճում են, ռուբլու արժեզրկումն, ըստ էության, շատ մեծ վնասներ չի կարող պատճառել: Համենայն դեպս, ՌԴ-ից էլ հնչում են հայտարարություններ, որ բյուջետային իմաստով դա այդքան մեծ վնասներ չի պատճառում: Բայց երկարաժամկետ առումով, իհարկե, ՌԴ-ն լուրջ խնդիրներ է ունենալու»:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ, պատժամիջոցների ֆոնին ռուբլու կայունացման առումով ի՞նչ կանխատեսումներ կան, տնտեսագետը նշեց. «Ռուբլին կարժեզրկվի այնքան ժամանակ, քանի դեռ նավթի գները կայուն են կամ գները բարձրանում են: Հենց ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիային հրթիռային հնարավոր հարված հասցնելու մասին, նավթի գները բարձրացան: Բնական է, որ նավթահորերի մոտ այդպիսի հնարավոր գործողություններ ծավալելը արդեն բարձրացնում է վտանգի աստիճանն ու ռիսկերի մակարդակը: Բնական է նաև, որ եթե նավթի գինը բարձրանում է, նավթ վաճառող երկրները շահում են: Այդ երկրներն իրենց բյուջեները մշակում են՝ ելնելով նավթի գների կանխատեսումներից: Հետևաբար այդ իմաստով հնարավոր է, որ առաջիկայում ևս այդ տենդենցը շարունակվի: Բայց հենց նավթի շուկայում հակառակ դրսևորումները լինեն, ՌԴ-ն ուզած չուզած պետք է միջամտի և որոշակի կայունացնի ռուբլու կուրսը, որովհետև այլ հավասար պայմաններում ներքին արտադրությունը կարող է վնասներ կրել»:

Նրա խոսքով՝ ռուբլու դեվալվացիան ձեռնտու է ՌԴ արտահանողներին. «Ոչ միայն այն արտադրություններին, որոնք նավթ և էներգակիրներ են արդյունահանում և վաճառում, այլև մյուս արտադրող-արտահանողներին: Զուգահեռ՝ ներքին շուկայի վրա աշխատող սուբյեկտներին, տնային տնտեսություններին ձեռնտու չէ, որովհետև ռուբլու արժեզրկումն անխուսափելիորեն բերելու է գնաճի, և ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակը կարող է վատթարանալ: Սա պետք է հաշվի առնել: Մեր դեպքում էլ քաղաքականություն մշակողները պետք է որոշակիորեն պահուստների մասով անվտանգության բարձիկներ ձևավորեն: Բացի այդ՝ մենք տեսնում ենք տենդենց, ըստ որի՝ դոլարն էլ է որոշակիորեն արժեզրկվում եվրոյի նկատմամբ: Այսինքն՝ պահուստները դիվերսիֆիկացնելու խնդիր կա»:

Տնտեսագետը շեշտեց, որ այդ համատեքստում պետք է հաշվի առնել նաև ոսկու հանգամանքը. «Հայաստանը ոսկի արդյունահանող ու վաճառող երկիր է, և այդ աղբյուրների հաշվին ևս կարող է դիվերսիֆիկացիա ընթանալ: Իհարկե պետք է քայլեր ձեռնարկել, որ գնաճային ազդեցություններն էական չլինեն հատկապես սոցիալապես խոցելի շերտերի համար: Այս մի քանի ամիսներին գնաճը նախորդ տարիների համեմատ բավականաչափ առաջանցիկ է: Բոլոր դեպքերում այս գործոնները կարող են գնաճային լրացուցիչ ռիսկեր ստեղծել»:

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal