Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀԱԿ-ի գործընկեր կուսակցությունը կկատարի «իր քայլը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը և Հրազդանի, Շիրակի, Արմավիրի բոլոր մարզային կառույցները միացել են ժողովրդական ալիքին, ժողովրդի հետ են ու ժողովրդի կողքին:
Նման որոշում կուսակցությունը կայացրել է այսօր առավոտյան և կարծում են, որ այսօրվա շարժումը, որին առավելապես երիտասարդներ են մասնակցում և հուժկու ալիք են բարձրացրել, պետք է որ հասնի իր տրամաբանական հաղթական ավարտին:
«Այսպես ապրել այլևս անհնարին է, այս շարժումը ցույց տվեց, որ դեռ պայքարի ներուժ կա: Եվ հետաքրքիրն այն է, որ շարժման հիմնական լոկոմոտիվը երիտասարդներն են: Ավելի վաղ թվում էր, թե հասարակությունը հուսալքված է, իսկ երիտասարդությունն՝ անտարբեր, սակայն այսօրվա բազմամարդ ակցիաները և իրադարձությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ չէ, որ կորած է: Բոլորի դեմքին արթնացել է հույսի շողը և ես շատ կափսոսեմ, եթե նորից հուսախաբ անենք այս ժողովրդին»,- ասաց Ա. Եղոյանը:

Նա նաև նշեց, որ վստահ է, թե այս շարժումն ունենալու է իր հաղթական ավարտը: «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահը, ով նախորդ խորհրդարանական ընտրություններին հանդես է եկել ՀԱԿ-ի ցուցակով, նշեց, որ տեղեկացված չէ, թե նախկին գործընկեր կուսակցությունն ինչ որոշում է կայացրել և կմիանա՞ն արդյոք շարժմանը, թե՝ ոչ:

«Հանրահավաքի ժամանակ ես տեսա ՀԱԿ որոշ անդամների, սակայն ի՞նչ որոշում կկայացնեն վարչության անդամները, չեմ կարող ասել: Բայց ես, որպես քաղաքական գործիչ, որպես հայ մարդ, չեմ կարող անտարբեր մնալ և ընդդիմադիր քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ միանալ շարժմանը»,- ասաց Ա. Եղոյանը:
Նիկոլ Փաշինյանի կողքին նախկինից հայտնի հատուկենտ քաղաքական գործիչների առկայությունը նա չի կարևորում, քանի որ, ըստ կուսակցության ղեկավարի, այս պահին հայտնի դեմքը ժողովուրդն է:

«Հայտնի դեմքը ժողովուրդն է, և ինքն է պայքարում, որոշում իր իրավունքների, ազատ ապրելու և այս վիճակից դուրս գալու համար: Հիմա ոչ թե նախընտրական և հետընտրական պրոցեսներ են տեղի ունենում, այլ այն, ինչ պետք է վաղուց տեղի ունենար: Երկար տարիների դադարից հետո ժողովուրդը վերջապես արթնացավ և ցույց տվեց, որ այլևս չի կարողանում այսպես ապրել, քանի որ գնում ենք դեպի բռնապետություն: Եվ ոչ մի քաղաքական ուժ չի կարող դրա դեմ միայնակ պայքարել, դրա դեմ պետք է միասնական համախմբված պայքար մղի ժողովուրդը և կանխի Հայաստանի սուլթանացումը»,- ասաց Ա. Եղոյանը:

Արմինե Գրիգորյան

«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերին