Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ես հեղափոխական եմ 1988 թվականից, ինձ համար սա ուրախալի է». Գուսան Հայկազուն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր, այս օրերին ցուցարարների շարքում են նաև մի շարք մտավորականներ, որոնց թվում է երգահան Գուսան Հայկազունը:

-Պարոն Հայկազուն, Դուք ինչո՞ւ եք միացել այս շարժմանը:

-Ես չեմ կարող չլինել այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է:

-Կարծում եք ցուցարարների թիվը բավարա՞ր է դրված նպատակին հասնելու համար:

-Եթե մեծ աղմուկ լինի, շատ ժողովուրդ լինի, անպայման կհասնեն նպատակին: Հիմա ես Բաղրամյան պողոտայի վրա եմ, այն փակված է, այստեղ է երիտասարդությունը: Շատ ուրախալի է, որ ուսանողները, երիտասարդներն են գործընթաց կազմակերպում: Դե մենք մեծացել ենք, շատ ակտիվ չենք կարող լինել, բայց այնուամենայնիվ շատ հաճելի է:

-Երիտասարդներ շատ կան, բայց Ձեզ հասակակից մարդիկ նույնպե՞ս շատ են:

-Շրջապատում ամեն տարիքի մարդկանց էլ տեսնում եմ:Ես հեղափոխական եմ 1988 թ., ինձ համար ուրախալի է սա: Վերջապես մարդիկ ինչ-որ քմահաճություն չեն անում, մեր երկրի ապագայի համար են անում, մեր երկրի ապագան են ուզում կերտել, անօրինականությունների դեմ պայքարել, հիմա ո՞վ դժգոհ չէ: Ընտանիքս ապրում է իմ 40 հազար դրամ թոշակով: Միթե՞ այդպես կարելի է ապրել, բոլորն էլ ուզում են լավ ապրել, մեր ազգը արժանի է լավ ապրելու:

-Ի՞նչ կասեք նրանց, ովքեր երթևեկության կաթվածահար վիճակից են դժգոհում:

-1988 թ., երբ սկսվեց Արցախյան շարժումը, ընդհանրապես մեքենա չկար, ամեն օր Արտաշատից Երևան ոտքով 30 կմ էինք կտրում, միտինգի գալիս ու հետ գնում: Նեղություն է, 2-3 օր, բայց, ոչինչ: Ժողովուրդ ենք, պիտի ցույց տանք, որ ազգ ենք:

-Ոստիկանների հետ բախումներից չե՞ք անհանգստանում:

-Կարծում եմ, որ չի լինի, որովհետև ոստիկաններին հրաման տվող է պետք: Իսկ այսօր այդ հրաման տվողը չկա, նախագահը չկա, ոչ ոք էլ ինքնագլուխ չի կարող նման հրաման տալ: 2008 թ. մարտի 1-ի դեպքերը մինչև հիմա չեն մարսել, ո՞նց կարան տենց բան անեն: Այդ կողմից, կարծում եմ, այդքան վտանգ չի սպառնում:

Ես ռադիոյով լսել եմ, որ այսօրվա ու վաղվա ԱԺ նիստերը ցանկանում են այլ՝ ապահով վայրում անել, թաքուն: Այսինքն՝ ոստիկանության վրա հույս չեն դնում: Կարող է մի պահ գա՝ ոստիկանությունն էլ շուռ գա ժողովրդի կողմը, վերջապես նույն ժողովուրդն է, ի՞նչ տարբերություն:

Ինձ համար կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկավարը: Երկիրը սարքեն, դա է ինձ համար կարևոր: Ոչ ոք իմ հորեղբոր տղան չէ, եղբայրը չէ: Կարևորը՝ երկիրը երկիր դառնա, այս վտանագավոր վիճակից դուրս գան, հակառակ դեպքում՝ ես ունեմ հինգ զավակ, որից մեկն արդեն 20 տարի է արտասահմանում է, մյուսներն էլ կգնան, որպեսզի կարողանան ապրել: Ես իմ երեխեքի, իմ 1 տարի 7 ամսական երեխայի համար եմ անհանգստանում, վաղը որտեղ ու ոնց է մեծանալու:

-Համոզվա՞ծ եք, որ հենց միայն Սերժ Սարգսյանի՝ դաշտից հեռացման դեպքում ամեն ինչ կփոխվի ու հունի մեջ կընկնի:

-Սերժ Սարգսյան ասելով՝ ամբողջ համակարգը նկատի ունենք: Սերժ Սարգսյանը մեկ մարդ է ընդամենը: Կարծում եմ, որ իրեն այդքան հաճելի չէ այս վիճակը, բայց միայն ինքը չէ, իր շրջապատն է, 40-50 մարդիկ են՝ պատգամավորներ, օլիգարխներ, մենակ Սերժ Սարգսյանով չի կարգավորվի: Պարզապես սա գործընթաց է: Եթե այս մեկն իրականացվեց, ամենամեծ բանն է, դրանից հետո կսկվեն մյուսները: Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, որ ժողովուրդը չխաբվի:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

 

 

Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը