Ոստիկանությունը ջրցան մեքենա է բերել Բաղրամյան պողոտա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը շարունակում է ուժեր կենտրոնացնել Բաղրամյան պողոտայում:
Քիչ առաջ պողոտա է բերվել նաև ջրցան մեքենա:
Այստեղ է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Նշենք, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ, ապա՝ հաղորդագրություն տարածեց՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:
«Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները եւ սահմանափակիչ այլ գործողությունները այլեւս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ»,-ասված է ոստիկանության հայտարարությունում:
Past.am