Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երկու Արամ Մանուկյան՝ Նալբանդյան փողոցում Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Արամ Սարգսյան. «1996 թվականից իշխանությունները միշտ էլ սադրանքի են դիմում և հաջողության հասնում» Ամենացածրը կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար Ամո Շարոյան. «Մեր ապագան մշուշոտ չի» Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Արամ Գրիգորյան. «Համատիրությունների ղեկավարներն ասում են. դռան վրայի «ժեկի» ցուցանակը փոխել են ու գրել «համատիրություն»»

Կառավարությունը նախատեսում է համակարգային ռեֆորմ իրականացնել և որակապես բարձրացնել բազմաբնակարան շենքերի կառավարումն ու այն հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի: Արդեն իսկ մշակվել է օրենքի նախագիծ, որը, ցավոք, այս պահի դրությամբ, ամենայն հավանականությամբ տեխնիկական պատճառներով, դեռ հրապարակված չէ, ուստի նախագծում տեղ գտած սկզբունքների մասին ավելի մանրամասն խոսել հիմա հնարավոր չէ:

«Համատիրությունների նախագահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Գրիգորյանը, ով բավականին մոտիկից ծանոթ է «ինստիտուտի» թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե բազում մանրամասների, Past.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ կառավարությունը ձեռնամուխ կլինի նաև, որ նախագիծը քննարկվի փորձագետների հետ նույնպես, քանի որ միայն գերատեսչական մարմինների քննարկումները բավարար չեն իրականում աշխատող օրենքի նախագիծ մշակելու համար:

«Փորձը ցույց է տվել, որ գերատեսչությունների և փորձագետների մոտեցումները բավականին տարբերվում են իրարից: Ես առաջարկում եմ, որպեսզի փորձագետների հետ նույնպես նախագիծը քննարկվի, քանի որ այդ բնագավառում ամենամեծ խնդիրը, որը շատ սկզբունքային է, կառավարման մոդելի ընտրությունն է: Եթե սկզբունքային այդ հարցերը չդրվեն օրենքի հիմքում և դրանց լուծում չտրվեն, ապա օրենսդրական կարգավորումներից բխող բոլոր հետևանքները կյանքում իրագործելի չեն լինի»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Իր տեղեկություններով, առաջարկվող նոր նախագծով կառավարման մոդելի հարցը դեռ որոշված չէ և հայտնի  էլ չէ, թե բազմաբնակարան շենքերի ինքնակառավարմա՞ն, թե՝ կենտրոնական կառավարման  մոդելն է ընտրվելու որպես հիմք: Կա ևս մեկ կարևոր հարց, որը նույնպես դեռևս մնացել է «օդում կախված»:

«Բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգում դեռևս սեփականաշնորհման իրավունքի խնդիրը օրենսդրությամբ  լուծված չէ, որն անպայման պետք է կարգավորել: Եվ եթե շենքերի սանդուղքները, տանիքը համարվում են ընդհանուր բաժնային սեփականություն, որը սահմանված է քաղաքացիական օրենսդրությամբ, ապա այդ հատվածների ընդհանրուր բաժնային սեփականության գրանցման որևէ կարգավորում չկա: Եվ եթե պետությունը այդ խնդիրը դեռևս չի կարգավորվել, ուրեմն դրա վրա որևէ իրավունք ունենալ չի կարող: Այս ամենը սկզբունքային խնդիրներ են, որոնք առաջին հերթին պետք է լուծվեն: Դրանից հետո միայն մոդելավորում պետք է իրականացվի և դրան համապատասխան օրենք մշակվի»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Ի դեպ, այս բնագավառն ուսումնասիրելու համար կառավարությունը ժամանակին Համաշխարհային բանկից վերցրած վարկային գումարներով վարձել է միջազգային փորձագետ, բայց հետագայում գրված օրենքի նախագիծը նրա ներկայացրած եզրակացության հետ որևէ աղերս: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. ձևով՝ նորացված, կառավարման «բովանդակությամբ»՝  խորհրդային տարիների:

«Ներկայի համատիրությունները ես կբնութագրեի՝ ընդհանրապես բովանդակություն չունեցող,  ձևական ինչ-որ մի բան, որը դժվար է կառույց անվանել: Եվ երբ հարցնում եմ, թե ինչպես դարձան համատիրություն, ինձ պատասխանում են՝ դռան վրայի «ժեկի» ցուցանակը փոխեցինք, գրեցինք «համատիրություն»:

Կառավարության մտահոգությունը համատիրությունների կառավարումը կենտրոնացնելն է, որպեսզի այն հեշտ կառավարվի, բայց դա կբերի շատ վատ հետևանքների»,- համոզված է փորձագետը:

Կազմակերպության նախագահի կարծիքով ընդհանրապես շենքերի կառավարման երկու մոդել կա: Առաջինի համաձայն բազմաբնակարան շենքերի կառավարումը պետք է իրականացվի տեղական ինքնակառավարման համակարգի սկզբունքներին համապատասխան, և դրանք պետք է լինեն ՏԻՄ կառույցներում: Մյուսի համաձայն համատիրությունները պետք է լինեն լրիվ անկախ կառույցներ և ունենան անկախ կառավարման մոդել:

«Մեկ դիտարկում ևս: Օրենսդրության համաձայն Հայաստանում բնակչության սպասարկումն իրականացնում են ՏԻՄ-երը, իսկ համատիրությունները միայն պետք է լուծեն ընդհանուր բաժնային սեփականության կառավարման և պահպանման խնդիրը: Սրանք այն սկզբունքային հարցերն են, որոնք առաջին հերթին պետք է լուծվեն: Բոլորն էլ ցանկանում են ոլորտը կանոնակարգել, որպեսզի լավ արդյունք ստանան, բայց լավ արդյունք ունենալու համար առաջին հերթին պետք է հստակ սահմանվեն լիազորությունները և դրանց իրականացման մեխանիզմները»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Արմինե Գրիգորյան   

website by Sargssyan