Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կես... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ուսանողությանը կառավարելի դարձնելու ծրագիրը ձախողվում է. ուսխորհուրդներն ու բումերանգի էֆեկտը Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի Ազատ Արշակյան. «Կազմակերպիչները սպիտակներով են խաղում, իսկ իշխանությունը պատասխանողն է» 10 հազար դոլար՝ Ալիկ Սարգսյանին Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան «Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է»

Տարածում են ստանում նոր ի հայտ եկած թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր. ԱՆ-ն նոր առաջարկ ունի

Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման մեջ:

Նախագիծը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» է: Նախագիծն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում է ներկայացվել ապրիլի 12-ին: Ներկայացված նախագծում մանրամասն ներկայացվել է այն նոր ցանկը, ըստ որի պետք է փոփոխություններ կատարվեն:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափաբաժինները սահմանվում էին ՀՀ քրեական օրենսգրքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որոնցում փոփոխություններ և լրացումներ կատարելը բավականին երկար ժամանակ էր պահանջում. «Մինչդեռ արագորեն տարածում են ստանում նոր ի հայտ եկած դիզայներական թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում նշված նյութերը շտապ ներառել և համալրել հսկողության ցանկերում, ինչը նպատակահարմար է իրականացնել ՀՀ կառավարության որոշմամբ»:

Նախարարության հիմնավորումներում նշվում է նաև, որ նմանատիպ պրակտիկա է ձևավորվել Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում և այլ երկրներում. «Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Նշված օրենսգրքերում նախատեսված դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով էլ մշակվել է սույն նախագիծը»:

 

Աննա Բադալյան
Past.am

website by Sargssyan