Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արա Պապյան. «Եթե այս դիմադրությունը չլինի, շատ արագ կվերածվենք ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Թուրքմենստանի և կդառնանք Արմենբաշի»

POLITICS

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, իրավաբան, պատմաբան, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը, ով այս օրերին Հայաստանում չէ և հայաստանյան քաղաքական իրադարձություններին հեռվից է հետևում, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ տպավորություններն ավելի լավն են, քան կարող էր պատկերացնել:
«Ես այսքան մեծ շարժում չէի սպասում, անկեղծ ասած: Եվ լավ է, որ երիտասարդության շրջանում որոշակի ակտիվություն կա, բայց վատ է, որ այդ շարքերում չեն երևում այն մեկ միլիոն աղքատները, ում համար տեղի է ունենում այս պայքարը: Տարօրինակ է, որ մարդիկ անընդհատ բողոքում են, բայց վճռական պահերին ամենանվազագույն քայլը չեն ցանկանում անել: Բայց ամեն դեպքում, պետք է ասեմ, որ ես բավականին ոգևորված եմ, քանի որ տեսնում եմ, որ հայ ժողովրդի մեջ դեռևս պայքարի ավյուն կա »,- ասաց Ա. Պապյանը:

Քաղաքագետը նշեց, որ թեև ոգևորված է, բայց որոշ թերահավատություն ունի, ինչն առավելապես վերջնարդյունքի հետ է կապված, քանի որ այս պահին տեղի ունեցող գործողությունների բուն նպատակը, որը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելն է, հնարավոր չի լինի իրականացնել:

«Սերժ Սարգսյանն ու իր շրջապատն իրենց այս պահին բավականին համեստ են պահում և կամաց-կամաց, «երկու քայլ՝ առաջ, մեկ քայլ՝ հետ» տակտիկայով են առաջ տանում իրենց գործողությունները: Եթե պետք էր թեկնածություն առաջադրել, արեցին: Երևանում չստացվեց, Ծաղկաձորում դա արվեց: Եվ հիմա ազգային ժողով հետևի մուտքից կմտնեն, ուժեղացված ոստիկանության ուժով կմտնեն, միևնույն է՝ կմտնեն: Դրա համար էլ բռնատիրության ժամանակ ժողովրդի քվեն կարևոր չէ:  Եվ եթե մենք լինեինք ժողովրդավարական երկիր, ապա բնականաբար, իշխանությունները նման քայլերի չէին գնա, իմանալով, որ ապագայում ևս իրենք նման քվեների կարիք ունեն: Իսկ քանի որ մեր երկրի իշխանավորների երկարակեցությունը ոչ թե լուսավոր երիտասարդության, այլ մայրաքաղաքի Կորյուն-Հերացի հատվածում բռնություն իրականացնող հաստավիզների վրա է հիմնված, որը ամենաստորին օղակն է և կոչվում է թաղային հեղինակություն, և իշխանությունների բուրգը նրանց միջոցով է կառուցվում, ուստի պարզ է, որ ժողովրդի քվեի վրա ուշադրություն չեն դարձնի»,- ասաց Ա. Պապյանը:

Նա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլերը շատ գրագետ  որակեց և նշեց, որ ցավում է, որ այն անձինք, ովքեր պետք է նրա կողքին լինեին՝ չկան: Նա դժվարացավ պատասխանել, թե կարո՞ղ է արդյոք դա տակտիկական քայլ լինել, սակայն ընդգծեց, որ ընդդիմության մեջ որոշ մարդկանց ներկայությունը կարող էր անգամ վնասել գաղափարն ու շարժման իմիջը:

«Երբ հայտնվում են տարբեր քաղաքական գործիչներ, ակամայից նրանց միջև մրցակցություն է սկսվում: Այդ պատճառով, իմ կարծիքով՝ գուցեև լավ է, որ Փաշինյանը մենակ է հանդես գալիս: Այս պայքարը ինչով էլ ավարտվի, բնավ էլ անիմաստ չէ, քանի որ իշխանություններն ուզած-չուզած հաշվի են նստելու ժողովրդի այս տրամադրությունների հետ: Եվ եթե ներկա դիմադրությունը չլինի, ապա մենք շատ արագ կվերածվենք ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Թուրքմենստանի և կդառնանք Արմենբաշի: Այդ ժամանակ երանի կտանք անգամ այս իրավիճակին: Այնպես որ նման պայքարն անհրաժեշտ է, որպեսզի ներկա իրավիճակից ավելի վատ կացության մեջ չհայտնվենք»,- համոզված է Ա. Պապյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախաձեռնած պայքարը նաև հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակի հասնելու նախաքայլ չէ՞, որը տարիներ անց կարող է անգամ հանգեցնել նրան, որ ընտրողները ոչ միայն 10 000 դրամ, այլև՝ 100 000 ընտրակաշառքը մերժեն, այն գիտակցումով, որ իրե՛նք, և ոչ թե թաղային հեղինակություններն են որոշողները, թե որ ուժը պետք է դառնա իշխանություն, Պապյանն ասաց, որ դեռ մինչև 2022 թվականը բավականին ժամանակ կա, ու մինչ այդ շատ բան կփոխվի ոչ միայն երկրի ներսում, այլև աշխարհաքաղաքական զարգացումներում:

«Մինչ 2022 թվականը ես վստահ եմ, որ շատ բան կփոխվի նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում, ինչը նաև կանդրադառնա մեզ վրա: Համոզված եմ նաև, որ Արցախի ճակատում նույնպես իրավիճակն այսպես չի մնա: Ամեն ինչ ավելի է սրվելու, կա՛մ այս կողմ է լինելու, կա՛մ այն կողմ: Ինչ վերաբերում է ընտրակաշառք վերցնելուն, ապա, ցավոք, պետք է ընդունենք նաև, որ մեր հասարակության մեջ կա նաև ստոր մարդկանց խումբ, որոնք միշտ էլ փող կվերցնեն և փողով կծախեն անգամ իրենց երեխայի և թոռների ապագան: Եվ այն մարդը, ով նախկինում իր ձայնը 5 000 դրամով էր վաճառում, 10 000-ով էլ կվաճառտի, 100 000-ով էլ: Ես կարծում եմ նաև, որ այս ծայրահեղ աղքատությունը նույնպես դիտավորյալ իրականացվող քայլ է, որպեսզի մարդիկ թողնեն գնան և հասարակության լարվածությունը թուլանա»,- ասաց Ա. Պապյանը:

Արմինե Գրիգորյան
Past.am

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli